Երբ իշխանավորն արդեն «քարոզիչ» է եկեղեցում

Վերլուծություն

Երկրում սահմանադրական կարգի երաշխավորն ամեն ինչով զբաղվում է, բացի իր հիմնական պարտականությունից: Այսպիսով՝ եթե երեկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դաշնակահար էր ու տաքսու օպերատոր, ապա այսօր վերածվել է եկեղեցական կյանքի «կարգավորողի» ու «քարոզչի»:

Շվեյցարիայի Համադաշնությունում իշխանությունը, ինչպես պարզվեց, գտել էր իր «համախոհին»։ Շվեյցարիայում ծառայությունն ավարտող թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյանը բացեիբաց հայտարարել էր, թե միանում է Մայր Աթոռի դեմ գործող տիրադավերին՝ այն նույն արշավին, որի շրջանակում իշխանական խոսափողները ամիսներ շարունակ փորձում են Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնել որպես «խանգարող» ու «քաղաքականացված» կառույց։ Եվ ահա, Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Ժնեւում հայտնված ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շտապում է Սուրբ Հակոբ եկեղեցի՝ հենց Հայր Գուսանի մոտ։ Արդյունքում տեղի է ունեցել ոչ թե պարզապես այց, ոչ թե քաղաքավարական հանդիպում, այլ՝ ամբողջապես քաղաքական ակցիա՝ եկեղեցու խորանի ֆոնին:

Նախագահը շրջայց է կատարել եկեղեցում եւ ո՛չ ավել, ո՛չ պակաս, իրականացրել քարոզ։ Քարոզ՝ ո՛չ թե ավետարանական, այլ՝ իշխանական։ Նախ փորձել է սփյուռքահայությանը համոզել, թե իշխանության հակաեկեղեցական արշավ գոյություն չունի, թե իբր պայքարը ուղղված չէ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Այնուհետեւ նույն այդ եկեղեցու ներսում սկսել է գովազդել TRIPP կոչվող Թրամփի ուղին եւ անցած տարվա օգոստոսին ստորագրված Փաշինյան-Ալիեւ-Թրամփ նախաստորագրված փաստաթուղթը։

Սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքականություն եկեղեցում։ Տարիներ շարունակ նույն իշխանությունն ու նրա սպասարկողները կրկնում են՝ «եկեղեցին քաղաքականությամբ չպետք է զբաղվի», «հոգեւորականը թող իր գործով զբաղվի», «կրոնը պետք է տարանջատված լինի պետությունից»։ Բայց իրականում ի՞նչ ենք տեսնում։ Երբ Եկեղեցին բարձրաձայնում է ազգային, անվտանգային, բարոյական խնդիրների մասին՝ նրան մեղադրում են քաղաքականության մեջ։ Իսկ երբ իշխանության ներկայացուցիչն է մտնում եկեղեցի եւ այնտեղ քարոզում իր արտաքին քաղաքական օրակարգը՝ դա կոչվում է «հանդիպում», «զրույց», «այց»։

Բոլոր կեղծ բարեպաշտները, ովքեր ասում են՝ «չենք ուզում Եկեղեցուն քաղաքականության մեջ տեսնել», հենց իրենց ձեռքով են քաղաքականությունը ներմուծում Եկեղեցու ներս։ Եվ անում են դա առանց ամաչելու, առանց թաքցնելու, անգամ՝ սրբավայրի պատերի ներքո։

Խնդիրը Եկեղեցու «քաղաքականացված» լինելը չէ։ Խնդիրը իշխանության քաղաքական սնանկությունն է, որն այլեւս չի տարբերակում ամբիոնը բեմից, խորանը՝ քարոզչական հարթակից։ Այս իշխանության համար Եկեղեցին խնդիր է միայն այն ժամանակ, երբ չի ծառայում իրենց օրակարգին։ Իսկ երբ ծառայում է՝ դառնում է հարմար դեկոր։

Եվ հենց այստեղ է, որ հարցը դառնում է ոչ թե եկեղեցական, այլ պետական։ Երբ պետության ղեկավարն իրեն թույլ է տալիս եկեղեցում քարոզ անել, ապա այլեւս ոչ ոք իրավունք չունի Եկեղեցուց պահանջել լռություն։ Լռել պիտի սովորեն նրանք, ովքեր իրենց գործով չեն զբաղվում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում