Չի բացառվում, որ Իրանում ցույցերը կկրկնվեն. Էմմա Բեգիջանյան

Ներքաղաքական

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին ասուլիսի ժամանակ ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք արեւելյան դիվանագիտության լեզվով անգամ բավականին կտրուկ էին:

«Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, եւ նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ եւ հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով... Օրեր շարունակ՝ ժամը 18:00-ից մինչեւ 21:00-ն, Իրանի դեսպանատան շենքի առջեւ հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով եւ հակառակ նրան, որ մենք հայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակվում է։ Մենք բազմաթիվ անգամներ փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին։ Մենք ամենածանր պահերին կանգնած ենք եղել Հայաստանի կառավարության կողքին, օրինակները շատ են։ Այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում եւ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ»,- նշել է Շիրղոլամին։

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքը» զրուցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, իրանագետ ԷՄՄԱ ԲԵԳԻՋԱՆՅԱՆԻ հետ:

— Ինչպես կմեկնաբանեք Իրանի դեսպանի ասուլիսում հնչեցված մտքերը, որտեղ Խալիլ Շիրղոլամին հստակ ասում է, որ եթե Միացիալ Նահանգները հաղթի այս կռվում, ապա դա նշանակում է, որ կհաղթի Հայաստանին:

— Ողջ տարածաշրջանում, միակ երկիրը, որի հետ Հայաստանի ռազմավարական ազգային անվտանգության շահերը համընկնում են, դա Իրանն է: Երկու երկրների տարածքային ամբողջականության թշնամին Ադրբեջանն ու Թուքիան է: Այս պատերազմի ընթացքում եւ ընդհանրապես, Իսրաելի նպատակը, որին անվերապահորեն աջակցում է ԱՄՆ-ն, Իրանի մասնատումն է: Ադրբեջանում 11 անջատողական խմբեր կան, որոնք գործում են, դրան գումարած ադրբեջանցիների միջազգային համաշխարհային կոնգրեսն է գործում: Այնպես որ, եթե Իսրայելը այդպես օգնում էր Ադրբեջանին, ապա նպատակը հենց այդ էր, որ նա էլ շատ մեծ սահմաններ ունի, դրան գումարած իրենց շահերը գրեթե համընկնում են՝ Իրանի մասնատումը: Առաջին հերթին Իսրայելի նպատակը քրդական եւ ադրբեջանաթրքախոս հատվածների մասնատումն է: Այդ իմաստով դեսպանի խոսքը ճիշտ է:

— Դեսպանը նաեւ անդրադարձել է հավաքներին, որոնք ամեն օր տեղի են ունենում Հայաստանում դեսպանատան առջեւ, որոնց վերաբերյալ իրենք իրենց բողոքն են ներկայացրել: Սակայն, այդպես էլ իրավիճակը չի շտկվում: Որքանո՞վ է դեսպանի պահանջը արդարացված:

— Տեսեք, նման ցույցեր բոլոր երկրներում լինում են, որտեղ իրանցիներ են ապրում: Այնպես որ, ցույցերը Հայաստանի իշխանությունները չեն կարող օրենքով արգելել: ԱՄՆ, Իսպանիա, Ֆրանսիա, ամենուր կան բողոքի ակցիաներ, բայց որքանով որ ես տեսնում եմ, Ադրբեջանում չկա նման բան:

Պետք է ասեմ, որ ԱՄՆ-ի  Լինքոլնի անվան նավն արդեն մեկ շաբաթից գալու է Պարսից ծոց: Պարսից ծոցի ավազանի արաբական երկրները, դիմելով ԱՄՆ նախագահին, պահանջել են, որ պատերազմ չլինի, քանի որ Իրանը հայտարարել է, որ նա անմիջապես հարվածելու է այդ երկրներում գտնվող ԱՄՆ բազաներին: Դա կլինի երկարատեւ մարտ: Իրանի դեմ հարձակման ձեռքբերումներն ու կորուստները դա դեռ, ըստ երեւույթին, ԱՄՆ իշխանությունը դեռ քննարկում է, թե որ դեպքում ավելի շատ վնաս կկրի կամ կշահի:

— Տիկին Բեգիջանյան, իրավիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:

— Մոսադը՝ հետախուզության եւ հատուկ առաջադրանքների վարչությունը, կրկնեց,  որ յուրաքանչյուր ցուցարարի կողքին կանգնած է Իսրայելի գործակալ՝ Մոսադի գործակալ: Սակայն, պետք է հաշվի առնել, որ Իրանի տնտեսական, մարդկանց տնտեսական վիճակի ծանրացումը ազգային արժույթի գնանկման հետեւանքով առաջանում է բնակչության խիստ դժգոհությունը: Եթե Իրանը լուրջ քայլեր կատարի այդ ուղղությամբ եւ արդարացի պահանջներ ունեցողների պահանջներն իրականացնի, իհարկե, այնտեղ կարող ենք ասել, որ բողոքի ցույցերը կհանդարտվեն: Դեռ ցույցեր չկան, սակայն եթե այսպես շարունակվի, ապա չի բացառվում, որ ցույցերը կկրկնվեն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում