Գրենլանդիայի համար մարտը սկսվել է. Թրամփը հարձակում է սկսում Եվրոպայի վրա...

Միջազգային

Փետրվարի 1-ից սկսած՝ Միացյալ Նահանգները 10%-ով կբարձրացնի Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող բոլոր ապրանքների մաքսատուրքերը, իսկ հունիսի 1-ից (եթե նրանք չհանգստանան)՝ մինչև 25%։

Այլ կերպ ասած՝ մաքսատուրքեր են սահմանվում այն ​​երկրների նկատմամբ, որոնք իրենց երեք տասնյակի չափ ծաղրածուներին, ներողություն` զինվորականներին ուղարկել են Գրենլանդիա՝ «եվրոպական միասնությունը» ցուցադրելու համար։

Այսպիսով, Թրամփը անուղղակիորեն ակնարկում է, որ մինչև հունիսի 1-ը որևէ ռազմական սցենար չի կանխատեսում։ Բայց ամեն դեպքում, սա արդեն իսկ բաց ՊԱՏԵՐԱԶՄ է Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև։ Առայժմ տնտեսական հարցերն են առաջին պլանում։ Չնայած, հազիվ թե իրավիճակը հասնի ռազմական սցենարին. Եվրոպան որեւէ շանս այստեղ չունի, եւ իրենք շատ լավ են հասկանում:

Եվրոպային մնում է երկու տարբերակ: Առաջին. ընդունել, որ Գրենլանդիան Թրամփինն է` դա ձեւակերպելով, որպես վաճառք: Սակայն անգան նման ձեվակերպումը եվրոպական հանրությանը, որտեղ ռադիկալ միտումներն ակտիվանում են, մեկ բան է հուշում` իրենց գործող իշխանավորները զրոյական արժեք ունեն: Իսկ սա խոստանում է շատ խոշոր ցնցումներ Հին աշխարհով մեկ, եւ մեծ հարց է դառնում, թե Եվրամիությունից գոնե երկու քար իրար վրա կմնա՞: Այսինքն,մ Թրամփը մեկ հարվածով երկու չաղ նապաստակ կխփի` իրենով կանի Գրենլանդիան եւ կոչնչացնի Եվրամիությունը` եվրոպական առանձնացած երկրներին աստիճանաբար մարիոնետային ենթակայության տակ վերցնելով:

Երկրորդ տարբերակը. Եվրոպան շարունակում է դեմ հանդես գալ` Թրամփին ստիպելով գնալ կղզին ռազմական տարբերակով վերցնելու ուղղությամբ: Չէ, այս դեպքում եւս ռազմական բախման մասին չէ խոսքը. Գրենլանդիայում ամերիկացիները բազա ունեն, այնտեղից դուրս կգա հետեւակայինների մեկ վաշտ, կմտնի կառավարական հաստատությունները, կղզին կհայտարարի ԱՄՆ-ն սեփականությունը, վշինգտոնյան Կոնգրեսում էլ դրան հավանություն կտան` Գրենլանդիան հռչակելով ամերիկյան նահանգ: Սա կարելի է նաեւ «օրինականացնել»: Հիմա Թրամփը Գրենլանդիայի համար Դանիային առաջարկում է 700 միլիարդի կարգի գումար: Եթե Դանիայն այդ փողը չի ուզում, ապա կարելի է նաեւ այն բաժանել կղզու 60 հազարից պակաս բնակիչներին: Եթե յուրաքանչյուրին 1 միլիոն դոլար տա, երեւի մեծամասնությունը կցանկանա դառնալ ԱՄՆ քաղաքացի եւ միլիոնատեր: Իսկ դա կպահանջի 60 միլիորդ` 10 անգամ պակաս, քան առաջարկում են Դանիային: Կարող են մինչեւ 0 միլիոն էլ առաջարկել. այդ փողի դիմաց հազիվ թե որեւէ գրենլանդացի դեմ քվեարկի, եթե կազմակերպվի ԱՄՆ-ին միանալու մասին հանրաքվե:

Եվրոպան, իհարկե, կարող է այս սցենարի դեպքում անգամ հայտարարել, թե չի ճանաչում նման որոշումը: Բայց սա եւս Եվրոմիությանը փլուզման տանող ուղի է. Գրենլանդիայի կորստի ցանկացած տարբերակ ուղիղ հարված է ԵՄ-ի լինելիությանը: Իսկ մի 10 տարուց առանձնացած եվրոպական երկրները կսկսեն կամաց-կամաց իրենց քարտեզներում Գրենլանդիան ներկայացնել ԱՄՆ-ի մաս:

Երրորդ տարբերակը, որ Եվրոպան ռազմական միջոցով կպաշտպանի Գրենլանդիան, կրկնենք, գործնականում բացառվում է:

Չորրորդ տարբերակը, որ Թրամփը կհրաժարվի Գրենլանդիայից, որն արդեն համարում է իրենը, չնչին հավանականություն ունի:

Ինչեւէ, ի պատասխան Թրամփի մաքսատուրքերին, ԵՄ դեսպանները հրավիրվել են Բրյուսելում արտակարգ հանդիպման...

Կարծես թե ամեն ինչ հետաքրքիր է լինելու...

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում