«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայ առաքելական եկեղեցում ջերմությունը վերերկրային է, մի օր դարձի կգանք երևի․ Նազենի Հովհաննիսյան

Ախ կանայք

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ինստագրամի իր էջում գրել է․

«Ես շատ եմ սիրում ձմեռ, ի դեպ երկար մտածում էի՝ ինչու՜, չէ՞, որ ես ամառվա ծնունդ եմ ու չեմ պատկերացնում ինձ առանց Ծովի ու արևի....

հետո հասկացա. ձմեռն ինձ սուր հիշեցնում է իմ Ընտանիքը, անլույս տարիներին մեր ամենացուրտ օրերն ԱՄԵՆԱՏԱՔՆ էին՝ ընտանիքիս շնորհիվ, երբ կային ծնողներս, երբ բոլորով միասին էինք... կար մանկություն, կար սեր, կար վերմարդկային ջերմություն՝ անկախ տան որոշ սենյակների զրո ջերմաստիճանից.... կար շատ ձյուն՝ մաքուր ու սպիտակ, կային սահնակներ ու Երևանյան թմբերն ու բլուրները, որոնք ամենշքեղ սահարաններն էին, իսկական արկած։

եթե չկար սահնակ, ապա միշտ կար պոլիեթիլենից պինդ տոպրակը, ( հազարանգամյա օգտագործման) որն առնվազն երկու հոգով քշում էինք, մի քիչ շատ էինք սառչում, կապտուկներ էլ էին լինում, բայց ոնց էինք ծիծաղում, տեղ-տեղ բլուրների վրա ջուր էինք լցնում, որ իսպառ սառցակալի ու արագությունն ավելի լինի , հիշու՞մ եք, ու հետո թաց, կարմրած դեմքով ու բացարձակ երջանիկ գալիս էինք տուն՝ ամենահամեղ մի կտոր հացն ու յուղն ուտելու, կամ մայրիկիս եփած բարձրարվեստ խոհանոցային մշակույթի կարոտֆիլն ուտելու( կարտոֆիլի հազար երանգներով, ցրտահարված կանաչից մինչև լավ տապակած կարմիրը)))...
Ձմռան մեջ շատ է ջերմությունը, երբ Տունն ես հիշում:

Ու, երբ Տունդ ՏԱՔ ԷՐ, ու սիրով լի:

Հիմա իմ Տունը Եկեղեցին է. իմ ամենաիսկական ՏՈւՆԸ, որտեղ միշտ ՏԱՔ Է, որտեղ քեզ միշտ սպասում են, չեն օտարում, որտեղ Հայրս ու Մայրս են, որտեղ ոչ թե երկու հարազատ քույր ունեմ, այլ մի ամբողջ մեծ մոլորակ՝ քույրեր ու եղբայրներով, երեխաներով ու ՍԻՐՈՎ, անսահման սիրով լի մեծ ԸՆՏԱՆԻՔ:

Շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց՝ աշխարհիկ, թե հոգևորական, որոնց շնորհիվ աշխարհի որևէ երկրում ու քաղաքում ինձ ընտանեկան ջերմություն են տալիս, իրենց ուրախությամբ կամ տխրությամբ են կիսվում, մոտենում են, զրուցում, հույս տալիս կամ ուժ առնում, մեր ՏՈւՆՆ ԱԱՏԾՈ ՈւԺՈՎ, ՕՐՀՆՈւԹՅԱՄԲ Ու ՍԻՐՈՎ պիտի անխախտ մնա:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ջերմությունը վերԵրկրային է, ինչպես Սերն ու Միությունն է:
Մի օր դարձի կգանք երևի ... կգանք. ես հավատում եմ»։

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան