«Պահանջում ենք ապահովել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ուղեգրումն իր ընտրած բուժհաստատություն՝ շտապ վիրահատության». «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»

Ներքաղաքական

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» հայտարարությունը.

«Մեր գործընկեր Ռուբեն Մելիքյանը մեզ ներկայացրել է մեդիագործիչ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդման, ինչպես նաև նրա հացադուլի և առողջական վիճակի հետ կապված անհրաժեշտ մանրամասներ։ Ներկայացված փաստերի հիման վրա հայտարարում ենք.

1) ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևի իմաստով Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է քաղբանտարկյալ, քանի որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ակնհայտորեն հանցանք չհանդիսացող արարքի համար։

2) Վերոգրյալի ուժով քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջն իրավաչափ է և տրամաբանական։

Իրավասու պետական կառույցներից պահանջում ենք.

1) Անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին։

2) Հրատապ ձևով ապահովել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ուղեգրումն իր ընտրած բուժհաստատություն՝ շտապ վիրահատության։

3) Հացադուլի ընթացքում քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի համար ապահովել հացադուլն իրականացնելու այնպիսի պայմաններ, որոնք ավելի վատը չեն, քան մինչև հացադուլը եղած պայմանները։

Իրավապաշտպան կառույցներին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել խնդիրը»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում