Հաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում է։

Նա այցելել է «IN Groupe» ընկերության փաստաթղթերի արտադրության գրասենյակ, որտեղ այս օրերին իրականացվում է նոր կենսաչափական փաստաթղթերի որոշ տեսակների առաջին օրինակների տպագրության հաստատումը, հայտնում են ՆԳ նախարարությունից:

«Նելլի Դավթյանը հանդիպումներ է ունեցել ընկերության փաստաթղթերի արտադրության ղեկավար Ստանիսլավ Պոսպիշեկի, կենսաչափական համակարգի ներդրման ծրագրի դիզայներների, տպագրության մասնագետների հետ։

Արդեն հաստատված են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները՝ մասնավորապես կացության կարգավիճակի, բնակության օրինականությունը հավաստող և օտարերկրյա դիվանագետի քարտերը։

Հաստատման են ներկայացվել փախստականի, քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտերը։

Փախստականի, քաղաքացիություն չունեցող անձի և ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող անձի նույնականացման քարտերը անձը հաստատող նոր տեսակի փաստաթղթեր են. դրանք տարիներ շարունակ նախատեսված են եղել ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, սակայն գործնականում չեն կիրառվել։

Քննարկվել են նաև ՀՀ քաղաքացու կենսաչափական անձնագրին, դրա հաստատման փուլերին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել համակարգի ներդրման փոխկապակցված գործընթացներին՝ անձնագրի շապիկի, տվյալների էջի, վիզա էջերի հաստատման ժամանակացույցին, ինչպես նաև ինքնասպասարկման «բոլորը մեկում» գործընթացի բաղադրիչներին։

Փաստաթղթերը, ինչպես ՀՀ քաղաքացու նույնականացման քարտը, արտադրվելու են բարձր ստանդարտներով՝ կենսաչափական տվյալներով, անվտանգային բաղադրիչներով:

Քարտերի հաստատման գործընթացը բաղկացած է մի քանի բաղադրիչից՝ դիմային հատվածի երանգավորում՝ ելակետային նոմինալ տարբերակն ու դրա թույլատրելի շեղումները, դարձերեսի երանգավորում՝ ելակետային նոմինալ տարբերակն ու դրա թույլատրելի շեղումները, տվյալների դաշտերի տեղակայում, լամինացում, ուլտրամանուշակագույն լույսի համար նախատեսված անվտանգային և գեղարվեստական ձևավորում։ Թույլատրելի շեղումների շրջանակն անզեն աչքով հնարավոր չէ նույնացնել, այս գործընթացը ենթադրում է որակի ստուգում, այդ թվում՝ անվտանգային ստուգում՝ հատուկ լաբորատոր չափումներով, ապահովագրում է այն իրավիճակից, երբ տպիչ մեքենայի մաշվածությունը կամ օգտագործվող նյութերը տարբեր տարիներին որևէ կերպ ազդեն այսօր հաստատվող որակի վրա, այն միաժամանակ ապահովագրում է հաստատվող փաստաթղթերի որակը պայմանագրի ողջ ընթացքի՝ տասը տարիների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում