«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մարզային բկ-ի զարգացումը փաստերով

Նախորդ  տարում  կատարված  աշխատանքների , ձեռքբերումների և  առաջիկա անելիքների շուրջ զրուցեցինք «ՌՈՒԲԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ  տնօրեն  ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

Սակայն մինչ այդ  հարկ է  նկատել , որ կենտրոնը  վերջին տարիներին իր առանցքային նշանակությունն  ունեցավ  հանրապետության մարզային բկ-ների շարքում: Այն  տարեցտարի  վերազինվում է բժշկական նորագույն սարքավորումներով , որտեղ    գրանցվում է բուժառուների  թվի աճ,  ինչն էլ  իր հերթին  պայմանավորված է կենտրոնում որակյալ ծառայություններով և  որակապես նոր  մասնագետների համալրմամբ:

Այսպիսի առողջապահական մարզային կենտրոնների զարգացման ծրագրերի ներդրումը  նվազեցնում է մայրաքաղաք  մեկնող բուժառուների  թիվը՝  քանի որ  ազգաբնակչությունը կարողանում է  տեղի  բկ-ում   ստանալ  բոլոր անհրաժեշտ  բժշկական ծառայությունները՝  բացառությամբ  որոշ  նեղ մասնագիտական  ծառայությունների:

Ինչպես նախորդ տարիներին՝  2025 –ին ևս կենտրոնը տարին ավարտեց  նոր մասնագետների համալրվածությամբ  և  ժամանակակից  սարքավորումների ձեռքբերումներով:Կենտրոնի համար տարին լի էր նոր ծրագրերով ,այդ թվում կարևոր և առանցքային դեր ունեցավ  գաստրոկոլոնոսկոպիկ վերջին սերնդի  ժամանակակից  բժշկական սարքավորումը, որը կկարողանա նոր շունչ  հաղորդել  բժշկական կենտրոնին:


–Պարոն Մանուկյան ի՞նչպես ավարտեցիք աշխատանքային տարին և ի՞նչպիսին էր  այն  կենտրոնի համար:

– Բժշկական կենտրոնը մատուցում է   հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ:Կենտրոնն այս ողջ տարիներին  զգալի  ձեռքբերումներ է արձանագրել   թե՛ որակյալ բժշկական անձնակազմի համալրման,   թե՛ նոր բժշկական սարքավորումների  ձեռքբերման  և ծառայությունների ներդրման   առումներով, որոնք հենք են  դարձել մեր  ազգաբնակչության վստահության ու տեղում  բուժումը կազմակերպելու համար:Այս տարի ևս արձանագրեցինք զգալի աճ թե բուժառուների դիմելիության հետ կապված  և նոր բուժսարքավորումների ձեռքբերմամբ: Կարևոր հետազոտությունների իրականացման  և միջամտությունների  հետ կապված  նախորդ  տարում կենտրոնը համալրվեց ևս մեկ կարևորագույն  բազմաֆունկցիոնալ գաստրոկոլոնոսկոպիկ վերջին սերնդի  բուժսարքավորմամբ,  որի   դերն ու նշանակությունն է, կոլոռեկտալ քաղցկեղի  վաղ հայտնաբերելը,  աղիներից պոլիպների հեռացումը  էնդոսկոպիկ  եղանակով, ստամոքսաաղիքային տրակտի    արյունահոսությունների  դադարեցումը:Այս ներդրումը ևս մեկ հնարավորություն է  բժշկական կենտրոնի  զարգացման տեսլականում:


–
Պարոն Մանուկյան  խոսենք  կենտրոնում    մատուցվող ծառայությունների և դրանց որակի մասին:

-Կենտրոնում գործում է անեսթեզիոլոգիայի- վերակենդանացման և վիրաբուժական բաժանմունք , թերապևտիկ բաժանմունք , ինֆեկցիոն բաժանմունք  և մանկաբուժական  բաժանմունք, ինչպես նաև  առկա են նեղ մասնագիտական ծառայություններ:

 

Կենտրոնի հաջողության գրավականը համարում եմ  նաև   մատուցվող ծառայությունների  աճը,  որի շրջանակներում  նախորդ  տարի կատարվեց   ստամոքսի   էսթետիկ վիրահատություն:

Այլ կերպ ասած մարզային կլինիկաների համար սա աննախադեպ է մատչելիության և  որակավորված բժիշկների  կողմից ներգրավածության առումներով:

2025 թվականին վիրաբուժական բաժանմունքը համալրվել է  նոր մասնագետներով՝  մասնավորապես ,   քիթ-կոկորդ,  ականջաբանի  և դիմածնոտային   բուժման  ծառայություններով,  որոնք  ևս իրենց  հետ  բերել են  բուժառուների  զգալի  թվի աճ:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան