15 հաստատված զոհ եւ 136 անհետ կորած. Խոշոր լաստանավը խորտակվել է Ֆիլիպիններում (Տեսանյութ)
ՄիջազգայինՖիլիպինների ափերի մոտ խորտակվել է կղզիների միջև անցնող խոշոր լաստանավ, որի վրա կար 359 մարդ:
Նախնական տվյալներով, աղետի հետևանքով զոհվել է 15 մարդ, իսկ 136-ը համարվում են անհետ կորած։
Զամբոանգայից Ջոլո կղզի ուղևորվող «Տրիշա Քերստին 3» նավը խորտակվել է Բասիլան նահանգի մոտ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ խորտակման պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել։
223 ուղևոր փրկվել է։ Որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են։

