«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քանդեցին եւս մեկ ոլորտ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նախկին Մարդու իրավունքների նախկին պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ թեպետ ուրախ է ադրբեջանական գերությունից մեր չորս հայրենակցի վերադարձի համար, բայց դժգոհ է, որ երկու վարձկանների հետ են փոխարինել նրանց: «Այդ հանցագործների վերաբերյալ դատավարություններով պետք է բացահայտվեին Թուրքիայի ու Ադրբեջանի հետախուզական ներգրավվածությունը միջազգային ահաբեկիչների եւ վարձկանների տեղափոխման ու թրաֆիքինգի գործում: Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար», - շեշտում է նա ու խոսում ամուր բանակցությունների մասին: Իհարկե, ամեն ինչ գեղեցիկ է ասված, առնվազն ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը կարող է նույնիսկ հուզվել, բայց զարմանալին այն է, որ մեծ-մեծ խոսում է մի մարդ, որը կյանքում նման բանակցություններ չի վարել, լինելով էլ Մարդու իրավունքների պաշտպան՝ 2016-2022 թթ.-երին, գեթ մեկ գերի չի կարողացել վերադարձնել:

Ուշագրավ զարգացումներ է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակիցների խուզարկությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ բնակարանում: «Արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ եմ, ֆիլոկարտիստ եմ, ֆիլումենիստ ու ֆալերիստ եմ: Այս կապակցությամբ առանձին արձանագրություն չի կազմվել: Ու մինչ դատավոր Մասիս Մելքոնյանն ընդհուպ կմոտենա Արարատ Միրզոյանին, խուզարկության ժամանակ պատկան մարմիններին ինքնակամ խոստովանեցի, որ 2021-2025 թթ. ընթացքում, վատնելով ընտանեկան բյուջեի սուղ միջոցները, ավելի քան 15 պետական գրադարանների ու թանգարանների ֆոնդերին հանձնել եմ շուրջ 900 թանգարանային արժեքներ՝ ծախսելով մոտ 1 մլն ՀՀ դրամ», - մանրամասնում է Դեմոյանը եւ ընդգծում, որ խուզարկության ժամանակ ցույց է տվել բոլոր այս նվիրատվությունների ստացականները, որոնց իսկությունը կհաստատի հենց ինքը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (հարակից զեկուցող՝ Արայիկ Հարությունյան): «Ես ընդամենը կցանկանայի, որ հանրայնացված այս փաստով, վերջապես հասկանային, թե ով են իրենք, ինչ են իրենցից ներկայացնում, եւ ով եմ ես», - իր ոճի մեջ շշպռել է Դեմոյանը:

Իսկ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ զարմանալի ճկունությամբ քանդեց եւս մեկ ոլորտ: Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական է տվել: «21 տարի գործունեություն եմ ծավալում դահուկային սպորտում: 2005 թ. ընտրվել եմ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում: 2021 թ. դարձել եմ ֆեդերացիայի նախագահ: Որոշում եմ կայացրել վայր դնել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները… Պատճառները մի քանիսն են: Հիմնական պատճառը Հայաստանում դահուկային սպորտի մարզաձեւերը զարգացնելու աշխատանքային մթնոլորտն է, որը չի կարող միակողմանի լինել: Միայն ֆեդերացիայով կամ միայն ֆեդերացիայի նախագահ լինելով՝ այդ մարզաձեւերը զարգացնել հնարավոր չէ», - նշել է նա եւ անկեղծացել, որ տարիներ շարունակ բոլոր իրենց առաջարկները, խնդրանքները, հորդորները, նույնիսկ բողոքները` ուղղված Հայաստանի պետական լիազոր մարմին, այս դեպքում՝ ԿԳՄՍ-ին, այդպես էլ չեն լուծվում:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան