Սա դանդաղ մարդասպանություն է. Վարդան Ղուկասյանը կոչ է անում զգոնության

Ներքաղաքական
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ԱԱԾ-ի մեկուսարանից դիմել է հանրությանը.
 
«Սիրելի հայրենակիցներ,
 
Հայաստանի օրվա իշխանությունների կամայական ցանկությամբ արդեն ավելի քան երեք ամիս է, ինչ զրկված եմ ազատությունից։ Բացի այն, որ Նիկոլ Փաշինյանի կամակատար իրավապահներն ու դատական իշխանության ներկայացուցիչները նպատակադրված կերպով խախտում են իմ և երկրի մյուս քաղբանտարկյալների իրավունքները՝ զրկելով մեզ բանտում տարրական պայմաններից, նրանք ջանք չեն խնայում կատարելագործելու մահվան այն գործիքակազմը, որը յուրովի օգտագործում են յուրաքանչյուրիս նկատմամբ։
 
Բացի այն, որ իշխանության հասած այս հուդաները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տանջող ու սպանող արյունարբունները, թույլ չեն տալիս ինձ մասնակցել մեր եկեղեցու կիրակնօրյա պատարագներին, բացի այն, որ ինձ և մյուսներին պահում են անմարդկային պայմաններում, նրանք նույնիսկ թույլ չեն տալիս ինձ ստանալ պատշաճ բժշկական օգնություն՝ արգելելով անգամ շտապ բուժօգնության խմբին մտնել իմ խուց և տեղափոխել ինձ հիվանդանոց՝ բժիշկի ցուցման համաձայն։
 
Սա ոչ արդարադատության, ոչ էլ հումանիզմի բացակայություն է․ սա դանդաղ մարդասպանություն է։
 
Հորդորում և առաջարկում եմ Հայաստանի անկախ լրագրողներին և լրատվամիջոցներին՝ մտնել ԱԱԾ-ի մեկուսարան և սեփական աչքերով համոզվել, թե ինչ պայմաններում են պահվում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ արտահայտված քաղբանտարկյալները։ Այդ փաստերը ներկայացրեք միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև նրանց, որոնք կեղծ խաղաղության անվան տակ իրականում մորթում են Հայաստանը՝ աջակցելով օրվա իշխանություններին։ Նմանները ոչ թե Հայաստանի զարգացման մասին են մտածում, այլ իրենց քաղաքական և տարածաշրջանային շահերի մասին։
 
Ուստի օրերս Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի և Ռուսաստանի ազդեցիկ քաղաքական գործիչների հրապարակային հնչեցրած մտահոգությունները՝ իմ և Հայաստանի մյուս քաղաքական բանտարկյալների վերաբերյալ, մեկ նպատակ ունեն՝ արթնացնել ձեզ, կոչ անել լինել զգոն առաջիկայում սպասվելիք քաղաքական վերադասավորումների և աշխարհաքաղաքական իրադարձությունների նկատմամբ։
 
Իմ անունից իմ փաստաբանի կողմից ներկայացված հրատապ միջոց կիրառելու դիմումի քննության շրջանակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թվականի հունվարի 22-ի որոշմամբ հարցեր է ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ կալանավայրում իշխանությունների կողմից իմ նկատմամբ դրսևորված վերաբերմունքի, ինչպես նաև ինձ արդյունավետ բժշկական օգնություն տրամադրելու վերաբերյալ։
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է Եվրոպական դատարանին պատասխան ներկայացնել մինչև 2026 թվականի հունվարի 29-ը։
Իրողությունն այն է, որ միջազգային հանրությունը բավականին երկար ժամանակ բաց աչքերով հանդուրժում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հալածանքները, հաշվեհարդարը, խոսքի, խղճի և հայ քրիստոնյաների կրոնական ազատությունների սահմանափակումներն ու արգելքները։ Սակայն սա չի կարող շարունակվել հավերժ։
 
Սիրելիներս, ես մեծ հավատքով պայքարում եմ և չեմ ընկրկում։ Հորդորում եմ լինել զգոն, աչալուրջ և ուշադիր։ Օրվա իշխանությունները փորձել են մեզ լռեցնել, բայց չեն կարող լռեցնել ժողովրդի արդար ցասումը։ Սթափ գնահատեք իրավիճակը, համադրեք փաստերը։ Առջևում շատ անելիքներ կան, որոնցից կախված է լինելու մեր սուրբ հայրենիքի ապագան»։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում