«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Վեդիի համայնքապետ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, կարելի է ասել, աչքի է ընկնում աննախադեպ անկեղծությամբ. հերքել է այն, ինչն իրեն հարմար է եղել, եւ լռել է այն մասին, ինչն ամենախնդրահարույցն է։ Մասնավորապես, Վեդիի համայնքապետարանը երկար լռությունից հետո միայն որոշեց արձագանքել մամուլում շրջանառվող աղմկահարույց տեղեկությանը, ըստ որի՝ Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցը ստիպողաբար մասնակցել է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հերթական հակականոնական ծեսին։ Բայց, արի ու տես, որ համայնքապետարանը հերքում է միայն այն, որ աշխատակիցը հիվանդանոցից ուղիղ գնացել է պատարագի, ինչի մասին վերջինս անձամբ էր բարձրաձայնել լրագրողների հետ զրույցում: Իսկ մնացածը՝ որ նա եկել է պահանջով, որ չգալ չէր կարող, որ վիրահատված է եղել եւ չի կարողացել երկար կանգնել, չի հերքվում: Այսինքն՝ Վեդիի համայնքապետարանի տրամաբանությամբ, խնդիրը ոչ թե ստիպողաբար եկեղեցի մարդ բերելն է, այլ այն, թե տվյալ պահին հիվանդանոցային փաստաթուղթ կա՞, թե՞ չկա։ Հայտարարության մեջ մանրամասն ներկայացվում է, թե վերոնշյալ պատմության հերոս կոմունալի աշխատակից Գ. Ասատրյանը որ օրերին է եղել ժամանակավոր անաշխատունակ, երբ է ստորագրել հաճախումների մատյանում, եւ ինչ փաստաթղթեր կան համայնքապետարանում։ Միայն մի «փոքր» բաց կա՝ ո՞վ եւ ինչու է պահանջել, որ մարդը մասնակցի պատարագի։ Այսպես, Վեդիի համայնքապետարանը փաստացի ասում է. հիվանդանոցից սույն աշխատակիցը չի եկել, համարենք՝ այդպես է, բայց ստիպողաբա՞ր է եկել, դրա պատասխանը չկա ու չկա:

Ի դեպ, քանի որ հիշեցինք վեդեցու պատմությունը, չմոռանանք նաեւ «Բագրատունյաց» առողջության կենտրոնի տնօրեն ՌՈՒԶԱՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻՆ։ Համացանցում շրջանառվող նրա ձայնային մեսիջը՝ ուղղված աշխատակիցներին, մի ուրիշ կինո է: Պարզվում է՝ առողջապահական հաստատության ղեկավարի գործառույթների մեջ մտնում է ոչ միայն բուժօգնության կազմակերպումը, այլեւ քաղաքական «մոբիլիզացիան»՝ Նիկոլ Փաշինյանի երեւանյան «ուխտերթին» միանալու առաջարկով։ Եվ սա այն երկրում, որտեղ իշխանությունը օր ու գիշեր խոսում է վարչական ռեսուրսի չօգտագործման, կամավորության ու «ազատ ընտրության» մասին։ Զարմանալի է չէ՞, թե որքան հեշտությամբ ոլորտային մասնագետները վերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում։

Ինչեւէ, նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ամենեւին էլ չի մնացել Վեդիի համայնքապետի կամ բուժհիմնարկի տնօրենի օգնության հույսին: Թուրքիայի արտգործնախարար ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆԸ երեկ իր ասուլիսում զարմանալիորեն բացահայտ կերպով 2026 թ. ընտրություններում իր աջակցությունը հայտնեց Փաշինյանին: Անդրադառնալով վերոնշյալին՝ թուրքագետ, պ.գ.թ. Մհեր Աբրահամյանը գրում է. «Խոսելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին` նա չօգտագործեց այսօրվա իշխանության եւ նրա սատելիտների կողմից գովաբանված «TRIPP» տերմինը: Ֆիդանը «Զանգեզուրի միջանցքը համարեց» Կենտրոնական միջանցքի իրականացման միջոցներից մեկը, իսկ Արդրբեջանի համար` կարեւոր եւ օգտակար գործիք, որը Նախիջեւանը կմիացնի Ադրբեջանին: Եվս մեկ ապացույց, որ այսօվա իշխանություններին սատարում են Թուրքիան եւ Ադրբեջանը, իսկ «TRIPP» կոչվածը դա Զանգեզուրի միջանցքն է ու թուրքական նախագիծ»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան