Իրանը փակել է իր օդային տարածքը անօդաչուների և մասնավոր ինքնաթիռների համար` ակնարկելով պատերազմի պատրաստվելու մասին
ՄիջազգայինԻրանը երեք ամսով փակել է իր օդային տարածքը անօդաչու թռչող սարքերի և մասնավոր ինքնաթիռների համար՝ վկայելով հնարավոր հակամարտության ռազմական նախապատրաստությունների մասին։
Միևնույն ժամանակ, USS Abraham Lincoln ավիակիրը դեռևս չի մտել տարածաշրջան։
Mինչդեռ ԻՀՊԿ-ն հրապարակել է USS Abraham Lincoln-ի շատ խոշոր պլանով տեսանյութ, որին կից է հետևյալ հայտարարությունը. «Թաքնվելն անիմաստ է։ Մենք գիտենք, թե որտեղ եք դուք, և մեր կամիկաձե անօդաչու թռչող սարքերը կարող են հասնել ձեզ, նախքան ձեր ինքնաթիռի թռիչքը»։ Հրապարակումը ցուցադրական է և ազդարարում է Իրանի պատրաստակամությունը պատերազմի դեպքում հարվածել ավիակիրների խմբերին։

