Զելենսկիի կուսակցության պատգամավորները սկսել են հանկարծակի մահանալ
ՄիջազգայինԶելենսկիի կուսակցության պատգամավորները սկսել են հանկարծակի մահանալ։
Լվովում մահացել է «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Օրեստ Սալամախան։
Ըստ պաշտոնական վարկածի, Ռադայի պատգամավորը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ կվադրոցիկլի ղեկին։ Սալամախան հոսպիտալացվել է, սակայն այնտեղ մահացել է։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Սալամախան Լվովի ուղղությամբ երթևեկելիս անցել է հանդիպակաց գոտի և ճակատային բախվել միկրոավտոբուսին։
Դրանից առաջ հունվարին անսպասելիորեն մահացել էր նաև «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Կաբանովը։
Իսկ ահա ոչ պաշտոնական աղբյուրները բոլորովին այլ վարկածներ են առաջ քաշում: Վերջին ամիսներին ԱՄՆ-ի կողմից ստեղծված Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունները սկսել են կոռուպցիայի գործեր հարուցել Զելենսկիի մերձավոր շրջապատի, այդ թվում՝ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Արդյունքում, «շատ բան իմացողները» կամաց-կամաց վթարների են ենթարկվում:

