ԱՄՆ-ում շարունակում է մոլեգնել վերջին 100 տարվա ամենաուժեղ «Ֆեռն» սառցե փոթորիկը (Տեսանյութ)
Միջազգային«Ֆեռն» սառցե փոթորիկը, որը վերջին 100 տարվա ընթացքում ամենաուժեղ սառցե փոթորիկն է, շարունակում է մոլեգնել Միացյալ Նահանգներում։
Փոթորիկը ազդել է ավելի քան 200 միլիոն ամերիկացիների վրա. 22 նահանգներ հայտարարել են արտակարգ դրություն, չեղարկվել է 14 800 չվերթ, և գրանցվել են էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ։ Ենթակառուցվածքների զգալի խափանումների պատճառով. երկու մարդ մահացել է։
Չնայած համեմատաբար չափավոր տեղումներին՝ մոտ 30 սմ ձյան շերտին, փոթորիկը անվանում են «պատմական»:
Մարդիկ շարունակում են դատարկել խանութները՝ դարակներից մաքրելով անհրաժեշտ ապրանքները։ Իրավիճակն առավել ծանր է Տեխասում և Լուիզիանայում, որտեղ կանխատեսվում է, որ ձնաբքերը և սառցե անձրևը կշարունակվեն մինչև հունվարի վերջ։

