Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվեց եւս մեկ ամսով
ԹեմաԱյսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի ունեցավ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող ենթադրյալ քրեական վարույթով առաջին դատական նիստը:
Չնայած պաշտպանների բերված օրինաչափ և իրական փաստարկների, Դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը մեկ ամսով և Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը ևս մեկ ամսով:
Ակնհայտ է, որ կայացրած որոշոմներն անհիմն են եւ անընդունելի։ Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել, չհուսահատվել եւ հարատեւել աղոթքի մեջ՝ արդարության վերականգնման սպասումով։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 14:30-ին նույն վայրում: Հասցե ք. Աշտարակ Տ. Մեծի 65:

