Ռուսական ուժերը սկսել են Կոստիանտինովկայի օպերացիայի երկրորդ փուլը. Արևմտյան վերլուծաբաններ
ՄիջազգայինԱրևմտյան վերլուծաբանները հաղորդում են, որ ռուսական ուժերը սկսել են Կոստիանտինովկայի օպերացիայի երկրորդ փուլը: Բացի հարձակումը ուժեղացնելուց, կրկին սկսել են հեռակա ականապատել Ուկրաինայի զինված ուժերի բոլոր լոգիստիկական ուղիները: Միաժամանակ, նրանք հարվածում են քաղաք մտնող և քաղաքից դուրս եկող մատակարարման ճանապարհներին: Ակտիվորեն գործում են անօդաչու թռչող սարքեր, որոնք խաթարում են ուկրաինական «մոծակների լոգիստիկան» և զգալիորեն բարդացնում ուկրաինական կողմի Կոստիանտինովկայի պաշտպանությունը:

