«Արցախյան ոչ մի պատերազմի դուք չեք մասնակցել և ոչ էլ ձեր ապօրինի որդիները». Աշոտ Մինասյան

Ներքաղաքական
Կալանավայրում գտնվող ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի լեգենտար հրամանատար Աշոտ Մինասյանը` Երկաթը, ուղերձ է հղել վարչապետի կողքին կանգնած տիրադավ հոգևորականներին.
 
«Խոսքս ուղղում եմ այն տիրադավ «սրբազաններին» ովքեր խռովություն են բարձրացրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ միանալով հայրենադավ իշխանությանը։
Ես ուզում եմ ներկայացնել այն տարբերությունները, որ ունենք ես եւ դուք այս կարճ, անցավոր կյանքում, այս դրախտային հայոց աշխարհի վրա։
Ես հավատացյալ եմ, Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր զավակ։
Կասեմ՝ ավելի շատ եմ կարդացել Աստվածաշունչ, քան ձեզնից յուրաքանչյուրը։
Ես ավելի շատ եմ սաղմոսներ կարդում, քան ձեզնից յուրաքանչյուրը։
Ես ավելի շատ եմ աղոթում Աստծուն, քան ձեզնից յուրաքանչյուրը։
Ես ավելի շատ եմ շարականներ երգում, քան ձեզնից յուրաքանչյուրը։
Ես պատերազմի խրամատ չեմ լքել։
Դուք լքել ելք հոգեւոր խրամատը։
Ես զոհված եղբայրներիս ու ընկերներիս եմ հուղարկավորել։
Դուք բենթլիատեր մեծահարուստներ եք։
Իմ հոգու մեջ, մարմիս վրա պատերազմի սպիներ են։
Ձեր մարմնի վրա կանացի մատնահետքեր են, իսկ հոգու մեջ՝ սատանան։
Հինգ անգամ եղել եմ Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչքավորը, Արցախի եւ Հայաստանի տարբեր վայրերում իմ զոհված զինակից ընկերների հիշատակին տեղադրել եմ 38 խաչքար՝ իմ բարերար ընկերների օգնությամբ։
Դուք՝ չգիտեմ։
Անցել եմ Արցախյան բոլոր պատերազմներով, զոհաբերել եղբայրներիս և միշտ պատրաստ եղել զոհվելու Արցախիս ու Հայաստանիս համար։
Դուք՝ չգիտեմ։
Իմ երկու ավագ որդիներն ինձ հետ մասնակցել են քառօրյա և 44-օրյա պատերազմներին։
Արցախյան ոչ մի պատերազմի դուք չեք մասնակցել և ոչ էլ ձեր ապօրինի որդիները։
Ես ունեմ 36 պետական և կառավարական պարգև։ «Մարտական խաչ» շքանշանի կրկնակի ասպետ եմ։
Դուք ունեք մեկ խաչ, որից ունեմ նաև ես ու ամբողջ հավատավոր ժողովուրդը (որին դուք չեք հավատում)։
Ես երբեք դուրս չեմ եկել մեր եկեղեցու դեմ, մնացել եմ եկեղեցու պաշտպան, Սյունյաց հոգևոր թեմի ատենապետն եմ։
Դուք դուրս եք եկել մեր եկեղեցու դեմ, դավաճանել եք օծյալ Վեհափառին ու միացել դավադիրներին։
Ես նստած եմ կալանավայրում իրական Սրբազանների հետ։
Դուք վայելում եք կյանքը զեխության մեջ և ճոխ սեղան նստում դավաճանների հետ։
Անգամ բանտախցում իմ սեղանի գրքերն են Աստվածաշունչն ու Նարեկը։
Եվ երբ վերլուծում եմ իմ ու ձեր տարբերությունները պարզվում է՝ ես ավելի հայ հոգևորական եմ, քան ձեզնից յուրաքանչյուրը։
Ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ Տաթևի ձորում գտնվող Հարանց անապատ ճգնելու և ապաշխարհելու, մեղա գալու և աղոթելու։ Գուցե Աստված ձեզ ների, Վեհափառն էլ ների, ժողովուրդն էլ ների։
Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ
Սիսական ջոկատի հրամանատար
Պահեստազորի գնդապետ
«Վարդաշեն» Ք.Կ.Հ կալանավոր
Աշոտ Հրանտի Մինասյան /Երկաթ/»:
 
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում