Հայաստանի եւ Հարավային Կովկասի հարցը մնում է ռուս-ամերիկյան տիրույթում

Վերլուծություն

Այս­պի­սով, որ Ան­կա­րան ներ­կա փու­լում զգա­լու է ինչ­պես Մոսկ­վա­յի, այն­պես էլ՝ Թեհ­րա­նի ա­ջակ­ցութ­յան կա­րի­քը, ժա­մա­նա­կին քա­նիցս են­թադ­րե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Այլ հարց է, թե կա՞ն հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, եւ լի­նե­լու դեպ­քում դրանք որ­քա­նո՞վ են վե­րա­բեր­ում նաեւ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նին եւ Հա­յաս­տա­նին:

­Մի կող­մից, մեր երկ­րի հետ կապ­ված ինչ­պես Մոսկ­վան, այն­պես էլ Թեհ­րա­նը հստակ «կար­միր գծեր» ու­նեն: Մ­յուս կող­մից հայ­տա­րա­րութ­յու­նը, որն օ­րերս հնչեց­րեց Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Ֆի­դա­նը, կապ­ված հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րի հետ, թե­րեւս նման էր ցցուն մե­սի­ջի, որ մեր երկ­րում Ան­կա­րան շա­րու­նա­կում է շատ հստակ շա­հեր հե­տապն­դել, ո­րոնք, ի­հար­կե, մեղմ ա­սած, հա­մա­հունչ չեն ռուս-ի­րա­նա­կան «կար­միր գծե­րի» հետ: Ի­հար­կե, կա նաեւ այն գնա­հա­տու­մը, թե Ֆի­դա­նը գոր­ծում է գլո­բա­լիս­տա­կան դաշ­տում, նա աչք է դրել Էր­դո­ղա­նի ա­թո­ռի վրա, ի­րա­կա­նում չի ներ­կա­յաց­նում էր­դո­ղա­նա­կան մո­տե­ցում­նե­րը եւ հնա­րավոր է, որ ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում պաշ­տո­նանկ ար­վի: Հ­նա­րա­վոր է: Բայց ա­մեն դեպ­քում այս պա­հին հենց Ֆի­դանն է Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րը, եւ ան­կախ այն բա­նից, թե նրա հայ­տա­րա­րութ­յու­ններն ինչ «կար­միր գծե­րի» են թի­րա­խա­վո­րում, ինչ ներ­քին խա­ղեր են ըն­թա­նում, Ֆի­դա­նի խոս­քը պետք է ըն­կա­լել` որ­պես Ան­կա­րա­յի պաշ­տո­նա­կան մո­տե­ցում:

Ա­ռա­վել եւս, երբ հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­ներն էլ ի­րենց հեր­թին են աշ­խա­տում այն դաշ­տում, ո­րը ի­րա­նա­կան եւ ռու­սա­կան ա­մե­նա­տար­բեր աղբ­յուր­ներ գնա­հա­տում են` որ­պես շարժ թշնա­մութ­յան շե­մին: Ն­ման ակ­նարկ­ներ օ­րերս լսվե­ցին Հա­յաս­տա­նում Ի­րա­նի դես­պա­նից: Ն­ման մո­տե­ցում­նե­րը մնում են չա­փա­զանց ակ­տիվ նաեւ ռու­սա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին մոտ կանգ­նած աղբ­յուր­նե­րի մոտ: Կա­րե­լի է հի­շեց­նել թե­կու­զեւ Սո­լով­յո­վի աղ­մուկ հա­նած հայ­տա­րա­րութ­յու­նը: Կ­րեմ­լին մոտ հա­մար­վող այլ աղբ­յուր էլ օ­րերս շատ լուրջ մտա­հո­գութ­յուն էր հայտ­նել լու­րե­րից, որ «Եր­եւա­նը պատ­րաստ­վում է դուրս բե­րել ռուս սահ­մա­նա­պահ­նե­րին թուր­քա­կան սահ­մա­նի Ա­խու­րի­կի ան­ցա­կե­տից»: Ա­վե­լին, որ. «Ան­ցա­կե­տը հանձ­նե­լու ո­րո­շումն ար­դեն կա­յաց­ված է։ Եվ թուր­քերն ար­դեն սկսել են շի­նա­րա­րութ­յու­նը Մար­գա­րա­յի ան­ցա­կե­տի տա­րած­քում»: Այ­սինքն, որ Հա­յաս­տանն այդ դեպ­քում կա­րող է «վե­րած­վել Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը բա­ժա­նող փոք­րիկ բու­ֆե­րա­յին գո­տու՝ ա­ռանց ան­կախ ար­տա­քին եւ պաշտ­պա­նա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան»: Իսկ դա, ի­հար­կե, ա­ռանց հիմ­քե­րի չէ, հաշ­վի առ­նե­լով, որ հա­յաս­տան­յան քա­րո­զիչ­ներն ար­դեն սկսել են խո­սել նաեւ եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գը վերց­նե­լու մա­սին, այն դեպ­քում, երբ սե­փա­կան են­թա­կա­յութ­յան տակ ան­գամ մեկ վա­գոն այս պա­հին չու­նեն: Ու հիմ­նա­կան մեկ­նա­բա­նութ­յունն այն է, թե ի՞նչ մտա­ծե­լու բան ու­նեն, թուր­քա­կան գնացք­նե­րը հո կա՞ն:

Չ­նա­յած մյուս կող­մից էլ ա­սել, թե նման՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան հար­ցե­րը լուծ­վում են ռուս-թուր­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րով, այդ­քան էլ տե­ղին չէ: Ն­ման հար­ցերն ա­վե­լի բարձր մա­կար­դակ են պա­հան­ջում՝ ռուս-ա­մե­րիկ­յան: Ու նո­րից վե­րա­դառ­նում ենք նույն հար­ցին՝ ի՞նչ մթնո­լորտ է ներ­կա­յումս Մոսկ­վա­յի եւ Վա­շինգ­տո­նի մի­ջեւ:

Ն­ման է, որ Վա­շինգ­տո­նի ներ­կա քայ­լե­րը շա­րու­նա­կում են գո­նե ոչ մեր­ժե­լի մնալ Մոսկ­վա­յի հա­մար: Չ­նա­յած մեծ աղ­մու­կին, Ի­րա­նի դեմ հար­ձա­կում, ինչ­պես եւ են­թադ­րել էինք, այդ­պես էլ չե­ղավ: Ա­վե­լին, այդ ողջ ար­շավն Ի­րա­նի հա­մար էլ ա­վե­լի կա­րե­ւո­րեց Մոսկ­վա­յի գոր­ծո­նը: Բայց, ի­հար­կե, Ռու­սաս­տա­նի հա­մար շա­րու­նա­կում է ա­ռա­վել քան ցան­կա­լի սխե­մա մնալ այն ա­մե­նը, ին­չը ներ­կա­յումս ծա­վալ­վում է Գ­րե­լան­դիա­յի շուրջ: Այն է՝ այդ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կում է ներ­սից մաս­նա­տել ՆԱՏՕ-ն­ եւ ոչ միայն:

Այս­պես, Թ­րամ­փի նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րը Եվ­րո­պա­յի նկատ­մամբ այն կար­գի լուրջ ըն­կալ­վեց, որ Բեռ­լի­նը վա­խե­ցած հետ կան­չեց Գ­րե­լան­դիա ու­ղար­կած «զո­րա­խում­բը»՝ բաղ­կա­ցած 13 զին­վո­րա­կա­նից եւ մեկ ադ­մի­րա­լից. հա­զիվ մեկ օր անց այն բա­նից, երբ նրանք տեղ էին հա­սել: Ա­վե­լին, ծայ­րա­հեղ ռու­սատ­յաց Մեր­ցը, հե­տե­ւե­լով Ֆ­րան­սիա­յի եւ Ի­տա­լիա­յի ղե­կա­վար­նե­րի օ­րի­նա­կին, սկսել է հրա­պա­րա­կավ խո­սել Մոսկ­վա­յի հետ բա­նակ­ցել-պայ­մա­նա­վոր­վե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին, թե­րեւս սկսե­լով կռա­հել, թե ուր է տա­նե­լու Թ­րամ­փի հետ ներ­կա հա­կա­մար­տութ­յու­նը:

Ա­ռա­վել եւս, որ ԱՄՆ նա­խա­գա­հը ե­րեկ հայ­տա­րա­րեց. «ՆԱՏՕ-ն 20 տա­րի շա­րու­նակ Դա­նիա­յին ա­սում է. «Դուք պետք է վե­րաց­նեք ռու­սա­կան սպառ­նա­լի­քը Գ­րե­լան­դիա­յում»։ Դժ­բախ­տա­բար, Դա­նիան ո­չինչ չի կա­րո­ղա­ցել ա­նել դրա հետ կապ­ված։ Հի­մա ժա­մա­նա­կը ե­կել է, եւ դա կար­վի»: Այն, որ Գ­րե­լան­դիա­յում ոչ մի «ռու­սա­կան սպառ­նա­լիք» էլ չկա, հաս­կա­նում են բո­լո­րը: Դա ըն­դա­մե­նը մո­գո­նել են` այս կամ այն հար­ցը դրա տակ լու­ծե­լու հա­մար, դա եւս հաս­կա­նա­լի է: Այս ֆո­նին, Թ­րամ­փի գրա­ռու­մը հու­շում է, որ ժա­մա­նա­կը ե­կել է. ԱՄՆ-ն պատ­րաստ­վում է այ­սօր-վա­ղը լու­ծել Գ­րե­լան­դիա­յի հար­ցը: Եվ այս­տեղ շատ պարզ հարց է ա­ռա­ջա­նում՝ իսկ ի՞նչ է ա­նե­լու Եվ­րո­պան, այն է՝ գլո­բա­լիստ­նե­րը:

Եվ­րո­պա­յին մնում է եր­կու տար­բե­րակ: Ա­ռա­ջին. ըն­դու­նել, որ Գ­րե­լան­դիան Թ­րամ­փինն է` դա ձե­ւա­կեր­պե­լով` որ­պես վա­ճառք: Սա­կայն ան­գան նման ձե­ւա­կեր­պու­մը եվ­րո­պա­կան հան­րութ­յա­նը, որ­տեղ ռա­դի­կալ մի­տում­ներն ակ­տի­վա­նում են, մեկ բան է հու­շում` ի­րենց գոր­ծող իշ­խա­նա­վոր­նե­րը զրո­յա­կան ար­ժեք ու­նեն: Իսկ սա խոս­տա­նում է շատ խո­շոր ցնցում­ներ Հին աշ­խար­հով մեկ, եւ մեծ հարց է դառ­նում, թե Եվ­րա­միութ­յու­նից գո­նե եր­կու քար ի­րար վրա կմնա՞: Այ­սինքն, Թ­րամ­փը մեկ հար­վա­ծով եր­կու չաղ նա­պաս­տակ կխփի` ի­րե­նով կա­նի Գ­րե­լան­դիան եւ կոչն­չաց­նի Եվ­րա­միութ­յու­նը` գլո­բա­լիստ­նե­րով հան­դերձ:

Երկ­րորդ տար­բե­րա­կը. Եվ­րո­պան շա­րու­նա­կում է դեմ հան­դես գալ` Թ­րամ­փին ստի­պե­լով գնալ կղզին ռազ­մա­կան տար­բե­րա­կով վերց­նե­լու ուղ­ղութ­յամբ: Չէ, այս դեպ­քում եւս ռազ­մա­կան բախ­ման մա­սին չէ խոս­քը. Գ­րե­լան­դիա­յում ա­մե­րի­կա­ցի­նե­րը բա­զա ու­նեն, այն­տե­ղից դուրս կգա հե­տե­ւա­կա­յին­նե­րի մեկ վաշտ, կմտնի կա­ռա­վա­րա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րը, կղզին կհայ­տա­րա­րի ԱՄՆ-ի սե­փա­կա­նութ­յու­նը, վաշինգ­տոն­յան Կոնգ­րե­սում էլ դրան հա­վա­նութ­յուն կտան` Գ­րե­լան­դիան հռչա­կե­լով ա­մե­րիկ­յան նա­հանգ: Սա կա­րե­լի է նաեւ «օ­րի­նա­կա­նաց­նել»: Հի­մա Թ­րամ­փը Գ­րե­լան­դիա­յի հա­մար Դա­նիա­յին ա­ռա­ջար­կում է 700 մի­լիար­դի կար­գի գու­մար: Ե­թե Դա­նիան այդ փո­ղը չի ու­զում, ա­պա կա­րե­լի է նաեւ այն բա­ժա­նել կղզու 60 հա­զա­րից պա­կաս բնա­կիչ­նե­րին, ու հա­զիվ թե ո­րե­ւէ գրելան­դա­ցի դեմ քվեար­կի, ե­թե կազ­մա­կերպ­վի ԱՄՆ-ին միա­նա­լու մա­սին հան­րաք­վե:

Եվ­րո­պան, ի­հար­կե, կա­րող է այս սցե­նա­րի դեպ­քում ան­գամ հայ­տա­րա­րել, թե չի ճա­նա­չում նման ո­րո­շու­մը: Բայց սա եւս Եվ­րա­միութ­յա­նը փլուզ­ման տա­նող ու­ղի է:

Եր­րորդ տար­բե­րա­կը, որ Եվ­րո­պան ռազ­մա­կան մի­ջո­ցով կպաշտ­պա­նի Գ­րելան­դիան, կրկնենք, գործ­նա­կա­նում բա­ցառ­վում է: Նաեւ չոր­րորդ տար­բե­րա­կը, որ Թ­րամ­փը կհրա­ժար­վի Գ­րելան­դիա­յից:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում