ՀՐԱՏԱՊ. Արթուր Վարդանյանի առողջական վիճակը օր օրի վատթարանում է. ՀԱՊ կուսակցություն

Ներքաղաքական
ՀԱՊ կուսակցությունը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ առողջական վիճակին:
 
«Արդեն տևական ժամանակ է, ինչ Արթուր Վարդանյանի առողջական վիճակը օր օրի վատթարանում է։ Ուզում ենք հիշեցնել, որ նա դեռ տարիներ առաջ, ԱԱԾ մեկուսարանում, ձեռք է բերել ծանր հիվանդություն, որը մշտական բժշկական հսկողություն է պահանջում։ Սակայն Արմավիրի քրեակատարողական հիմնարկի համապատասխան մարմինները չեն ապահովում անգամ տարրական վերահսկողություն և զննում։
 
Բացի այդ, առկա են սրտի հետ կապված լուրջ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է պահել դինամիկ հսկողության տակ, սակայն հիմնարկի և բոլոր իրավասու մարմինների կողմից կա բացարձակ անուշադրություն։ Եթե համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն, մենք կմանրամասնենք և կհանրայնացնենք այն խայտառակ, անմարդկային և փնթի վերաբերմունքն ու իրականությունը, որը այսօր առկա է Արթուր Վարդանյանի նկատմամբ։
 
Քիչ էր այն, որ այս ապօրինի «կարված» գործով, որտեղ մեղադրանք էր առաջադրված ավելի քան 20 անձի նկատմամբ, միայն Արթուր Վարդանյանի նկատմամբ կայացվեց ծանր դատավճիռ։ Ի դեպ՝ սպառնալիքների միջոցով կորզված կեղծ ցուցմունքների հիման վրա։ Մնացած բոլորը ազատ են արձակվել, իսկ Արթուրը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ լինելով ոսկոր ու խանգարող Հայաստանի Հանրապետությանը վերջնական կործանմանը տանող նախկին և ներկա իշխանությունների համար։
 
Բոլոր այն «իրավապաշտպաններն», ովքեր իրենց երկու ամսվա պաշտպանյալներին շտապ քաղբանտարկյալ են հռչակում, լռում են։ Իսկ միակ իրականում նվիրված մարդը ինչպե՞ս պիտի քաղբանտարկյալ համարվի նրանց օրակարգում։ Այս պահից սկսած՝ չենք լռելու։
 
ՀԱՊ կուսակցության անդամները հետամուտ են լինելու այս ապօրինությունների հետևում կանգնած բոլոր անձանց պատասխանատվության ենթարկվելուն՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով։
 
Չենք խնայելու ոչ մեկին, ով մասնակցել է այս քրեական գործի կարմանն ու սարքմանը, նրանց, ովքեր դավաճանաբար փորձել և շարունակում են փորձել կործանել այդքան ազնիվ, հզոր և հայրենասեր մարդուն։
 
Արթուր Վարդանյանը ունի ընտանիք, երեխաներ, նպատակներ և երազանքներ, որոնք խեղվում են բանտի պատերի ներսում։ Զգուշացում բոլոր նրանց ովքեր անգործության են մատնված», - ասված է հայտարարության մեջ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում