Նա՜ն, վախենում եմ չհասցնեմ. Զառա Արամյան

Մշակութային

Երբ լրագրողն ու ընկերը կռվում են ներսումդ եւ պետք է գրես որպես լրագրող մի մարդու մասին, ով ընկերդ էր, հավատացնում եմ՝ շատ դժվար է: Ձեր թույլտվությամբ այսօր կգրեմ որպես ընկեր, որովհետեւ, կարծես, ամեն բան ասված է: Նրան ճանաչող մարդիկ արդեն ասել ու պատմել են, թե ինչ ուրախ էր, հումորով, համով...

«Էլենիս նշանդրեքը շատ սիրուն անցավ, Նա՜ն, շատ եմ սիրում փեսայիս: Հրաշալի ընտանիքի տղա է եւ ինքն էլ հրաշալի մարդ: Շնչելու ապարատով էի,  գնացինք մի համեստ վայր՝ հարազատներով նշեցինք: Բայց գիտե՞ս, որոշել եմ աղջկաս հարսանիքը մի լավ նշել: Ես ու դու էլ, որպես սիրուն թմբլներ, մի լավ կպարենք: Ուզում եմ մայիսին կազմակերպենք հարսանիքը: Նա՜ն, ուզում եմ հասցնեմ ամեն բան, վախենում եմ չհասցնեմ: Թոռներիս գրկեմ, սիրեմ: Առանց թթվածնի ապարատի չեմ կարողանում շարժվել: Տես ինչ թարս եղավ: Վերջերս հրավեր ստացա մի հեռուստասերիալում նկարահանվելու՝ հումորային սերիալ էր: Սիրով համաձայնեցի, բայց չկարողացա գնալ: Առանց ապարատի չեմ կարողանում, հետո 5 հարկ իջնել-բարձրանալն իսկական փորձություն է իմ համար»,- մեր վերջին զրույցների ժամանակ ասում էր Զառան:

Ես էլ ասում էի, որ կապաքինվի, կանցնի: Իսկ հետո նորից հերթական հիվանդանոցը, հերթական բուժումները, որն, ասես, սովորական էր դարձել բոլորիս համար՝ Զառան պիտի պառկեր հիվանդանոց, մենք էլ գնայինք տեսակցության: Երբ բժիշկներն իմանում էին Զառայի մոտ ենք բարձրանում, առանց արգելք թույլ էին տալիս: Դե, Զառային ով չի սիրել:

Մտքերս խառնվել են, հոգիս փոթորկվել: Այնքան պատմելիք ու հիշելիք կա, էլ որն ասեմ, որը: Նրա ամեն մի պատմությունը մի մեծ գրվածք էր, ամեն մի հիշողությունը՝ հետաքրքրություն լսողի համար: Այդքան լի ապրումներով, ուրախությամբ, մարդ, որի հոգու կատարվելիքը քչերը գիտեին: Մայր, ով ապրում էր իր Էլենի ու Գրիշի համար: Անդադար պատմում էր զավակների ձեռքբերումներից, ուրախանում, ծիծաղում ու պահի տակ լռում. բարձր ծիծաղալուց թթվածինի քաղց էր առաջանում, գլուխը պտտվում էր:

Օրեր առաջ հեռախոսս զանգեց. վերցրեցի. «Զառան վերակենդանացման բաժնում է»:
Այս զանգը հերթականը չէր: Տագնապ զգացի: Կծկվեցի: Ինչո՞ւ վերակենդանացում: Ինչո՞ւ այս ժամին:

- Գալիս եմ:

- Չեն թողնի ներս, մի արի, ուղղակի իմացի:

-
Գալիս եմ...

Զա՜ռ, ի՜մ Զառ, ողջ ճանապարհին, մտածել եմ հերթական հիվանդանոցն է, սա էլ կանցնի, սա էլ կհաղթես: Կհաղթես քո ծիծաղով, քո հավատքով, քո Էլենի եւ Գրիշի համար, քո անսահման բարի ամուսնու համար:

- Խնդրում եմ, թույլ տվեք ներս մտնեմ:

- Չի կարելի վերակենդանացման բաժին մտնել, տիկին:

- Ինձ կարելի է, ես իր ընկերն եմ, մի հատ հետը խոսեմ, բան պիտի պատմեմ, ինքը պիտի իմանա: Պատմեմ ու գնամ, հա՞:

- Մտեք բայց շատ կարճ:

Զա՜ռ, ես գիտեմ դու լսեցիր ինձ, դու զգացիր, որ էկել էի, որ քեզ բան էի շշնջում: Երբ անունդ կանչեցի՝ անդադար, դու աչքերդ բացեցիր, նայեցիր ու սկսեցիր տնք-տնքալ: Զա՜ռ, քո փափլիկ մատները շոյեցի, քո դեմքը, մազերը, քո աչքերը... Զա՜ռ, դու քաղաքի ամենասիրուն ու համով փափլիկ, դու իմ բարի ու խորը ընկեր, ախր շատ անելիք ունեինք միասին, դեռ պիտի պարեինք մեր երեխեքի հարսանիքին, պիտի պահեինք մեր թոռներին, հետո պիտի… Զա՜ռ... Զա՜ռ, քաղաքում գույն պակասեց, մի ծիծաղ լռեց, իմ մենությունը ընդգծվեց: Հիմա էլ չես զանգելու, չես ասելու. «Նանո՜ւլ, քո աղջիկը իմ հպարտությունն ա...»:

Զա՜ռ, Նանուլը քեզ շատ կկարոտի...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում