Չարենցավանը շոկի մեջ է. հոգեւորականի վրա գաղտնի վերակացո՞ւ են նշանակել

Թեմա

Չարենցավանում կրքերը չեն հանդարտվում․քաղաքը շարունակում է քննարկել տեղի Սուրբ փրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ ՏԵՐ ՀԱՄԱԶԱՍՊ քահանա ՀԱԳԵՅԱՆԻ վարքագիծը: Հիշեցնենք՝ նախ սոցցանցերում եւ իշխանական մամուլում հայտնվեց հայտարարություն, թե վերջինս միացել է Մայր Աթոռի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործող տիրադավերի նախաձեռնությանը, ապա Նիկոլ Փաշինյանի առաջ մատուցեց խեղված բովանդակությամբ պատարագ, որի ժամանակ զեղչեց Վեհափառ Հայրապետի անվան հիշատակումը:

Քաղաքում համառ լուրեր են շրջանառվում, թե Տեր Համազասպն ազգակցական կամ սերտ կապեր ունի տիրադավներից Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ։ Ընդհուպ մինչեւ այնքան մտերիմ, որ Առաքել սրբազանին քեռի է համարում: Շատերը վստահ են, որ հենց այդ կապերն էլ չէին կարող ազդեցություն չունենալ քահանայի դիրքորոշումների ու քայլերի վրա: Այս համատեքստում, ըստ նույն աղբյուրների, Տեր Համազասպի նշանակումը հենց Չարենցավանի եկեղեցում բնավ էլ պատահական չէր։ Եկեղեցին համարվում է մարզի «չալաղաջ» եկեղեցիներից մեկը, որտեղ արարողություններ անելը բավական եկամտաբեր է:

Տեղի մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Չարենցավանի հավատացյալների մի զգալի հատված սկսել է պարզապես խուսափել երբեմնի սիրելի հոգեւորականի պատարագներին մասնակցելուց: Եվ, թերեւս, ամենաաղմկահարույց տեղեկությունը․ մեր աղբյուրների պնդմամբ՝ տեղի ՔՊ-ականներից գրեթե ամեն կիրակի ներկա են լինում պատարագներին՝ վերահսկելով «գործընթացը» եւ անգամ գաղտնի տեսագրելով այն հատվածը, երբ քահանան իշխանության հրահանգով պետք է զեղչի Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը։

Ի՞նչ է իրականում տեղի ունենում Չարենցավանի եկեղեցում, արդյոք Տեր Համազասպը գտնվում է քաղաքական ճնշումների տակ, թե, իրոք, Առաքել արքեպիսկոպոսի ազգակցական կապերով պայմանավորված է ընտրել հակաեկեղեցական ուղի, «Իրավունք»-ը փորձեց պարզել հենց նրանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Ինչպես կասեր նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, տպավորություն է, որ հոգեւորականին ուղիղ ասված է. «Համազա՛սպ, մի քիչ զուսպ եղեք...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում