«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ականատես ենք ստվերների շքերթի, որտեղ իրական որոշումների աղբյուրները մնում են անտեսանելի

Հանդիպում

Երբ գլոբալ հարթակներում՝մասնավորապես Դավոսում, շքերթով ներկայանում են պետությունների ղեկավարները, իսկ ժողովուրդների ճակատագրերը մնում են բեմից դուրս, ի՞նչ արժեք ունի այդ աշխարհակարգը մի ժողովրդի համար, որն իր հայրենիքում կորցրել է ամեն ինչ՝ բացի արժանապատվությունից։ Եվ արդյոք այդ շքերթը չի՞ դառնում լռության համաձայնություն այն անարդարության հանդեպ, որի զոհն այսօր Արցախն է, հարցը ուղղել ենք արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանին, ով նախ նկատեց.


- Շնորհակալություն, Ձեր բարձրացրած հարցն իրականում էկզիստենցիալ (գոյաբանական)  և առանցքային է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ միջազգային իրավակարգի ճգնաժամը հասկանալու համար: Դուք դիպուկ կերպով մատնանշեցիք այն անջրպետը, որը գոյություն ունի քաղաքական «շքերթների» և գետնի վրա տեղի ունեցող մարդկային ողբերգությունների միջև։Այն աշխարհակարգը, որը լռությամբ է արձագանքում Արցախի բռնի տեղահանմանն ու հազարամյա հայրենազրկմանը, կորցնում է իր բարոյական լեգիտիմությունը: Երբ շահը ստորադասում է արժանապատվությանը, միջազգային հարթակները վերածվում են սոսկ թատերաբեմի, որտեղ «լռությունը» իսկապես դառնում է հանցակցություն։
 Դավոսում անցկացվող համաշխարհային հավաքները հաճախ ներկայացվում են որպես գլոբալ մտքի, համագործակցության և պատասխանատվության բարձրագույն հարթակ։ Սակայն դրանց խորքային ընկալումը հաճախ բացահայտում է ոչ թե հավասար երկխոսության տարածք, այլ՝ իշխանության խորհրդանշական բեմ, որը ավելի շատ հիշեցնում է Հուլիոս Կեսարի առաջ թագավորների ներկայանալու հանդիսավոր շքերթը, քան ժողովուրդների ինքնիշխան կամքի դրսևորումը։Հռոմեական պատմության մեջ այդ տեսարանները ունեին հստակ իմաստ․ նվաճված կամ կախյալ թագավորները հրապարակայնորեն ճանաչում էին կայսրի գերիշխանությունը։ Դա քաղաքական ակտ էր՝ փաթեթավորված թատերական շքեղությամբ։ Այսօր Դավոսում մենք տեսնում ենք նույն կառուցվածքը, սակայն այլ լեզվով՝ ներդրումներ, գլոբալ օրակարգ, կայուն զարգացում, անվտանգություն։ Բովանդակությունը փոխվել է, բայց ձևը՝ ոչ։Փիլիսոփայական տեսանկյունից սա նախ և առաջ իշխանության պատրանքի խնդիր է։ Պլատոնի «քարանձավի առակի» տրամաբանությամբ՝ մենք ականատես ենք ստվերների շքերթի, որտեղ իրական որոշումների աղբյուրները մնում են անտեսանելի։ Դավոսի բեմը ստեղծում է իշխանության կենտրոնացվածության զգացողություն, մինչդեռ իրական ուժերը գործում են այդ բեմից դուրս՝ ֆինանսական, տեխնոլոգիական և ռազմաքաղաքական փակ շրջանակներում։Գի Դեբորի նկարագրած «սպեկտակլի հասարակությունը» այստեղ հասնում է իր կատարելությանը։ Իշխանությունը դառնում է տեսարան, ներկայություն, լուսանկար, կարգավիճակ։ Ով չի մասնակցում այս տեսարանին, կարծես դուրս է մնում պատմությունից։ Սակայն պատմությունը չի գրվում բեմում, այլ՝ դրա ետևում։Հեգելի տիրոջ և ծառայի դիալեկտիկան ևս ակնհայտ է։ Կենտրոնը գոյություն ունի այնքան ժամանակ, որքանով մյուսները ճանաչում են այն որպես կենտրոն։ Դավոսը հզոր է ոչ թե իր ընդունած որոշումներով, այլ այն փաստով, որ աշխարհի առաջնորդները գալիս են այնտեղ՝ իրենց ներկայությամբ լեգիտիմացնելով այդ հարթակը։ Այսպիսով, կախվածությունը դառնում է փոխադարձ, բայց նախաձեռնությունը մնում է մեկ կողմում։Օսվալդ Սպենգլերի քաղաքակրթական մթնշաղի գաղափարը թույլ է տալիս Դավոսը դիտարկել նաև որպես հոգնած համակարգի ինքնահաստատման փորձ։ Երբ ձևը գերազանցում է բովանդակությանը, երբ խորհրդանշական շքեղությունը փոխարինում է իրական ստեղծագործ ուժին, դա հաճախ վկայում է ոչ թե հզորության, այլ՝ սպառման մասին։
   Ամենացավալին սակայն ազգային արժանապատվության հարցն է։ Երբ պետությունների ղեկավարները հանդես են գալիս ոչ որպես ինքնիշխան սուբյեկտներ, այլ որպես գլոբալ կենտրոնում ճանաչում որոնող դերակատարներ, քաղաքականությունը կորցնում է իր ժողովրդական հիմքը։ Ազգերը դառնում են ոչ թե պատմության հեղինակներ, այլ՝ հանդիսատեսներ։Դավոսը, ինչպես Կեսարի ժամանակների շքերթները, կարող է տպավորիչ լինել արտաքինից։ Բայց պատմությունը ցույց է տալիս՝ նման տեսարանները հաճախ նախորդում են համակարգային ճեղքերին։ Իրական հարցը մնում է բաց․ արդյոք ժողովուրդները կշարունակե՞ն կանգնել շքերթում, թե՞ կվերադառնան ինքնիշխան մտածողության և պատասխանատվության դժվար, բայց ազնիվ ճանապարհին։Իսկ, ինչպես ցույց է տալիս պատմական ընթացքը, դա բնավ անխոչընդոտ ճանապարհ չէ։

 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության