Թրամփի զարմուհին՝ Մերի Թրամփը բացահայտումներ է ներկայացրել ԱՄՆ նախագահի առողջական խնդիրների մասին
ՄիջազգայինԴոնալդ Թրամփի առողջության մասին ճշմարտությունը բացահայտելու իսկական փորձ է արել նրա զարմուհին` նախագահի մոտ Ալցհայմերի հիվանդության զարգացման նշաններ նկատելով։
Թրամփն իր առողջության մասին քննարկմերին մեծ զայրույթով է վերաբերվում: Առավել եւս, երբ սպիտակ տան բժշկական անձնակազմը վերջերս հայտարարեց նախագահի գրեթե անթերի առողջության մասին: Թրամփն էլ պնդեց, որ ինքը «իդեալական վիճակում է» և սպառնաց դատի տալ ցանկացածին, եթե նա «վատ պատմություն» ներկայացնի առողջության հարցով։
Այնուամենայնիվ այլ բանի մասին է ակնարկում այն, որ Սպիտակ տունը ստիպված եղավ արձագանքել նրա ֆիզիկական և ճանաչողական վիճակի մասին լուրերի ալիքին, որոնք բորբոքվեցին նախագահի՝ միջոցառումների ժամանակ քնելու, ձեռքերի վրա մշտական կապտուկների, ոտքերի այտուցվածության և լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվող այլ արտաքին նշանների դրվագներով։
Եվ ահա, Դոնալդ Թրամփի զարմուհին՝ Մերի Թրամփը, հայտարարում է, որ նախագահը կարող է ճանաչողական անկման նշաններ ցուցաբերել, որոնք նման են Ալցհայմերի հիվանդությամբ տառապող իր պապիկի մոտ նկատվածներին։ Նրա խոսքով՝ նախագահը երբեմն ցուցաբերում է ապակողմնորոշման և «լուսարձակների մեջ եղջերուի հայացք», իսկ այլ դեպքերում, կարծես, նա լիովին չի կողմնորոշվում ժամանակի և տարածության մեջ։ Նա ընդգծում է, որ նման փոփոխությունները կարող են զարգանալ աստիճանաբար, բայց որոշակի պահի դրանք ակնհայտ են դառնում շրջապատի համար։

