Արցախը սերտիֆիկատներով պահե՞ցիք. ինչ նպատակ է հետապնդում «Հայաքվե»-ն

Ներքաղաքական

Հայաստանյան քաղաքական դաշտում վերջին ամիսներին ակտիվորեն գովազդվող «Հայաքվե» նախաձեռնությունը գնալով ավելի շատ հարցականներ է առաջացնում՝ թե՛ իր իրական նպատակների, թե՛ հատկապես ֆինանսական աղբյուրների մասով։

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ, հանրությանն ուղղված իր հերթական ձայնային ուղերձում, շատ ուղիղ անդրադարձել է «Հայաքվեին»՝ հիշեցնելով, որ ժամանակին ստորագրություններ էին հավաքում եւ մարդիկ էլ հպարտորեն նկարվում էին իրենց ստորագրությունները հավաստող սերտիֆիկատներով, ինչի արդյունքը զրո էր:

«Սերտիֆիկատով էի՞ք երկիր պահում, պահեցի՞ք, տվեցիք Ադրբեջանին, հիմա էլ միջանցքի հերթն է հասել, հետո Սյունիքի, Սեւանի»,- զգուշացնում է Վարդան Ղուկասյանը:

«Հայաքվեի» շուրջ ամենահետաքրքիր հարցը մնում է ոչ միայն Արցախը փրկելու իրական քայլերի փոխարեն՝ ստորագրահավաք իրականացնելու բուն նպատակը, այլ առ այսօր իրենց կողմից ծախսվող փողերի ծագումը։

Մեդիափորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ վերջերս հրապարակված ուսումնասիրությունը բացահայտում է մի պատկեր, որից պարզ է դառնում, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հետո՝ ամենաշատը հենց «Հայաքվե»-ն է գումարներ շռայլում սոցցանցներում գովազդներ տեղադրելով:

Պարզվում է՝ «Հայաքվեն» երեք ամսում ծախսել է առնվազն 3328 դոլար՝ տեղադրելով 418 գովազդ, ինչը կազմում է հարթակում եղած քաղաքական գովազդների շուրջ 17 տոկոսը։ Այլ կերպ ասած՝ հարյուրավոր էջերի համատեղ գովազդից ավելի մեծ ծավալ է ապահովել մեկ նախաձեռնություն։

Ավելին՝ «Հայաքվեն» փաստացի միակ քաղաքական ուժն է, որն օգտագործում է պրոֆեսիոնալ գովազդային թիրախավորում՝ տարիքային, սեռային, լսարանային բաժանումներով։ Մինչ մյուս քաղաքական դերակատարները գովազդը տեղադրում են «բոլորի համար», այստեղ գործ ունենք տեխնոլոգիական, լավ հաշվարկված և ակնհայտորեն թանկ քաղաքական արշավի հետ։

Հարցն ուղղակի է. ո՞վ է վճարում։ Որտեղի՞ց են այդ միջոցները։ Վերջիվերջո, եթե «Հայաքվեն» իսկապես կոչված է ազգային խնդիր լուծելու, ապա առաջին հերթին պարտավոր է բացել, թե որտեղի՞ց իրեն այդպիսի ֆինանսական հնարավորություններ: Հակառակ դեպքում՝ հասարակությունն իրավունք ունի կասկածելու, որ հերթական անգամ գործ ունի լավ փաթեթավորված, բայց դատարկ քաղաքական նախագծի հետ, որը դաշտ է նետվել կոնկրետ շրջանակների շահերը սպասարկելու համար: Իսկ Վարդան Ղուկասյանի կոշտ ձեւակերպումները հենց այդ մասին են՝ երբ հայրենիքը վտանգի տակ է, սերտիֆիկատներն ու թիրախավորված գովազդները չեն փրկում, հետեւապես՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այս նախաձեռնությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում