Սիրիան, սովորականի պես, նորից խառնեց բոլոր հաշվարկները

Վերլուծություն

Ի­րա­նի շուրջ մթնո­լոր­տի ո­րո­շա­կի հան­դար­տե­ցում կա: Ի­հար­կե, սա ժա­մա­նա­կա­վոր է, եւ ցան­կա­ցած պա­հի մեծ պայթ­յունն այս­տեղ մնում է հնա­րա­վոր: Ա­ռա­վել եւս, որ ե­թե ըն­դա­մե­նը մի քա­նի օր ա­ռաջ Թ­րամ­փը սկսել էր խո­սել ի­րա­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վե­լու հնա­րա­վո­րութ­յան մա­սին, նո­րից կտրուկ վե­րա­դար­ձավ իշ­խա­նա­փո­խութ­յան թե­մա­յին:

ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

­Բայց մյուս կող­մից, տա­րա­ծաշր­ջա­նում սկսվե­ցին գոր­ծըն­թաց­ներ, ո­րոնք կա­րող են ի­րա­նա­կան մթնո­լոր­տին միան­գա­մայն այլ տեսք տալ: Ա­վե­լի ճիշտ, խոր­քա­յին փո­փո­խութ­յուն­ներ ա­ռաջ բե­րել ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, չնա­յած պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նութ­յու­նը, կար­ծես թե, դառ­նում է ա­վե­լի մեծ:

­Խոս­քը` Սի­րիա­յի մա­սին է, որ­տեղ վեր­ջին օ­րե­րին շատ հե­տաքր­քիր ի­րա­դար­ձությ­ուն­ներ են ծա­վալ­վում: Տեխ­նի­կա­կան ի­մաս­տով խոս­քը հե­տեւ­յա­լի մա­սին է. սի­րիա­կան կա­ռա­վա­րա­կան ու­ժե­րը, ո­րոնք կազմ­ված են նախ­կին ա­հա­բե­կիչ­նե­րից (չնա­յած նախ­կին ա­հա­բե­կիչ­ներ չեն լի­նում), ո­րոնց Թուր­քիան եւ Արեւ­մուտ­քը մեկ տա­րի ա­ռաջ իշ­խա­նութ­յու­նը հանձ­նե­ցին, հա­վա­քել են ի­րենց ու­ժե­րը եւ Թուր­քիա­յի ու, ընդգ­ծենք՝ ինչ­պես ռու­սա­կան հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուրն է ար­տա­հայտ­վել՝ «Նաեւ ո­րոշ չա­փով նույ­նիսկ Ռու­սաս­տա­նի» (սրան դեռ կհաս­նենք) օգ­նութ­յամբ հզոր հար­ված հասց­րել երկ­րում ի­րենց հիմ­նա­կան մնա­ցած հա­կա­ռա­կոր­դին՝ Սի­րիա­յի ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րին (SDF):

SDF-ը, հի­շեց­նենք, ստեղծ­վել է ա­մե­րի­կա­ցի­նե­րի կող­մից դեռ 2011 թվա­կա­նին`քրդե­րի բա­զա­յի հի­ման վրա: Ն­պա­տակը` երկ­րի վե­րահս­կո­ղութ­յունն էր, ո­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս այլ ի­մաստ ստա­ցավ: Այն է՝ Իս­րա­յելն ար­դեն գրե­թե բա­ցա­հայտ էր խո­սում Սի­րիա­յի հա­րա­վա­յին գո­տով Եփ­րատ գե­տից ա­րե­ւելք՝ SDF-ի վե­րահս­կո­ղութ­յան գո­տի ճա­նա­պարհ բա­ցե­լու եւ Քուր­դիս­տան ստեղ­ծե­լու ծրագ­րե­րի մա­սին, ին­չին դեռ կվե­րա­դառ­նանք: Այ­նու­հետեւ, ԱՄՆ-ի ջան­քե­րով, երբ պարզ դար­ձավ, որ միայն քրդե­րից լուրջ ուժ հնա­րա­վոր չէ ստեղ­ծել, SDF-ի մեջ նե­րառ­վե­ցին բազ­մա­թիվ ա­նա­պա­տա­յին ա­րա­բա­կան ցե­ղեր (նե­րառ­յալ նախ­կին ISIS ստո­րա­բա­ժա­նում­նե­րը՝ ամ­բող­ջութ­յամբ):

Այդ ժա­մա­նակ Վա­շինգ­տո­նը կար­ծում էր, որ սա եր­կու չա­րիք­նե­րից փոք­րա­գույնն է, եւ­ որ Ա­սա­դին (այն ժա­մա­նակ երկ­րի օ­րի­նա­կան կա­ռա­վա­րութ­յա­նը) պետք է թույլ չտալ Եփ­րա­տի ա­րե­ւել­յան հատ­վա­ծում գտնվող Սի­րիա­յի նավ­թարդ­յու­նա­հա­նող հիմ­նա­կան շրջա­նը գրա­վե­լը: Բայց արդ­յուն­քում ստաց­վեց այն­պես, որ SDF-ի եւ այդ գո­տու բնակ­չութ­յան մինչեւ կե­սը սկսեց կազմ­ված լի­նել ա­րա­բա­կան ջո­կատ­նե­րից։ Եվ հենց այս փաստն էլ ներ­կա­յումս դա­ժան կա­տակ խա­ղաց քրդե­րի գլխին:

Այս­պի­սով, սի­րիա­կան կա­ռա­վա­րա­կան ու­ժերն ան­ցան հար­ձակ­ման, եւ Եփ­րա­տի ա­րե­ւել­յան քրդա­կան վե­րահս­կո­ղութ­յան գո­տում իս­կա­կան բլիցկ­րիգ տե­ղի ու­նե­ցավ. ներ­կա­յիս սի­րիա­կան բա­նա­կը ա­րա­գո­րեն գրա­վում է այդ գո­տին։ Մի քա­նի օր­վա ըն­թաց­քում կա­ռա­վա­րա­կան ու­ժե­րը վե­րահս­կո­ղութ­յուն ձեռք բե­րե­ցին կար­եւոր քա­ղաք­նե­րի, ռազ­մա­վա­րա­կան ամ­բար­տա­կի եւ նույ­նիսկ տա­րա­ծաշր­ջա­նի հիմ­նա­կան նավ­թա­գա­զա­յին հան­քա­վայ­րե­րի նկատ­մամբ: Հար­ձա­կու­մը ա­րագ զար­գա­նում է, ակ նհայտ է, որ Դա­մաս­կոսն ձգտում է վե­րահս­կել Եփ­րա­տի գրե­թե ամ­բողջ աջ ա­փը։

­Սա, ի դեպ, սի­րիա­կան բա­նա­կի ձեռք­բե­րու­մը չէ: Պար­զա­պես SDF-ի մաս կազ­մող եւ ա­մե­րի­կա-իս­րա­յել­յան խո­ղո­վակ­նե­րով զին­ված ա­րա­բա­կան ու­ժե­րը թի­կուն­քից հար­վա­ծե­ցին ի­րենց քուրդ «եղ­բայր­նե­րին»՝ հստա­կո­րեն հա­մա­կար­գե­լով ի­րենց գոր­ծո­ղութ­յուն­նե­րը երկ­րի ներ­կա­յիս թուր­քա­մետ պաշ­տո­նա­կան կա­ռա­վա­րութ­յան հետ:

ԻՐԱԿԱՆՈՒՄ Ի՞ՆՉ ԿԱ ՍԻՐԻԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱԿ

­Սա, կրկնենք, ի­րա­վի­ճա­կի ըն­դա­մե­նը տեխ­նի­կա­կան ֆոնն է, ո­րի տակ շատ բան կա: Սկ­սենք այն պարզ հար­ցից, թե տե­ղի ու­նե­ցածն ի­րո՞ք շատ տհաճ ա­նակն­կալ էր ԱՄՆ-ի (եւ մաս­նա­վո­րա­պես Թ­րամ­փի) հա­մար: Տե­սա­նե­լիո­րեն, Թ­րամ­փը հույս ու­ներ «հաշ­տեց­նել» բո­լո­րին եւ, Նո­բել­յան մրցա­նա­կի եւս մեկ ա­ռիթ վաս­տա­կե­լով, նաեւ Սի­րիան փաս­տա­ցի դնել իս­րա­յել­յան վե­րահս­կո­ղութ­յան տակ: Նա էր, որ վեր­ջերս ըն­դու­նեց Սի­րիա­յի նա­խա­գա­հի ա­թո­ռին նստող Ջու­լա­նիին, չե­ղար­կեց պատ­ժա­մի­ջոց­նե­րը: Թ­րամ­փի սի­րեց­յալ Իս­րա­յելն էլ զբաղ­ված էր Սի­րիա­յի հա­մար Սահ­մա­նադ­րութ­յուն գրե­լով, ո­րը ճա­նա­պարհ էր բա­ցե­լու դրուզ­նե­րի, քրդե­րի հա­մար՝ ան­կա­խութ­յուն հռչա­կե­լու ա­ռաջ: Ու հի­մա, թեեւ Վա­շինգ­տո­նից ու­շա­ցած ակ­նարկ­ներ են լսվում, թե Դա­մաս­կո­սին պատ­ժա­մի­ջոց­նե­րի կեն­թար­կեն: Բայց Թ­րամփն ի­րոք դա՞ է ու­զում, դեռ են­թադ­րութ­յուն­նե­րում չշտա­պենք. մի­գու­ցե ու­ղիղ այն­քան, որ­քան ու­զում է հար­վա­ծել Ի­րա­նին:

Այս­պի­սով, փաս­տա­ցի, Ան­կա­րան ա­վե­լի խո­րա­մանկ գտնվեց Իս­րա­յե­լից: Ընդ ո­րում, ե­թե ինչ­պես ռու­սա­կան հի­շա­տակ­ված աղբ­յուրն է պնդում՝ դրան նաեւ Մոսկ­վան է մաս­նակ­ցել (իսկ դա, ի դեպ, ռեալ է թվում, հաշ­վի առ­նե­լով, որ Ան­կա­րա­յի միջ­նոր­դութ­յամբ Մոսկ­վա­յում Ջու­լա­նին ու նրա ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը քա­նիցս լավ ըն­դու­նե­լութ­յուն գտան), ա­պա դա հե­տաքր­քիր տեսք կա­րող է հա­ղոր­դել նաեւ ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին: Ու մի փոքր շեղ­վե­լով` հի­շեց­նենք, որ ի­րա­նա­կան ո­րոշ աղբ­յուր­ներ հա­վաս­տիաց­նում էին, որ Ան­կա­րան այս ան­կար­գութ­յուն­նե­րի փու­լում նկա­տե­լի օ­ժան­դա­կութ­յուն է ցու­ցա­բե­րել Թեհ­րա­նին, այդ թվում՝ զգու­շաց­նե­լով քրդե­րի Ի­րան ներ­խուժ­ման ծրագ­րե­րի մա­սին: Այ­սինքն, այդ հե­տաքր­քիր զար­գա­ցում­նե­րը ՌԴ-­Թուր­քիա-Ի­րան շրջա­նակ­նե­րում են, եւ ֆիք­սենք՝ ըն­դդեմ իս­րա­յե­լա-ա­մե­րիկ­յան ծրագ­րե­րի:

­Բայց այս ա­մե­նով հան­դերձ, պե՞տք է ըն­դու­նել, որ Իս­րա­յե­լը սի­րիա­կան այդ խա­ղում տա­նուլ է տվել: Ներ­կա պա­հին, թեեւ սի­րիա­կան քրդե­րը սկսել են խո­սել, թե ի­րենց Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման եւ Սի­րիա­յի մաս­նատ­ման ծրագ­րեր չու­նեն, բայց նաեւ, թե­րեւս հաս­կա­նա­լով, որ այլեւս ոչ միայն վե­րահս­կո­ղութ­յան, այլ գո­յատեւ­ման, պե­տութ­յուն ստեղ­ծե­լու վեր­ջին շան­սի հարց է դրված, Սի­րիա­յի քրդա­կան շրջան­նե­րում ար­տա­կարգ զո­րա­հա­վաք է ըն­թա­նում։ Ճա­կատ է կա­ռուց­վում նաեւ գրե­թե ան­մի­ջա­պես Հա­սա­կե նա­հան­գի սահ­ման­նե­րի եր­կայն­քով, որ­տեղ բնակ­չութ­յան մե­ծա­մաս­նութ­յու­նը ներ­կա­յումս քուրդ է։

­Կարճ ա­սած, Սի­րիա­յում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մը կա­րող է նոր թա­փով բռնկվել է, ե­թե նաեւ դրան միա­նան իս­րա­յե­լա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող մյուս ցե­ղախմ­բե­րը՝ դրուզ­նե­րը եւ այլն: Շատ հա­վա­նա­կան է, որ Իս­րա­յելը, ինչ­պես դա ար­դեն ե­ղել է, ա­ռա­ջին դեմ­քով կփոր­ձի ռազ­մա­կան միջ­ամ­տութ­յան գնալ, ո­րը, ի­հար­կե, ներ­կա ի­րա­վի­ճա­կը կա­րող է ա­րա­գո­րեն տե­ղա­փո­խել բո­լո­րո­վին այլ հուն:

ԻՐԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ԿԹՈՒԼԱՆԱՆ

Ա­մեն դեպ­քում, զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք տե­ղի են ու­նե­նում Սի­րիա­յում, հա­զիվ թե Թել Ա­վի­վի հա­մար ե­րա­զանք­նե­րի գա­գաթ­նա­կետ լի­նեն: Մեծ Իս­րա­յե­լի գա­ղա­փա­րա­խո­սութ­յան մեջ Սի­րիան ու­նի ա­ռանց­քա­յին տեղ, եւ ե­թե հի­մա այս­տեղ կտրուկ ամ­րա­նա թուր­քա­կան գոր­ծո­նը, ա­պա դա կա­րող է զրո­յաց­նել այն ա­մե­նը, ո­րին Իս­րա­յե­լը կա­րո­ղա­ցավ հաս­նել Ա­սա­դին տա­պա­լե­լու արդ­յու­քում: Այ­սինքն, որ ներ­կա փու­լում նո­րից Սի­րիան է դառ­նա­լու Իս­րա­յե­լի հիմ­նա­կան կենտ­րո­նաց­վա­ծութ­յան օբ­յեկ­տը, են­թադ­րե­լի է: Իսկ դա, ի դեպ, ձեռն­տու է ա­ռա­ջին հեր­թին Ի­րա­նի հա­մար, ո­րի ուղ­ղութ­յամբ ճնշում­նե­րը, շատ սպա­սե­լի են, որ այս փու­լում կսկսի էա­պես նվա­զել:

Մ­յուս կող­մից, կրկնենք, կա նաեւ Իս­րա­յե­լի կող­մից Սի­րիա­յում ռազ­մա­կան ար­շա­վանք սկսե­լու մեծ ռիսկ: Թ­րամ­փի հա­մար, մի­գու­ցե, դա ան­ցան­կա­լի սցե­նար է, ինչ­պես որ ան­ցան­կա­լի էր Ի­րա­նի դեմ մեծ պա­տե­րազ­մի գա­ղա­փա­րը: Բայց Սի­րիան Ի­րա­նը չէ, ե­թե Նե­թան­յա­հուն մտնի խա­ղի մեջ, չպետք է բա­ցա­ռել, որ Թ­րամ­փը եւս, թե­կու­զեւ չու­զե­նա­լով, կհե­տե­ւի կամ գո­նե մաք­սի­մալ օ­ժան­դա­կութ­յուն կցու­ցա­բե­րի: Չ­նա­յած, դա եւս Ի­րա­նի, աս­նեք նաեւ Ռու­սաս­տա­նի հա­մար կա­րող է լի­նել ցան­կա­լի սխե­մա, ին­չի պա­րա­գա­յում կու­նե­նան մա­նեւ­րա­կա­նութ­յան նկա­տե­լի աճ:

Ա­մեն դեպ­քում, թեեւ սի­րիա­կան քրդերը ներ­կա փու­լում գե­րա­դա­սե­ցին հա­մա­ձայ­նա­գիր ստո­րագ­րել Ջու­լա­նիի հետ՝ խոս­տա­նա­լով հանձ­նել դե­պի պե­տա­կա­նությ­ուն տա­նող այն ա­մե­նը, ին­չը կա­րո­ղա­ցել էին ձեռք բե­րել երկ­րում ան­կա­յու­նութ­յան այս եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում, բայց ե­րե­ւի դա դեռ նրանց վեր­ջին խոս­քը չէ:

Մ­յուս կող­մից էլ, Իս­րա­յե­լի, ա­սենք նաեւ Սի­րիա­յի հա­մար դեռ կա դրուզ­նե­րի խնդի­րը: Այս ուղ­ղութ­յամբ Ջու­լա­նիի ու­ժե­րը ճնշում­նե­րի փոր­ձեր ար­դեն ի­րա­կա­նաց­րել են՝ բախ­վե­լով Իս­րա­յե­լին: Եվ շատ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ քրդե­րից թե­կու­զեւ ժա­մա­նա­կա­վո­րա­պես ա­զատ­վե­լով, այդ փոր­ձե­րը դեռ կկրկնվեն: Մի խոս­քով, շատ լուրջ զար­գա­ցում­ներ դեռ սպաս­վում են:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում