Կիեւում սարսափով են հետեւում գրենլանդիական զարգացումներին

Միջազգային

Ի­հար­կե, կա­րե­լի է կռա­հել, որ Կիե­ւում սար­սա­փով են հե­տե­ւում Գ­րե­լան­դիա­յում ըն­թա­ցող զար­գա­ցում­նե­րին: Ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նար է դար­ձել, որ ԱՄՆ-ն կ­վերց­նի կղզին, եւ դա կտա­նի Եվ­րո­պա­յի չա­փա­զանց լուրջ թու­լաց­ման: Իսկ այդ դեպ­քում ա­ջակ­ցութ­յուն, ա­ռա­վել եւս՝ ԵՄ-ի խոս­տա­ցած 90 մի­լիարդ դո­լա­րը Կիե­ւը հա­զիվ թե տես­նի: Ա­մե­նա­քիչ հա­վա­նա­կան տար­բե­րա­կը՝ ե­թե Թ­րամ­փը չկա­րո­ղա­նա Գ­րե­լան­դիան վերց­նել կամ ա­րագ վերց­նել: Դա նշա­նա­կում է, որ Եվ­րո­պան պետք է այդ նպա­տա­կով բո­լոր ռե­սուրս­նե­րը կենտ­րո­նաց­նի կղզին պաշտ­պա­նե­լու ուղ­ղութ­յամբ, դեռ մի բան էլ՝ փոր­ձի լե­զու գտնել Մոսկ­վա­յի հետ: Հաշ­վի առ­նե­լով, որ, օ­րի­նակ, ներ­կա պա­հին եվ­րո­պա­կան գա­զա­մա­տա­կա­րար­ման հիմ­նա­կան մասն ԱՄՆ-ի վրա է, ո­րը կաս­կա­ծի տակ կհայտն­վի Գ­րե­լան­դիա­յի ուղ­ղութ­յամբ սրա­ցում­նե­րի դեպ­քում: Այ­սինքն, Եվ­րո­պա­յին կմնա միայն Մոսկ­վա­յից գազ խնդրել: Կարճ ա­սած, այս տար­բե­րա­կի դեպ­քում եւս ԵՄ-ի խոս­տա­ցած 90 մի­լիարդ դո­լա­րը Կիե­ւը հա­զիվ թե տես­նի:

­Պատ­կերն ա­վե­լի ամ­բող­ջա­կան կդառ­նա, ե­թե աս­վա­ծին գու­մա­րենք, որ ԵՄ-ից ե­կած խոս­տում­նե­րից ել­նե­լով, Զե­լենս­կին հասց­րեց ծայ­րա­հե­ղո­րեն փչաց­նել Թ­րամ­փի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Այն կար­գի, որ ԱՄՆ նա­խա­գա­հը ցու­ցադ­րա­բար հրա­ժար­վեց Դա­վո­սում ան­գամ Զե­լենս­կու ե­րե­սը տես­նել: Ու սա, ի­հար­կե, Կիե­ւի հա­մար կդառ­նա ծայ­րա­հե­ղո­րեն լուրջ եւս մեկ հարց, ե­թե ի­րա­կա­նա­նա սպա­սե­լի սցե­նա­րը՝ Թ­րամ­փը վերց­նի Գ­րե­լան­դիան:

Ան­գամ մի­ջանկ­յալ տար­բե­րա­կը, ե­թե Գ­րե­լան­դիա­յի հա­մար ԱՄՆ-ի եւ Եվ­րո­պա­յի հա­կա­մար­տութ­յու­նը մնա «լեզ­վակռ­վի» ներ­կա­յիս փու­լում, է­լի Կիեւն լավ բան չի խոս­տա­նում: Եվ­րո­պա­յի հա­մար, ինչ­պես նաեւ Դա­վո­սի փոր­ձը հու­շեց, հիմ­նա­կան թե­մա է դար­ձել հենց Գ­րե­լան­դիան, ու Ուկ­րաի­նան, ո­րի պատ­ճա­ռով այս­չափ սրե­ցին ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, հի­մա դառ­նում է էլ ա­վե­լի խո­րը ցնցում­նե­րի թե­մա: Այ­սինքն, որ Զե­լենս­կին կշա­րու­նա­կի նախ­կին կամ խոս­տում­նե­րի մա­կար­դա­կով օգ­նութ­յուն ստա­նալ, մնում է շատ քիչ հա­վա­նա­կան:

­Թե­րեւս, նման ի­րա­վի­ճա­կում Կիեւի հա­մար լա­վա­գույն լու­ծում կլի­ներ, ե­թե Դա­վո­սում Պու­տի­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Դ­միտ­րիե­ւը եւ Թ­րամ­փի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Ո­ւիտ­կոֆն ու Քուշ­նե­րը կա­րո­ղա­նա­յին ո­րո­շա­կի բա­լան­սա­վոր­ված տար­բե­րակ մտա­ծել ուկ­րաի­նա­կան թե­մա­յով: Ընդ ո­րում, նման է, որ ռուս­ներն այս փու­լում նաեւ Զե­լենս­կու հա­մար են հիմ­քեր նա­խա­պատ­րաս­տում, որ ե­թե նա ո­րո­շի տա­րածք­նե­րի հետ կապ­ված զի­ջում­նե­րի գնալ, կա­րո­ղա­նա ուկ­րաի­նա­կան հան­րութ­յա­նը դա ինչ-որ կերպ հիմ­նա­վո­րել: Խոս­քը Կ­իե­ւի ու ուկ­րաի­նա­կան այլ խո­շոր քա­ղաք­նե­րի ու ամ­բող­ջա­կան տա­րա­ծաշր­ջան­նե­րի հո­սան­քա-գա­զազր­կում­նե­րի մա­սին է, ո­րին ուղղ­ված հար­ված­նե­րը Մոսկ­վան հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն շա­րու­նա­կում է, եւ վեր­ջինն էլ տե­ղի ու­նե­ցավ հենց դա­վոս­յան այդ սպաս­վող հան­դիպ­մանն ըն­դա­ռաջ: Այն, որ մաս­նա­վո­րա­պես Կիե­ւին հո­սան­քազր­կում­նե­րը հասց­րել են այն ծայ­րա­հեղ վի­ճա­կին, որ նույ­նիսկ քա­ղա­քա­պետ Կ­լիչ­կո­յի մա­կար­դա­կով է բնա­կիչ­նե­րի կո­չեր ուղղ­վում՝ դուրս գալ սառ­չող քա­ղա­քից, ի­հար­կե, կիեւ­ցի­նե­րի, խո­շոր հաշ­վով՝ ուկ­րաի­նա­կան մյուս խո­շոր քա­ղաք­նե­րի բնա­կիչ­նե­րի հա­մար լրջա­գույն ցու­ցիչ է: Հենց նրանք են, որ սե­փա­կան մաշ­կի վրա են զգում, թե ինչ տե­ղի կու­նե­նա, ե­թե այս վի­ճա­կը շա­րու­նակ­վի: Ա­վե­լին, ինչ անձ­նա­կան կո­րուստ­ներ են ու­նե­նա­լու, ե­թե լքեն քա­ղաք­նե­րը, որ­տեղ ա­մեն բան շատ ա­րագ կսառ­չի եւ շար­քից դուրս կգա: Ու մյուս կող­մից, բա­վա­կան է ինչ-որ է­ներգ­աօբ­յեկտ նո­րոգ­վի, որ հա­ջոր­դում են նոր հար­ված­նե­րը, եւ վի­ճա­կը վե­րա­դառ­նում է նույն հրա­մա­յա­կա­նին՝ սառ­չել, կամ քա­ղաք­նե­րը լքել: Վեր­ջա­պես, ուկ­րաի­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի ո­րոշ կոնկ­րետ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ սկսել են խո­սել վատ­թա­րա­գույ­նի հնա­վա­րո­րութ­յան մա­սին: Այն է՝ ռուս­նե­րը կա­րող են հար­վա­ծել նաեւ ա­տո­մա­կա­յան­նե­րի սնու­ցիչ են­թա­կա­յան­նե­րին՝ պար­տադ­րե­լով կա­յան­նե­րի աշ­խա­տան­քի դա­դա­րե­ցում: Իսկ դա երկ­րի հա­մար նշա­նա­կում է լիա­կա­տար հո­սան­քազր­կում, քա­ղաք­նե­րի բնակ­չութ­յանն ար­դեն տար­բե­րակ չի մնա­լու, քան տնե­րը լքե­լը: Ու այդ հե­ռան­կա­րը հաշ­վի առ­նե­լով, տա­րած­քա­յին զի­ջում­նե­րի եւ դրա­նով պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու տար­բե­րա­կը, ո­րը, բո­լորն են հաս­կա­նում, որ ա­մեն դեպ­քում լի­նե­լու է, Զե­լենս­կու հա­մար ա­վե­լի հեշտ է դառ­նում մարդ­կանց հրամց­նե­լը:

­Կաշ­խա­տի՞ այս մե­խա­նիզ­մը. ա­մեն դեպ­քում, ներ­կա ի­րո­ղութ­յու­նն­երը հու­շում են, որ այս պա­հին հիմ­նա­կան հաշ­վարկ­նե­րը հենց դրա հետ են կապ­ված: Մ­յուս կող­մից, ի­հար­կե, սա նաեւ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րին հասց­ված հեր­թա­կան մեծ հար­վա­ծը կդառ­նա. պար­տութ­յուն Ուկ­րաի­նա­յում այն դեպ­քում, երբ հենց նույն ուկ­րաի­նա­կան կուր­սի պատ­ճա­ռով են հայտն­վել ներ­կա բարդ ի­րա­վի­ճա­կում: Այ­սինքն, տո­տալ պար­տութ­յուն, երբ ար­դեն նույ­նիսկ բա­ցատ­րե­լու բան չի մնա­լու: Չ­նա­յած, ի՞նչ կա­րող են ա­նել, երբ ինչ-որ տե­սա­նե­լի քայ­լե­րի հնա­րա­վո­րութ­յուն պար­զա­պես չու­նեն:

­Մի խոս­քով, որ Դա­վո­սի այս հա­վա­քը շատ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ է տա­լու, այդ մե­կը հաս­տատ է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում