Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցու պատասխանը զրպարտիչներին

Թեմա

Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնական Եվրոպայի եւ սկանդինավիայի հայրապետական պատվիրակության մամլո դիվանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

«Տեղեկացանք, որ «բացառապես ճշմարտությունը խոսող» արմանբաբաջանյաններ ընթերցողի համար մոլորեցնող ու բացահայտ կեղծ տեղեկություններ են հնչեցրել իրենց հարցազրույցներում: Նպատակը Ավստրիայում նախատեսված Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի նախընթաց շրջանում տեղեկատվական բացասական ֆոն ստեղծելն է, ինչպես նաև ամեն գնով հոգեբանական ճնշում գործադրելը ժողովը չեղարկելու համար:
Ավստրիան Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակության կենտրոնն է, որտեղ ՀԱՍԵ-ն պետականորեն ճանաչված 4-րդ ամենահին կրոնական համայնքն է:
 
ՀԱՍԵ անդամակցում է Ավստրիայում Եկեղեցիների Էկումենիկ խորհրդին, որի գործող նախագահը Հայրապետական պատվիրակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Տիրան եպս. Պետրոսյանն է, որն արդեն երկրորդ անգամ է ընտրվում հիշյալ պաշտոնում (ի դեպ, 2 շրջան անընդմեջ ոչ մի եկեղեցու ներկայացուցիչ չի ընտրվել այդ պաշտոնում):
 
Սուրբ Հռիփսիմե առաջնորդանիստ եկեղեցին գտնվում է Վիեննա քաղաքում, որին կից գործում է շուրջ 200 աշակերտ ունեցող Հովհաննես Շիրազ շաբաթօրյա դպրոցը: Ի տարբերություն ՀՀ, Ավստրիայի հանրակրթական դպրոցներում ո՛չ միայն արտոնվում, այլ նաև խրախուսվում է դասավանդել Հայ եկեղեցու պատմություն առարկան (ուսուցիչներն էլ վճարվում են պետության կողմից):
 
Վիեննայից բացի, Հայ Առաքելական Եկեղեցական համայնքներ կան Ավստրիայի 3 այլ մարզերում: Վիեննայում է գործում նաև Հայ Կաթողիկէ Մխիթարյան միաբանությունը (ի դեպ, միակ ճիշտ տեղեկատվությունը): Ինչ վերաբերում է Ավստրիայում գոյություն ունեցող քրեական տարրերի հիշատակմանը, ապա վստահեցնում ենք, որ Ավստրիան, իբրև ժողովրդավարության բաստիոն, օրենքի ողջ խստությամբ կարգի է հրավիրում ոչ միայն քրեածին բոլոր տարրերին, այլ նաև, օրինակ՝ Արման Բաբաջանյանի նման ստախոս և թեմակալ առաջնորդի կնիքը կեղծող խարդախներին, կամ՝ օրինակ Ավստրիայում գործող որևէ հոգևորականին ծիսական տեքստերը «բարեկամաբար» կրճատել հորդորող պետական պաշտոնյաներին, եթե այդպիսիք Ավստրիայում գտնվեին:
 
Ի հավելումն այս ամենի, ցանկանում ենք իրազեկել մեր հանրությանը, որ Եպիսկոպոսաց ժողովի ողջ ընթացքում ավստրիական Պետական Անվտանգության ծառայությունն ապահովելու է բոլոր մասնակիցների անվտանգությունը հիշյալ ենթադրյալ տարրերից, ինչպես նաև ժողովն ամեն գնով չեղարկել ցանկացող ՀՀ իշխանությունների մունետիկներից»:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում