«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կարո՞ղ է վերջապես Տեր-Պետրոսյանին դատի տալու պահը հասունացել է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել ՀԱԿ փոխնախագահ, կուսակցության արդեն իսկ հայտարարված վարչապետի թեկնածու ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ իր վերջին հարցազրույցներից մեկում: Նա, իբրեւ մեծահոգաբար հայտարարում է, որ եթե «Մեր ձեւով»-ին ընտրություններին, որպես քաղաքական ուժ, չգրանցեն, իրենց համար քննարկելի է գործարար Սամվել Կարապետյանի շարժումը ՀԱԿ-ի ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը, անգամ պատրաստ են զիջել վարչապետի տեղը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծում է, թե իրենք հուսահատ «պառտնյոր» չեն, ավելին՝ ՀԱԿ-ի վարկանիշը վերջին մեկ տարում, հատկապես վերջին կես տարում բավականին ուժեղ աճում է: Իրենք էլ ունեն կենսունակ, լավ թիմ, ուստի՝ կարող են հավակնել, հանդգնել այս մրցավազքում շատ լուրջ դերի: Անխոս, Լեւոն Զուրաբյանի ինքնավստահությունը նույնիսկ կարող է հասարակածը հատել, բայց մի պահ վերադառնանք իրականություն. 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 1.54 տոկոսը, 2021 թվականի ընտրություններին՝ Կոնգրեսն այս անգամ միայնակ էլի ստացել է նույնքան՝ 1.54 տոկոս ձայն: Եվ հիմա ի՞նչ է ստացվում Լեւոն Զուրաբյանն այս 1.54 տոկոսը փորձում է թանկով ծախել Սամվել Կարապետյանի վրա՞, թե՞ վերջինիս վարկանիշն էլ իջեցնել 1,54 տոկոսի: Չէ որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հոր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին միանալը լուրջ հարցեր է առաջ քաշելու, «Մեր ձեւով»-ը դարձնել տերպետրոսյանաբարո, ինչքան էլ շարժման երիտասարդներն անփորձ լինեն, հաստատ խելքները հացի հետ չեն կերել:

Ի դեպ, ՀԱԿ-ի մասին. քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում օրերս հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի եւ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցիչների միջեւ: Կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների եւ դրանք հաղթահարելու ուղիների մասին եւ այլն: Հարցին, թե հնարավո՞ր է՝ հաշվի առնելով երկրում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակը միավորվեք, ՀԱԿ փոխնախագահ Զուրաբյանն ասել է, որ իրենց մեջ առկա լուրջ գաղափարախոսական հակասությունները թույլ չեն տա միավորվել մեկ ընտրական դաշինքի մեջ: Հարց է առաջանում՝ բա ՀՅԴ-ն գնացել էր Տեր-Պետրոսյանի դուռն իրականում ի՞նչ քննարկելու: Կարո՞ղ է ՀՀ առաջին նախագահին դատի տալու հարցը: Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1994 թ.-ի դեկտեմբերի 28-ին հայտարարեց,  որ իր հրամանագրով հայաստանում կասեցվել է ՀՅԴ գործունեությունը երկու պատճառաբանությամբ. առաջին՝ ՀՅԴ-ում ահաբեկչական խմբեր կան եւ երկրորդ՝ կուսակցության ղեկավարաների մեջ այլ երկրների քաղաքացիներ կան, այսինքն՝ կուսակցությունը ղեկավարվում է դրսից: Լուսահոգի ընկեր Վահան Հովհաննիսյանն ասում էր, որ այս հայտարարության համար Տեր-Պետրոսյանին դատի տալն անխուսափելի է,  բայց դրա համար պետք է համապատասխան միջավայր ու իրավիճակ լինի. «Ինքն իսկապես դատարանի առջեւ կանգնելու է, ես դրանում չեմ կասկածում»: Կարո՞ղ է վերջապես պահը հասունացել է:

Իսկ դատավոր ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ Մասյացոտնի թեմի առաջնորդ է վերանշանակել քաղաքացի Արման (Գեւորգ) Սարոյանին: Աբսուրդ է, բայց իրականություն: Դատարանը բավարարել է տիրադավ հռչակված Գեւորգ եպիսկոպոսի հայցադիմումի միջնորդությունը եւ կիրառել է հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչեւ վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։ Այստեղ են ասել՝ չմեռանք, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ընդունված որոշումը չեղարկող դատավոր էլ տեսանք:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան