«Ժողովուրդ». Կապ ունի՞ հեղուկ գազի թանկացումն ադրբեջանական բենզինի հետ

Միջազգային

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղուկ գազ չկա, եղածն էլ գրեթե կրկնապատիկ թանկ է։ Տևական ժամանակ է, վարորդները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հեղուկ գազի դեֆիցիտի վերաբերյալ, սակայն ո՛չ լսող կա, ո՛չ խնդիրը լուծող։

Վարորդները ֆեյսբուքյան փակ խմբերում վստահեցնում են, որ հեղուկ գազի ճգնաժամն արհեստական է։ Թեև, օրինակ, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վստահեցնում է, որ ճգնաժամը ներկրման հետ կապված խնդիրների պատճառով է։

Ժամեր առաջ վարորդներից մեկը գրել է՝ «Վաղը պոլնի գազ ա գալու, Լարսը նոր 100-ից ավել գազի մեքենա անցան»։

«Ինչքան էլ գա, մեկա հլը երկար ժամանակ թանկով են լցնելու՝ 250-320 դրամ, քանի դեռ կա, խի էժան ծախեն», «Երևի ուզում են լավ թիքա պոկեն էլի, մինչև գնացքով բերողները, էլ չեն կարողանալու Լարսի փակ լինելու վրա քցեն»։

Ստացվում է, որ սա անվստահություն է ՀՀ պետական կառույցների նկատմամբ։

Հետաքրքիրն այն է, որ բացի դեֆիցիտից, որի համար գրեթե որևէ կառույց չի փորձում պատասխանատվություն կրել, խնդիր է նաև շուկայում առկա հեղուկ գազի գինը։ Օրինակ՝ Երևանում և մարզերում տարբեր լցակայաններում կա գնային կտրուկ տատանում․ Երևանում այն արժե 250-270 դրամ, իսկ մարզերում՝ 290-320 դրամ։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը երեկ Կառավարության նիստից հետո լրագրողներին հուսադրել էր, թե հեղուկ գազի թանկացումը սարսափելի չէ․ հեղուկ գազի թանկ ամիսներ կան, որից մեկը հունվարն է, մյուսը՝ հունիսը։

«ՀՀ-ում 187 տնտեսվարող սուբյեկտ հեղուկ գազ է ներմուծում, և չի կարող այդտեղ լինել ո՛չ հակամրցակցային համաձայնություն, ո՛չ գերիշխող դիրքի չարաշահում։ Թանկացումը ստեղծված առաջարկ-պահանջարկ հարաբերակցության արդյունք էր, լցնողների քանակը շատ է, առաջարկը՝ քիչ։ Հեսա մի քիչ հետո կգա, կիջնի գինը, որևէ սարսափելի բան չկա։ Ինչպես հայտարարեց Հայաստանի վարչապետը նախորդ Կառավարության նիստում, տրանսպորտային հանգույցների խնդիրների լուծման պարագայում այլևս մենակ ցամաքային տրանսպորտից կախված չենք լինի», — հավաստիացրեց հանձնաժողովի նախագահը։

Փաստացի հանձնաժողովի նախագահի խոսքից հասկանում ենք, որ անգամ վերահսկողություն իրականացնելու պատրաստակամություն չկա։

Տնտեսագետների կարծիքով՝ մեղքը տրանսպորտային խնդիրների վրա գցելու միակ տողատակը այն է, որ իշխանությունը փորձում է ադրբեջանական երկաթուղին գովել։ Իսկ հեղուկ գազի ճգնաժամը ստեղծվել է, որպեսզի վաճառվի Ադրբեջանից բերված բենզինը։ Այս մասին վարորդներն ավելի հաստատակամ պնդումներ են անում, քանի որ հեղուկ գազն այնքան է թանկացել, որ ավելի մատչելի է դարձել բենզինով մեքենա վարելը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում