«Հրապարակ». Ով կարող է դառնալ «Մեր ձևով»–ի վարչապետի թեկնածուն

Միջազգային

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին «Մեր ձեւով» շարժումը հայտարարել էր, որ հունվարին պարզ կլինի, թե ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն: Երեկ շարժումն իր տնտեսական ծրագիրը հրապարակեց, պանելային քննարկում անցկացրեց, եւ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ասուլիս տվեց, սակայն դարձյալ չհրապարակվեց թեկնածուի անունը:

Հայտարարվեց, որ փետրվարի 12-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի օրը, կհայտարարեն վարչապետի թեկնածուի անունը: Նարեկ Կարապետյանը հավելեց նաեւ, որ վաղուց են որոշել թեկնածուին։
Անցած ամիսներին խոսակցություններ կային, որ վարչապետի թեկնածուն հնարավոր է լինի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, եւ իշխանական քարոզչամեքենան էլ վայրի արշավ էր սկսել նրա դեմ` սեւ քարոզչություն էին անում, քրեական վարույթներ ծրագրում, սակայն տեղեկություններ ունենք, որ Կարապետյանը չի կարող առաջադրվել` նա վարչապետի թեկնածու առաջադրվելու ցենզին չի համապատասխանում:

Մասնավորապես, վերջերս խախտել է մեկ տարվա ընթացքում 6 ամիս ռեզիդենտ լինելու` Հայաստանում ապրելու ցենզը: Ընդ որում, տեւական ժամանակ պահպանել է, իսկ վերջերս՝ գուցե անգամ միտումնավոր խախտել, որ անհաղթահարելի խոչընդոտ ձեւավորի եւ անհնարին դարձնի իր առաջադրումը:

Հիշեցնենք․ միայն ՀՀ քաղաքացի լինելու եւ տարվա առնվազն կեսը (առնվազն 180 օր) Հայաստանում բնակվելու պահանջը պարտադիր է պատգամավորի, վարչապետի թեկնածուի համար։ Այսինքն՝ վերջին 4 տարիների ընթացքում մարդը պետք է տարվա մեջ 6 ամիս բնակված լինի Հայաստանում։ Իսկ Սամվել Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացի է եւ կարող է լավագուն դեպքում ավագանու ցուցակում ընդգրկվել։ Ըստ ամենայնի, թեկնածուն կլինի Նարեկ Կարապետյանը, որն արդեն հասցրել է լայն ճանաչում ձեռք բերել եւ հանրության համակրանքը նվաճել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում