Անգամ չգիտենք՝ ո՞ւմ դիմենք կամ ընդհանրապես բողոքե՞նք, թե՝ ոչ. Գեղասահքի ֆեդերացիան անելանելի վիճակում է

Սպորտ

 Օրեր առաջ Գեղասահքի ֆեդերացիան հայտարարեց, որ մեր մարզիկները՝ Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը եւ սպորտային զույգ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որը համարվում է ամենակարեւոր ՝ 2025-2026 մրցաշրջանի մրցաշարերից մեկը Օլիմպիական խաղերից առաջ: Թե ինչումն է խնդիրը, «Իրավունք»-ը մանրամասներ պարզեց Գեղասահքի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար ԱՐԱՄ ՎԼԱՍՅԱՆԻՑ:

Ինչպես արդեն գիտենք, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը սահմանված ժամկետներում չի տրամադրել մուտքի վիզաները Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներին, ինչի հետեւանքով մեր մարզիկները զրկվել են Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից: Ինչպե՞ս կմենաբանեք սա:

— Մեկնաբանել չեմ կարող, քանի որ նրանք եւս ոչ մի կերպ չեն մեկնաբանում, թե որտեղ է փաստաթղթերը եւ որտեղից պետք է գա՝ Լոնդոնի՞ց, կամ արդյո՞ք դեռ մարզիկների թղթերը գտնվում է իրենց դեսպանատանը, այդպես էլ չգիտենք:

Մենք ժամանակին ներկայացրել ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն իրենց ուշացման պատճառով մարզիկները չկարողացան մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Նման բան առաջին անգամն է լինում եւ մինչ հիմա չգիտենք, թե ինչումն էր ուշացման պատճառը: Շատ հնարավոր է, որ այս երկու օրը թղթերը տեղ հասնեն, սակայն դա արդեն մեզ պետք չէ:

Դեկտեմբերի 10-ին բոլոր թղթերը ներկայացվել է ու թե ինչու այսքան ուշացավ, չունենք պատասխան, թեեւ հետաքրքրվել ենք՝ ինչո՞ւմն է խնդիրը: Անգամ ԿԳՄՍ նախարարությունն է աջակցել եւ բոլոր հնարավոր լծակներին դիմել ենք, որ փորձենք այդ հարցը լուծել, սակայն ապարդյուն...

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգի համար սա վերջնական եւ շատ լուրջ մրցումներ էր ու ստացվում է, որ Օլիպիադա կգնան՝ առանց Եվրոպայի մրցումներին մասնակցելու: Պիտի շեշտեմ, որ մենք ավելի քան վստահ էինք, որ Եվրոպայի մրցումներում մեր մարզիկները եռյակում տեղ էին զբաղեցնելու:

Պարոն Վլասյան, միտում տեսնո՞ւմ եք այդ փաստաթղթերի ուշացման մեջ:

— Ոչ, չեմ կարծում: Իրականում չենք էլ կարողանում հասկանալ, թե ինչումն էր պատճառը նման ուշացման: Հավանաբար, բյուրոկրատիայի հետ է կախված, բայց ոչ մեր: Անգամ չգիտենք՝ ո՞ւմ դիմենք կամ ընդհանրապես բողոքե՞նք, թե՝ ոչ: Եթե արդյունք լինի դրանից, կարելի է մի բան անել, հակառակ դեպքում՝ պետք չէ հարաբերություններ փչացնել, որը առաջինը կվնասի մեր մարզիկներին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում