ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՆԱԵՎ ԱՅՍ ՏԱՐԻ

Միջազգային

Այն, որ աշ­խար­հում ըն­թա­նում է ա­պա­գա­յին միտ­ված, ա­պա­գա կեր­տող, իսկ ա­վե­լի պարզ` գո­յութ­յան պայ­քար, որ­տեղ պարտ­վող կող­մին ոչ մի շանս չի մնա­լու, տես­նե­լը դժվար չէ: Այս պայ­քա­րի արդ­յուն­քում էլ կձե­ւա­վոր­վեն այն բա­ժա­նա­րար գծե­րը, ո­րոնք, թե­րեւս, կպահ­պան­վեն է­լի առն­վազն ա­ռա­ջի­կա հար­յու­րամ­յա­կում: Եվ այն, որ դեռ ան­ցած տար­վա­նից ԱՄՆ-ում սկսե­ցին խո­սել Մեծ յոթն­յա­կի փո­խա­րեն Մեծ հնգյակ ստեղ­ծե­լու մա­սին` ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չի­նաս­տա­նի, Հնդ­կաս­տա­նի ու Ճա­պո­նիա­յի մաս­նակ­ցութ­յամբ, եվ­րո­պա­ցի­նե­րի հա­մար ար­դեն իսկ պարզ մե­սիջ դար­ձավ, որ ա­պա­գա սխե­մա­նե­րում ԱՄՆ-ն Եվ­րո­պա­յին տես­նում է այն երկ­րոր­դա­կան դե­րում, ինչ մնա­ցած բո­լո­րին:

Ա­հա այս ֆո­նին, բա­վա­կան հե­տաքր­քիր խաղ է նկատ­վում նաեւ ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին: Այս ուղ­ղութ­յամբ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րը փոր­ձե­ցին Թ­րամ­փի հա­մար փա­կու­ղի ստեղ­ծել: Միայն թե շատ ա­վելի նման է, որ հենց գլո­բա­լիստ­նե­րը մնա­ցին այդ թա­կար­դում: Այն է` Ուկ­րաի­նա­յին խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր պար­տադ­րե­լու գոր­ծըն­թա­ցը, ո­րը միան­գա­մայն ակ­տիվ ըն­թաց­քի մեջ էր ան­ցած տար­վա վեր­ջե­րին, եւ որն ակ­տի­վո­րեն տոր­պե­դա­հա­րե­ցին գլո­բա­լիստ­նե­րը, նման է, որ սկսել է մտնել «սա­ռեց­ման» փուլ: Ներ­կա պա­հին Թ­րամփն ա­մեն կերպ ցույց է տա­լիս, որ թեեւ «գոր­ծար­քից» դեռ վերջ­նա­կա­նա­պես ձեռք չի քա­շել, բայց ա­ռաջ­վա ակ­տի­վութ­յու­նը չի էլ պա­հում: Մոսկ­վան էլ իր հեր­թին է մի գլուխ հայ­տա­րա­րում, եւ ե­րեկ էլ ՄԱԿ-ում Ռու­սաս­տա­նի մշտա­կան ​​ներ­կա­յա­ցու­ցիչ Վա­սիլ Նե­բենզ­յա­յի մի­ջո­ցով կրկնեց նույն միտ­քը: Այն է` Մոսկ­վան բա­նակ­ցութ­յուն­նե­րի հիմք չի տես­նում, մինչև «Ուկ­րաի­նա­յի ղե­կա­վա­րութ­յու­նը չհա­մա­ձայն­վի ի­րա­տե­սա­կան պայ­ման­նե­րի հետ»։ Ն­րա խոս­քով՝ ո՛չ «կա­մա­վոր­նե­րի կոա­լի­ցիա­յի» ֆրան­սիա­կան գա­գաթ­ա­ժո­ղո­վը, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի ու­ժե­րի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը դե­պի Ուկ­րաի­նա­յի սահ­ման­ներ չեն փո­խի Ռու­սաս­տա­նի դիր­քո­րո­շու­մը, և­ օ­տա­րերկր­յա զոր­քե­րի ներ­կա­յութ­յան հնա­րա­վոր հետ­ևանք­ներն ար­դեն բազ­միցս նշվել են։ Իսկ զի­նա­դա­դա­րի կո­չե­րը դիտ­վում են, որ­պես Կի­ևի փորձ՝ ժա­մա­նակ շա­հե­լու հա­մար` մար­տա­դաշ­տում պար­տութ­յուն­նե­րից հե­տո շունչ քա­շե­լու հա­մար:

­Կարճ ա­սած, պա­տե­րազ­մը կշա­րու­նակ­վի եւ ա­վե­լի կխո­րա­նա, քա­նի դեռ Կիե­ւը չի ըն­դու­նել այն պայ­ման­նե­րը, ո­րոնք գա­լիս են Վա­շինգ­տո­նից եւ ո­րոնք ակն­հայ­տո­րեն կան­խավ հա­մա­ձայ­նեց­ված են Մոսկ­վա­յի հետ: Ընդ ո­րում, այս­տեղ կա մեկ էա­կան հան­գա­մանք եւս. այդ պայ­ման­ներն ան­գամ եր­կար չեն գոր­ծի. պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում է, ռազ­մա­դաշ­տա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րը փոխ­վում են ա­մեն օր: Այ­սինքն, այն ի­րա­վի­ճա­կը, ո­րը կար ա­սենք մեկ ա­միս ա­ռաջ, եւ ո­րի հի­ման վրա կազմ­վել էին Թ­րամ­փի պայ­ման­նե­րը, հի­մա փոխ­վել է: Ըստ այդմ, ինչ­պես եւ են­թադր­վում էր, կփոխ­վեն նաեւ Կիե­ւին ա­ռա­ջադր­վող պայ­ման­նե­րը:

Եվ­րո­պա­յի հա­մար սա, կրկնենք, նշա­նա­կում է հե­տեւ­յալ փա­կու­ղա­յին վի­ճա­կը: Զե­լենս­կուն տվել են մոտ 90 մի­լիարդ դո­լա­րի խոս­տում, ո­րը պետք է փոր­ձեր բաշ­խել եվ­րո­պա­կան երկր­նե­րի վրա: Սա­կայն շատ երկր­ներ բա­ցա­հայտ հրա­ժար­վում են դրան մաս­նակ­ցել, ո­րոշ­նե­րը պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն են ա­րել առ­հա­սա­րակ Ուկ­րաի­նա­յին ո­րե­ւէ օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րե­լու մա­սին: Եվ ե­թե պա­տե­րազ­մի ջա­տա­գով մնաց­յալ եվ­րո­պա­կան երկր­նե­րը չկա­րո­ղա­նան այդ գու­մա­րը գտնել, այն էլ տնտե­սա­կան ռե­ցե­սիա­նե­րի եւ հսկա­յա­կան պարտ­քե­րի պայ­ման­նե­րում, ա­պա դա ոչ միայն ան­մի­ջա­պես կանդ­րա­դառ­նա պա­տե­րազ­մի հե­տա­գա ըն­թաց­քի, այլ նաեւ` Եվ­րո­պա­յի վար­կա­նի­շի վրա` որ­պես «խա­բո­ղի»:

Ե­թե ան­գամ կա­րո­ղա­նան այդ գու­մար­նե­րը գտնել, հարց է, թե ԱՄՆ-ն­ ան­գամ վճա­րե­լու դի­մաց ի՞նչ զենք կմա­տա­կա­րա­րի եւ ի՞նչ քա­նա­կութ­յամբ: Եվ­րո­պա­կան զի­նա­պա­հեստ­ներն էլ ար­դեն միան­գա­մայն խղճուկ վի­ճա­կում են, հա­մալ­րե­լու, այն է` ար­տադ­րութ­յունն ա­վե­լաց­նե­լու հա­մար եր­կար ժա­մա­նակ է պետք: Այ­սինքն, սա եւս ան­մի­ջա­կա­նո­րեն պա­տե­րազ­մի վրա ազ­դող կա­րե­ւո­րա­գույն գոր­ծոն է:

Եվս մեկ նյո­ւանս: Ռու­սաս­տա­նը, ի տար­բե­րութ­յուն Եվ­րո­պա­յի, թեեւ գտնվե­լով բարդ տնտե­սա­կան վի­ճա­կում, սա­կայն ինչ­պես զեն­քի ար­տադ­րութ­յան ծա­վալ­նե­րի, այն­պես էլ ար­դիա­կա­նաց­ման հար­ցում ակն­հայ­տո­րեն գտնվում է վե­րել­քի վի­ճա­կում: Նաեւ, որ չա­փա­զանց կա­րե­ւոր է, մշակ­վել եւ մշակ­վում են մար­տա­վա­րութ­յան նո­րա­գույն ե­ղա­նակ­ներ, ո­րոնք ներ­կա պա­հին ա­ռա­վել քան տե­սա­նե­լի են ռազ­մա­ճա­կատ­նե­րում:

Ա­մե­նա­կա­րե­ւոր գոր­ծոն­նե­րից մե­կը. նշվա­ծի հան­րա­գու­մա­րում, ներ­կա պա­հին ռուս­նե­րը  լիո­վին տի­րում են ստրա­տե­գիա­կան նա­խա­ձեռ­նութ­յա­նը, ընդ ո­րում, բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րում: Ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի մի շարք «մսա­յին» հա­կա­հար­ձա­կում­ներն էլ, ո­րոնք հատ­կա­պես տե­սա­նե­լի էին Պոկ­րովսկ-­Միր­նոգ­րա­դի անգ­լո­մե­րա­ցիա­յի, Կուպ­յանս­կի հա­մար վեր­ջին մար­տե­րում, ի­րենց հեր­թի խո­րաց­րին այն կա­տաստ­րո­ֆիկ վի­ճա­կը, ո­րում գտնվում է ուկ­րաի­նա­կան բա­նա­կը:

­Գու­մա­րած այս ա­մե­նին, ռու­սա­կան բա­նա­կը գործ­նա­կա­նում բո­լոր ճա­կատ­նե­րում ար­դեն հաղ­թա­հա­րել է կամ հաղ­թա­հա­րում է այն հին պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գե­րը, ո­րոնք Կիե­ւը ստեղ­ծում է 2022թ.-ից, շա­տերն էլ` 2014թ.-ից ի վեր: Փոր­ձում են ա­րա­գաց­ված կար­գով կա­ռու­ցել նոր հա­մա­կար­գեր, ո­րոնք սա­կայն ժա­մա­նա­կի եւ ֆի­նանս­նե­րի սղութ­յան պատ­ճա­ռով մի քա­նի գլխով զի­ջում են հնե­րին, այն է` ռուս­նե­րի հա­մար շատ ա­վե­լի հեշտ հաղ­թա­հա­րե­լի են:

Այս­պի­սով, ռազ­մա­ճա­կա­տա­յին ի­րա­վի­ճա­կը սկսել է փոխ­վել պա­տե­րազ­մի սկզբնա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հետ հա­մե­մա­տած էա­կա­նո­րեն ա­վե­լի ա­րագ: Այս պա­հին ռու­սա­կան թի­րա­խում են այն գո­տի­նե­րը, ո­րոնք կմնա­յին Կիե­ւին, թե կնքվեր Թ­րամ­փի ա­ռա­ջար­կած պայ­մա­նա­գի­րը: Այդ թվում` Զա­պո­րո­ժիեն, մեծ վտան­գի տակ է Դ­նեպ­րո­պետ­րովս­կը, շատ լուրջ սպառ­նա­լիք­ներ կան Խար­կո­վում, Սու­միում: Մին­չեւ իսկ շատ փոր­ձա­գետ­ներ սկսել են խո­սել Նի­կո­լաեւ-Օ­դե­սա ուղ­ղութ­յամբ ռուս­նե­րի հնա­րա­վոր հար­ձակ­ման մա­սին, ո­րը շատ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան դար­ձավ այն բա­նից հե­տո, երբ Կիե­ւի հետ մեկ­տեղ Քի­շի­նե­ւը ո­րո­շեց փա­կել դե­պի Մերձդ­նեստր տա­նող ու­ղի­նե­րը:

Այ­սինքն, ե­թե հա­ջորդ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» ա­մե­րի­կա­ցի­ներն ա­ռա­ջար­կեն, ա­պա չպետք է բա­ցա­ռել, որ այս դեպ­քում պայ­մա­նը կա­րող է լի­նել Դ­նեպր գե­տի ա­րե­ւել­յան գո­տուց ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի դուրս­բե­րու­մը: Ա­մեն դեպ­քում, ուկ­րաի­նա­կան փոր­ձա­գետ­նե­րը են­թադ­րում են, որ պա­տե­րազ­մը մին­չեւ այս տար­վա ա­մե­նա­քի­չը կե­սը, ա­վե­լի ռեալ` տա­րե­վերջ դեռ կշա­րու­նակ­վի, ին­չը հաս­տատ էա­պես փո­խե­լու է ներ­կա ռազ­մա­կան ի­րա­վի­ճա­կը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում