«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ում հասցեին (այդ թվում մեր լրագրողների մոտ) ՔՊ-ականները բավականին սուր քննադատությամբ են արտահայտվում, այնուամենայնիվ, շարունակում է հովանավորել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Ինչպե՞ս, փաստարկենք։

Այս տարվա հունվարի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը ուղարկել էր հարցում ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ հանրային տիրույթում շրջանառվել են ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հրապարակային ելույթներ/հայտարարություններ, որոնցում նա բարձրաձայնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ բուքմեյքերական կազմակերպությունների հետ հնարավոր կապի, կախվածության/շահույթի մասին պնդումներ։

ՀՀ գլխավոր դատախազից հետաքրքրվել էինք՝ արդյոք դատախազությունում գրանցվել են այս մեղադրանքները ԶԼՄ հրապարակումների հիմքով՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ բուքմեյքերական ոլորտի հետ հնարավոր առնչության վերաբերյալ։ Եթե այո՝
• գրանցման ամսաթիվը,
• դիմումի/հաղորդման բնույթը,
• ի՞նչ ընթացք է տրվել (առանց նախաքննության գաղտնիք կազմող տվյալների)։

ՀՀ դատախազությունը նախաձեռնե՞լ է ստուգողական գործողություններ/նախապատրաստական ուսումնասիրություն կամ դիմե՞լ է իրավասու մարմիններին՝ ստանալու պարզաբանումներ Հայկ Սարգսյանի հայտարարությունների փաստական հիմքերի վերաբերյալ։ Եթե այո՝ ո՞ր մարմիններին և ե՞րբ։

Սկսվե՞լ է որևէ քրեական վարույթ (կամ նյութեր ուղարկվե՞լ են քննչական/հակակոռուպցիոն մարմին) նշված հայտարարությունների կամ դրանցում մատնանշված հանգամանքների հիմքով։ Եթե այո՝ խնդրում ենք նշել՝
• վարույթի մեկնարկի ամսաթիվը,
• իրավական որակման ընդհանուր բնույթը (օրինակ՝ հնարավոր կոռուպցիոն/շահերի բախում/պաշտոնեական լիազորությունների չարաշահում և այլն՝ առանց մանրամասների),
• որ մարմինն է իրականացնում քննությունը։

Եթե ՀՀ դատախազությունը որևէ գործընթաց չի նախաձեռնել, խնդրում ենք հայտնել՝

• ինչ իրավական/փաստական հիմքերով է գնահատվել, որ հանրային հայտարարությունները չեն բավարարում իրավական ընթացք տալու նվազագույն շեմը (հաղորդում հանցագործության մասին, բավարար տվյալներ և այլն)։

ՀՀ դատախազությունը դիմե՞լ է արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կամ այլ լիազոր մարմինների՝ շահերի բախման/գույքային հայտարարագրման կամ հնարավոր ազդեցության թեմայով տեղեկատվություն ստանալու/փոխանակելու նպատակով։ Եթե այո՝ ե՞րբ և ի՞նչ շրջանակում»։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան