«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մեր ականջներին արդեն նստեցնում են, որ հհ գոյություն չի ունենալու. Դավիթ Մշեցի

Մշակութային

«ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՈՂՋ ԿՅԱՆՔԸ ԱՏԵԼ ԵՆ ԲԱՆԱԿԸ »

«Իրավունք»-ի զրուցակիցն է ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից, բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻՆ:

— ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն օրեր առաջ Արցախն անվանեց «Ադրբեջանի հանրապետություն»: Հատկանշականն այն է, որ Թորոսյանը զինծառայությունն անցկացրել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գլխավոր շտաբում: Ստացվում է, որ իր տրամաբանությամբ՝ մեր տղաները, այդ թվում՝ ինքը,  ծառայել են Ադրբեջանո՞ւմ:

— Գիտեք, ես սկսել եմ չանդրադառնալ այս իշխանության ճոռոմ խոսքերին, որովհետեւ մենք ապրում ենք անսկզբունքայնության, անպատասխանատվության ժամանակաշրջան: Եվ երբ Արսեն Թորոսյանն Արցախը նման կերպ է անվանում, չեմ զարմանում: Այդ մարդիկ վաղուց են դա որպես «ճշմարտություն» համարել: Ավելին՝ տասնամյակներ գործել են, որ Արցախը լինի Ադրբեջանի մաս: Դրան լուրջ վերաբերելը ծիծաղելի է, քանի որ նույն Արսեն Թրոսյանը ժամանակին հայտարարում էր, որ Արցախը  մեր գլխավոր հենասյունն է, եւ առանց Արցախի, Հայաստանը գոյություն չի կարող ունենալ: Այսինքն՝ պարզ հասկացնում են, որ եթե Հայաստանի Հանրապետություն կա, ապա վաղը հնարավոր է, որ այն գոյություն չունենա: Սա ոչ թե անպատասխանատվության կամ շանտղության դրսեւորում է, այլ հստակ քայլեր են, որ այս մարդիկ ինչ ասում են, հետո հակառակն են անում: Մեր ականջներին արդեն նստեցնում են, որ ՀՀ գոյություն չի ունենալու: Թորոսյանները, սիմոնյանները եւ փաշինյանները ստեղծել են մի այնպիսի վիճակ, որ Հայաստանում չունենք դատարաններ, քննչական մարմիներ եւ այլն, քանի դեռ ենթարկվում են Նիկոլին: Իսկ որ ենթարկվում են, հենց ինքն է ասել:

— Հայոց Բանակի օրվա կապակցությամբ եւս անհասկանալի իրավիճակ ստեղծվեց՝ բանակի տոնի նախօրեն նշանակել են հիշատակի օր: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Մեր օրերում այնքան բան տեսանք, որ թվում է՝ ոչինչ այլեւս մեզ չի զարմացնի: Այստեղ այդքան կապ չունի, թե բանակի հետ կապված ինչ օր է նշվում: Էականն այն է, որ բանակի հետ կապված տոնական կամ հիշատակի օրեր են որոշում մարդիկ, ովքեր ողջ կյանքն ատել են բանակը, փախել են բանակից՝ հաշմանդամ ու հոգեշեղված ձեւանալով: Նրանք օբյեկտիվորեն չեն կարող լավ նպատակով ինչ-որ բան նախաձեռնել, քանի որ չեն կարող ողջ գիտակցական կյանքն ատել մի բան, հետո այդ կառույցի մասով դրական բան նախաձեռնել: Այսօր, ամեն տեսակի քարոզչություն տարվում է, եւ ինչպես ասում է գերագույն գլխավոր խառնածինը, պետք է բանակը վերջին տեղում լինի: Նա փորձում է ամեն բան՝ բանակի հետ կապված, կեղծել ու պղծել, սակայն, ամեն դեպքում, ցանկացած հայ մարդ պետք է գիտակցի, որ երկրի հիմքն ու ամրությունը բանակն է՝ սպառազեն եւ ոգեզեն: Եվ եթե բանակը մղեն երկրորդ պլան, այդ պահից արդեն որպես պետություն, որպես ժողովուրդ դատապարտված ենք ոչնչացման:

Ամեն դեպքում, ես շատ չնչին սեփական լումա ներդրած լինելով հայկական բանակում՝  չեմ համարել դա պարտք, այլ համարել եմ մեծագույն պատիվ, եւ որքանով որ ինձ թույլատրվել է պատերազմների ժամանակ, այդքանով ունեցել եմ իմ անմնացորդ մասնակցությունը: Ես ցանկանում եմ իրապես շնորհավորել բանակի օրը: Ցավոք, մենք ամեն առիթով պատրաստ ենք իրար շնորհավորելու, սակայն բանակի օրվա կապակցությամբ, կարծես, պասիվ ենք: Ես իմ մարտական ընկերներին միշտ շնորհավորում եմ եւ ցանկանում, որ դա մեր համար դառնա թե՛ Նոր տարուց եւ թե՛ Զատիկից կարեւոր տոն, եւ բոլորս իրար շնորհավորենք՝ անկախ ցանկացած տիպի խառնածինների բանակաքանդման պրոցեսից` դրանով հաղթելով նրանց:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան