Մեզ նման հին ազգին, երբ փորձում են վնասել, դրանից ազգային ինքնությունն ավելի է ամրանում. Ծատուրյան

Հասարակություն

«Իրավունք TV»-ի տաղավարում հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ, անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ հոգեւորականների դեմ իրականացվող արդեն տեւական ժամանակ ընթացող կազմակերպված արշավին, փաստեց, որ վերջին տարիներին մեր ոգեղեն արժեքները հայտնվել են կատակլիզմային իրավիճակում:

Որպեսզի առաջին դասարանցի երեխան տեսնի Մեսրոպ Մաշտոցի նկարը, պետք է մտնի հատուկ ծրագրով՝ QR-կոդով: Նարեկացու «Մատյան ողբերգություն» սովորում էին 8-9 դասարաններում, իսկ հիմա մտցրել են Ֆրանց Կաֆկա՝ մի հեղինակի, ով մահանալուց առաջ կտակել էր իր գործերն այրել, բայց նրա ընկերը, ով հասկացել էր, որ այդ գործերից հնարավոր է մեծ գումար վաստակել, հրապարակել է Կաֆկայի աշխատությունները ու աշխարհով մեկ տարածել: Դա խիստ վնասակար, հիվանդություն առաջացնող գրականություն է, որը կարելի է կարդալ միայն 30 տարեկանից հետո, այն էլ` նախապես հոգեբանորեն պատրաստ լինելով: Այս ամենը հաշվի առնելով՝ պարզ է դառնում, որ եկել հասել ենք այն օրվան, որ կաթողիկոսի դեմ քայլեր են ձեռնարկում` ոչ թե նրա անձի դեմ լինելով, այլ ցանկանում են դրանով թուլացնել մեր հիմքը, արմատը:

Հիշում եմ՝ ինչպես էր հայրս պատմում, որ Չարենցի անվան դպրոցի տեղը եղել է եկեղեցի եւ Խորհրդային ժամանակաշրջանում՝ 1936-37 թթ. այն քանդել են: Այս մասին հիշելով` անգամ կարող եմ հուզվել: Այսօրվա վիճակը իմ մեջ արթնացնում է հորս պատմածը: Սակայն հետաքրքիրն այն է, որ քանդելով եկեղեցին` կառուցել են դպրոց, գոնե, իսկ հիմա՞...
Պարադոքս է նաեւ այն, որ մեզ նման հին ազգին, երբ փորձում են վնասել, դրանից ազգային ինքնությունն ավելի է ամրանում: Այստեղ մեր մեջ արթնանում է ազգայինը պահելու գերնպատակը: Այս Նոր տարին ես, ինչպես միշտ եմ անում, դիմավորեցի Սուրբ Զորավոր եկեղեցում, եւ հուրախություն բոլորիս՝ պետք է ասեմ, որ կանգնելու տեղ անգամ չկար: Այնքան մարդ էր եկել եկեղեցի, որ ես մի կերպ կարողացա առաջանալ: Մենք պետք է ամեն օր, ամեն գնով պաշտպանենք մեր եկեղեցին, մեր արժեքներն ու հավատքը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում