«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չորրորդ իշխանությունը գտնվում է բարդ ու հակասական վիճակում. Աղմկահարույց գործերով չորրորդ իշխանության իրավունքի պաշտպանն ու բարեկամը մեր օրերի մասին

Իրավական

Որքանո՞վ է այսօր ազատ լրագրությունը, ի՞նչ վայրիվերումներով է անցնում չորրորդ իշխանությունը մեր օրերում հարցի պատասխանի օբյեկտիվ գնահատականը «Իրավունքը» ստացել է այն եզակի իրավապաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով բոլոր իշխանությունների օրոք կանգնած է եղել չորրորդ իշխանության իրավունքների կողքին եւ, թերեւս լավագույնս եք տիրապետում խոսքի ազատության վայրիվերումներին բոլոր ժամանակներում։ ՆՐԱ բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում չորորդ իշխանությունը նախադեպերի հասել է ոչ միայն ներպետական, այլ ՄԻԵԴ-ում.

- Շնորհակալ եմ հարցի համար։ Խոսքի և մամուլի ազատությունը երբեք չի եղել միանշանակ կամ վերջնականապես «նվաճված» արժեք․ այն մշտապես գտնվում է պայքարի, դիմակայության և փորձությունների մեջ՝ անկախ իշխանության գույնից կամ քաղաքական հայտարարություններից։
Այսօր մենք ունենք արտաքին ազատության որոշ նշաններ․ չկա բացահայտ պետական գրաքննություն, չկա նախնական վերահսկողություն, և ձևական առումով յուրաքանչյուրն իրավունք ունի խոսելու։ Սակայն իրական ազատությունը դրանով չի սահմանափակվում։ Մամուլի ազատությունը չի չափվում միայն նրանով, թե արդյոք կարելի է խոսել, այլ նրանով, թե ինչ գին է վճարում խոսողը։
Այս պահին չորրորդ իշխանությունը գտնվում է բարդ ու հակասական վիճակում։ Մի կողմից՝ տեղեկատվական դաշտը բազմազան է, արագ և տեխնիկապես հասանելի, մյուս կողմից՝ լրագրողը հաճախ կանգնած է անուղղակի ճնշումների առաջ՝ քրեական հետապնդման սպառնալիք, քաղաքացիական հայցեր, ֆինանսական ճնշումներ, պիտակավորում, ինչպես նաև իշխանական ու հակաիշխանական բևեռների միջև սեղմվելու վտանգ։
Խնդիրը նաև այն է, որ մամուլը հաճախ փորձում են դարձնել ոչ թե վերահսկող ուժ, այլ սպասարկող գործիք՝ քաղաքական, տնտեսական կամ անձնական օրակարգերի համար։ Երբ լրագրողը կորցնում է իր անկախությունը, մամուլը դադարում է լինել չորրորդ իշխանություն և վերածվում է քարոզչական հարթակի՝ անկախ նրանից, թե որ կողմի համար։
Իսկական ազատ մամուլը անհարմար է բոլոր իշխանությունների համար։ Եթե մամուլը բոլորին հաճելի է, նշանակում է՝ այն չի կատարում իր առաքելությունը։ Այս իմաստով այսօր ազատ խոսքը գոյություն ունի, բայց պաշտպանված չէ լիարժեքորեն։ Իսկ չպաշտպանված ազատությունը միշտ խոցելի է։
Իմ խորին համոզմամբ՝ մամուլի ազատության իրական երաշխավորը ոչ թե իշխանությունն է, այլ հասարակությունը, անկախ դատական համակարգը և իրավական պետության գործարկված մեխանիզմները։ Քանի դեռ լրագրողը իրեն միայնակ է զգում ճնշման դեմ պայքարում, խոսքի ազատությունը լինելու է հարաբերական։
Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ չորրորդ իշխանությունը վերադառնա իր սկզբնական դերին՝ որպես հանրային շահի պաշտպան, ոչ թե քաղաքական ճամբարների զինվոր։ Միայն այդ դեպքում մամուլը կարող է կրկին դառնալ իրական ուժ, ոչ թե աղմուկի աղբյուր։
 Իրավամբ, չորորդ իշխանության լավ բարեկամն եմ, իմ իմ կողմից ղեկացվարվող գրասենյակների կողմից տասնյակների հասող լրագրողների հետ կապված դատական գործերն ու Բարձր Ատյանի նախադեպային որոշումները։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան