«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՈՂԻ ՏԱԿ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՍԵՐՏԱՃՈՒՄԸ

Թավշյա տեռոր

Հանրային Տրիբունալը, ուսումնասիրելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2024 թվականի ֆինանսավորման վերաբերյալ infocom.am կայքում հրապարակված տվյալները, արձանագրում է ոչ թե առանձին խախտումների կամ վիճահարույց դրվագների ամբողջություն, այլ կոռուպցիոն համակարգի ձևավորման հստակ և կրկնվող օրինաչափություն։ Առկա փաստերը վկայում են իշխանության և տնտեսական շահերի սերտաճման մասին, որը իրականացվում է քաղաքական հովանավորչության, պետական ռեսուրսների վերաբաշխման և փոխադարձ ծառայությունների տրամաբանությամբ։

Խոշոր նվիրատվությունների ժամանակագրական համընկնումը պետական պայմանագրերի, արտոնությունների, շինարարական թույլտվությունների և պետական ծրագրերից օգտվելու փուլերի հետ չի կարող դիտարկվել որպես պատահականություն։ Երբ պետական գնումների ակտիվ մասնակիցները, պետական աջակցությունից օգտվող կամ պետական մարմինների հետ բազմամիլիոն պայմանագրեր ունեցող տնտեսվարողները համակարգված կերպով ֆինանսավորում են իշխող կուսակցությանը՝ առավելագույն թույլատրելի չափերով և խմբային ձևաչափով, գործ ունենք ոչ թե քաղաքական աջակցության, այլ ազդեցության գնման և իշխանության վերարտադրության կոռուպցիոն մեխանիզմի հետ։

Մեր կարծիքով, նվիրատվությունների ձևական «օրինականությունը» չի վերացնում դրանց կոռուպցիոն բնույթը։ Ընդհակառակը՝ օրենքի շրջանակում կառուցված այս սխեմաները վկայում են համակարգային կոռուպցիայի մասին, երբ իրավական ձևակերպումները ծառայում են հանրային վերահսկողությունը շրջանցելուն, իսկ կուսակցական ֆինանսավորումը վերածվում է պետական ռեսուրսների նկատմամբ լոյալության ապահովման գործիքի։

Առանձնապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ իշխանությունն ինքն է հետևողականորեն նվազեցրել ֆինանսական թափանցիկությունը՝ սահմանափակելով նվիրատուների նույնականացման հնարավորությունները։ Միայն անուն-ազգանունների հրապարակումը տարածված անունների պարագայում փաստացի ապահովում է անպատժելիություն և պատասխանատվությունից խուսափելու միջավայր։ Սա ոչ թե տեխնիկական բացթողում է, այլ քաղաքական որոշում, որը նպաստում է կոռուպցիոն կապերի քողարկմանը։

Հանրային Տրիբունալը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում՝

  • իշխող կուսակցության ֆինանսավորումը կրում է կոռուպցիոն ռիսկերի բարձր աստիճան,
  • պետական ռեսուրսներից օգտվող բիզնեսների և քաղաքական իշխանության միջև առկա է շահերի բախման համակարգային կապ,
  • կուսակցական ֆինանսների թափանցիկության գիտակցված նվազեցումը հավասարազոր է հանրային վերահսկողության ապամոնտաժմանը։

Քաղաքական ուժը, որը սնուցվում է պետական համակարգից կախված բիզնեսների միջոցներով, կորցնում է հանրային վստահության և ժողովրդավարական լեգիտիմության իրավական ու բարոյական հիմքը։ Մինչ այս հարցերը չստանան անկախ, լիարժեք և հրապարակային գնահատական, իշխող ուժի ցանկացած խոսք կոռուպցիայի դեմ պայքարի մասին դիտարկվելու է որպես հռետորաբանություն՝ հակասող իր իսկ ֆինանսավորման իրական պրակտիկային։

Կոչ հայ հանրությանը

Հանրային Տրիբունալը դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր քվեարկությունը կատարելիս հաշվի առնել գործող իշխանության ֆինանսավորման իրական կառուցվածքը, դրա կապը պետական ռեսուրսների հետ և դրա արդյունքում ձևավորված համակարգային կոռուպցիոն միջավայրը։

Քվեարկությունը ոչ միայն քաղաքական նախասիրության, այլ քաղաքացիական պատասխանատվության ակտ է։ Իշխանությունը, որը ձևավորվում և վերարտադրվում է պետական համակարգից կախված բիզնեսների միջոցով, չի կարող հանդես գալ որպես հանրային շահի անկողմնակալ ներկայացուցիչ։

Հանրային Տրիբունալը վստահ է, որ միայն գիտակցված ընտրությունն է կարող դադարեցնել կոռուպցիայի ինստիտուցիոնալացումը և վերադարձնել քաղաքական իշխանությունը հանրության վերահսկողության ներքո։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան