ՏԱՐՕՐԻՆԱԿ Է, ԲԱՅՑ ԹՐԱՄՓԻ ՔԱՅԼԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՇԱՀԵՐԻՑ

Միջազգային

ԱՄՆ-Գ­րե­լան­դիա. վի­ճա­կը նետ­ված է: ԱՄՆ Կոնգ­րես ներ­կա­յաց­վել է Գ­րե­լան­դիան միաց­նե­լու մա­սին օ­րի­նա­գիծ: Ըստ դրա, Գ­րելան­դիան պետք է դառ­նա ԱՄՆ նա­հանգ­նե­րից մե­կը:

Ի՞նչ կա­րե­լի է ա­սել: 2026 թվա­կա­նի մեկ­նար­կից ան­ցել է ըն­դա­մե­նը 14 օր, ու այդ եր­կու շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում աշ­խարհն ան­ճա­նա­չե­լիո­րեն փոխ­վել է։ Եվ այն եր­բեք այ­լեւս նույ­նը չի լի­նի, ինչ­պի­սին էր ըն­դա­մե­նը... 14 օր ա­ռաջ: Հի­մա ար­դեն ա­մե­նա­մեծ հար­ցը հե­տեւ­յալն է`իսկ միգու­ցե սա դե­պի լա՞վն է տա­նե­լու: Թե՞ կգա մի պահ, երբ ե­րա­նի կտանք այն ա­մե­նին, ինչն ու­նեինք դեռ ան­ցած տա­րե­վեր­ջին: Ու­րեմն, մո­տա­վո­րա­պես դե­պի ո՞ւր ենք գնում…

ՈՎ ԻՆՉ Է ՇԱՀՈՒՄ

Գ­րելան­դիան Հա­յաս­տա­նից շատ է հե­ռու, եւ, ան­կեղծ ա­սած, թե ում են­թա­կա­յութ­յան տակ է այն, մեզ հա­մար ա­ռա­ջին հա­յաց­քից ա­մե­նե­ւին էլ կա­րե­ւոր չէ: Բայց ի­րա­կա­նում աշ­խար­հի ա­մե­նա­մեծ կղզու պատ­կա­նե­լիութ­յան հար­ցը մի այն­պի­սի կա­րե­ւո­րա­գույն թե­մա է, ո­րը, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, կա­րող է դառ­նալ ա­մե­նա­կա­րե­ւոր մե­սիջ­նե­րից մե­կը, թե ներ­կա­յիս այս կա­տա­ղի փո­փո­խութ­յուն­նե­րը դե­պի ուր են մեզ տա­նե­լու: Ա­սենք, նման մե­սիջ է նաեւ Վե­նե­սո­ւե­լան, Ի­րա­նը, Կա­նա­դա­յի հան­դեպ Թ­րամ­փի հա­վակ­նութ­յուն­նե­րը եւ այլն:­ Մե­սիջ հատ­կա­պես այն մա­սին, թե ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­ներն ինչ ­նոր բա­ժա­նա­րար գծեր են ուր­վագ­ծում եւ հատ­կա­պես հա­մաշ­խար­հա­յին եր­կու հիմ­նա­կան մի­ջու­կա­յին տեր­ութ­յուն­նե­րի` Ռու­սաս­տա­նի եւ ԱՄՆ-ի մի­ջեւ, ա­պա, բնա­կա­նա­բար, նաեւ տնտե­սա­կան գի­գան­տի` Չի­նաս­տա­նի:

Այս­պես, ե­թե խո­րը նա­յենք, ինչ­պես Վե­նե­սո­ւե­լա­յի, այն­պես էլ Գ­րե­լան­դիա­յի եւ Ի­րա­նի շուրջ զար­գա­ցում­նե­րը, որ­քան էլ որ գլո­բա­լիս­տա­կան հիմ­նա­կան քա­րոզ­չա­կան մի­ջոց­նե­րը փոր­ձում են ներ­կա­յաց­նել, որ­պես ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շի­կաց­ման գնա­հա­տում, ի­րա­կա­նում ե­րե­ւի նույ­նիսկ ու­ղիղ հա­կա­ռա­կի մա­սին են ակ­նար­կում: «Մենք չգի­տեինք, որ Վե­նե­սո­ւե­լա­յում այդ­քան շատ նավթ կա»,- դեմ­քի ա­մե­նաան­մեղ ար­տա­հայ­տութ­յամբ նա­խօ­րեին հայ­տա­րա­րեց Թ­րամ­փը: Ի­հար­կե, միայն այդ հայ­տա­րա­րութ­յու­նը բա­վա­կան է, որ նա ոչ թե «Խա­ղա­ղութ­յան նո­բել­յան մրցա­նա­կի», այլ «Օս­կա­րի» հա­վակ­նի` որ­պես տար­վա լա­վա­գույն դե­րա­կա­տար: Բայց դա մի կողմ. իսկ Թ­րամ­փը գի­տե՞ր, թե այդ նավթն ուր էր գնում: Մի քա­նի տան­կեր բռնե­ցին, ո­րոն­ցից մե­կի վրա, չգի­տես ին­չու, ռու­սա­կան դրոշ էին բարձ­րաց­րել, թեեւ այն­տեղ ըն­դա­մե­նը 2 ռուս կար, բայց նաեւ 20 ուկ­րաի­նա­ցի: Ու նա­վը, ի դեպ, գնում էր ոչ թե դե­պի Ռու­սաս­տան (ո­րը ոչ թե նավթ գնող է, այլ` մե­ծա­ծա­վալ վա­ճա­ռող), այլ` ­Չի­նաս­տան: Եվ մնա­ցած բո­լոր տան­կեր­նե­րը: Արդ­յուն­քում, թեեւ Թ­րամ­փը «չգի­տեր», բայց «ա­կա­մա» Չի­նաս­տա­նին զրկեց նավ­թի հիմ­նա­կան մա­տա­կա­րար­նե­րից մե­կից: Ու հի­մա չի­նա­ցի­ներն ինչ­պե՞ս են այդ բա­ցը լրաց­նե­լու. ճիշտ է, ռուս­նե­րի հաշ­վին: Սա Մոսկ­վա­յին ա­ռավ­ել քան ձեռն­տո՞ւ է. ե­րե­ւի երկ­րորդ կար­ծիք լի­նել չի կա­րող:

Ի­հար­կե, չի­նա­ցի­նե­րը կա­րող են նաեւ Ի­րա­նի հաշ­վին ի­րենց ա­ռա­ջա­ցող նավ­թա­յին պա­կա­սը լրաց­նել: Բայց այ` նոր ան­հա­ջո­ղութ­յուն. Ի­րա­նի ներ­կա ծանր վի­ճա­կի ֆո­նին, Թ­րամ­փը հայ­տա­րա­րեց Ի­րա­նի հետ գոր­ծարք կնքող բո­լոր երկր­նե­րի հա­մար Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հետ առևտ­րի վրա 25% մաք­սա­տուրք սահ­մա­նե­լու մա­սին: «Այս պա­հից ցան­կա­ցած եր­կիր, ո­րը ցան­կա­ցած գոր­ծարք կնքում է Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան հետ, կվճա­րի 25% մաք­սա­տուրք Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հետ առևտ­րի վրա։ Այս ո­րո­շու­մը վերջ­նա­կան է և­ են­թա­կա չէ վե­րա­նայ­ման»,- հայ­տա­րա­րել է ԱՄՆ նա­խա­գա­հը: Կրկ­նենք, Չի­նաս­տանն է Ի­րա­նի հիմ­նա­կան առևտ­րա­յին գոր­ծըն­կե­րը, եւ այդ­տեղ շատ մեծ մաս­նա­բա­ժին ու­նի նավ­թը: Չի­նա­ցի­նե­րը, ի­հար­կե, կա­րող են շա­րու­նա­կել Ի­րա­նից նավթ գնել` ու­շադ­րութ­յուն չդարձ­նե­լով ԱՄՆ-ի վրա: Միայն թե քիչ հա­վա­նա­կան է թվում, որ կկա­րո­ղա­նան ա­վե­լաց­նել գնում­նե­րը` Վե­նե­սո­ւե­լա­յից ե­կող պա­կա­սը լրաց­նե­լու հա­մար: Մ­նում է ռու­սա­կան նավ­թի հաշ­վին դա ա­նեն: Իսկ դա, բա­ցի բուն նավ­թի վա­ճառ­քից, այն է` ե­կա­մուտ­նե­րից, Պե­կի­նի հա­մար նաեւ ռազ­մա­վա­րա­կան ի­մաս­տով է Մոսկ­վա­յի դե­րը դարձ­նում շատ ա­վե­լի կա­րե­ւոր, քան կար: Գու­մա­րած, այն ճնշում­նե­րը, ո­րոնք այս պա­հին կան Իրա­նի վրա, Թեհ­րա­նի հա­մար շա­րու­նա­կում են ար­տա­կարգ կեր­պով կա­րե­ւո­րել Մոսկ­վա­յի ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յու­նը: Այ­սինքն, որ կող­մից էլ որ մո­տե­նում ես ի­րա­նա­կան թե­մա­յին, Ռու­սաս­տանն այդ ա­մե­նից կա­րող է միայն օգտ­վել:

ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄԻ

­Տես­նես այդ ի՞նչ հաշ­վարկ­ներ են ա­նում թրամփ­յան ստրա­տեգ­նե­րը, որ բո­լոր քայ­լե­րի տակ ուր­վագծ­վում է նաեւ Մոսկ­վա­յի շա­հը: Ան­գամ Գ­րե­լան­դիա­յի հետ կապ­ված սրա­ցում­նե­րի հիմ­քում մոս­կով­յան շահ կա­րե­լի է տես­նել: Ա­մե­նա­պարզ տար­բե­րա­կը. Եվ­րո­պա­յում ար­դեն բա­ցա­հայ­տո­րեն են խո­սում, որ Գ­րե­լան­դիա­յի գրա­վումն ԱՄՆ-ի կող­մից կա­րող է դառ­նալ ՆԱՏՕ-ի «դա­գա­ղի վեր­ջին մե­խը»: Ու ե­թե դրա­նով ա­մեն բան ա­վարտ­վի, Եվ­րո­պա­յի հա­մար կլի­նի չար­յաց փոք­րա­գույ­նը: Ի­րա­կա­նում վի­ճա­կը շատ ա­վե­լի լուրջ է. Գ­րե­լան­դիան գրա­վե­լը նշա­նա­կում է Եվ­րո­պա­յից տա­րածք գրա­վել: Ա­վե­լին ա­սենք` տա­րածք, որն ա­ռա­ջի­կա առն­վազն 100 տար­վա հա­մար կու­նե­նա ար­տա­կարգ մեծ նշա­նա­կութ­յուն, թե ին­չու, դեռ կհաս­նենք: Այդ տա­րած­քը պաշտ­պա­նե­լու հա­մար Բ­րի­տա­նիան, ա­պա նաեւ Գեր­մա­նիան խո­սում են կղզի զոր­քեր մտցնե­լու մա­սին: Կա­նեն դա, թե` ոչ, ա­նե­լու դեպ­քում Թ­րամ­փը կհար­վա­ծի, թե` ոչ, դա այլ հարց է: Բուն փաստն այս պա­հին հե­տեւ­յալն է. ՆԱՏՕ-ում դաշ­նա­կից հիմ­նա­կան պե­տութ­յու­ններն  այս պա­հին բա­ցա­հայտ խո­սում են ռազ­մա­կան ա­ռու­մով ի­րար դեմ դուրս գա­լու մա­սին: Սա ար­դեն ըն­դա­մե­նը ՆԱՏՕ-ի տրոհ­ման նշան չէ, սա դաշ­նա­կից­նե­րից թշնա­մի դառ­նա­լու մա­սին բաց մե­սիջ է:

Ի­րա­կա­նում, ի­հար­կե, պատ­կե­րը «մի փոքր» այլ է. Եվ­րո­պա­յում իշ­խող գլո­բա­լիստ­նե­րը, ա­ռանց այս ա­մե­նի էլ, Թ­րամ­փի հետ թշնա­մի են: Գ­լո­բա­լիստ­ներն այդ թշնա­ման­քը սրե­ցին ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, հի­մա Թ­րամփն է ան­ցել հա­կագ­րո­հի: Սա­կայն վե­րա­դառ­նանք հիմ­նա­կան հար­ցին. Թ­րամ­փի այս գոր­ծո­ղութ­յու­ննե­րը, ո­րոնք ՆԱՏՕ-ին եւ Եվ­րո­պա­յին տա­նում են խո­րը պա­րա­լի­զաց­ման, ձեռն­տո՞ւ է Մոսկ­վա­յին. հարցն ան­գամ ա­նի­մաստ է թվում:

ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐ

Չ­նա­յած, այս պայ­քա­րը շատ ա­վե­լի խոր­քա­յին է, միտ­ված ա­պա­գա­յին: Այս­պես, ի՞նչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում Գ­րելան­դիան: Ի­հար­կե, բնա­կան պա­շար­նե­րով հա­րուստ կղզի: Սա­կայն ա­մե­նա­մեծ հարս­տութ­յու­նը արկ­տի­կա­կան գո­տու 14 տո­կո­սի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յունն է, որն ու­նի Դա­նիան` Գ­րե­լան­դիա­յի շնոր­հիվ: Թ­րամ­փին ին­չո՞ւ է այդ­քան պետք նաեւ Կա­նա­դան. այս եր­կի­րը վե­րահս­կում է Արկ­տի­կա­յի 21 տո­կո­սը: ԱՄՆ-ն­ ու­նի ըն­դա­մե­նը 8 տո­կո­սի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յուն` Ալ­յաս­կա­յի մի­ջո­ցով: Վերց­նե­լով Գ­րելան­դիան եւ Կա­նա­դան, Թ­րամփն ԱՄՆ-ի 8 տո­կո­սը կդարձ­նի 43: Մո­տա­վո­րա­պես հա­վա­սար ռու­սա­կան 44 տո­կո­սին: 13 տո­կոսն էլ Նոր­վե­գիա­յի վե­րահս­կո­ղութ­յան տակ է, ո­րը, թե­րեւս, եր­բեք չի դառ­նա հա­մաեվ­րո­պա­կան մաս­նա­բա­ժին:

Իսկ ի՞նչ բան է Արկ­տի­կան: Այս պա­հի առ­կա գի­տա­կան տվյալ­նե­րով, միայն ռու­սա­կան շել­ֆում կան 15.5 մի­լիարդ տոն­նա նավ­թի և 84.5 տրի­լիոն խո­րա­նարդ մետր գա­զի պա­շար­ներ: Սա կազ­մում է աշ­խար­հի ընդ­հա­նուր ած­խաջ­րած­նա­յին պա­շար­նե­րի մո­տա­վո­րա­պես 20-25%-ը։ Ներ­կա­յումս ար­դեն հայտ­նա­բեր­վել է ա­վե­լի քան 20 խո­շոր նավ­թա­գա­զա­յին հան­քա­վայր: Ընդ ո­րում, ա­մե­նե­ւին էլ միայն նավ­թով եւ գա­զով չէ, որ Արկ­տի­կան հա­րուստ է. են­թադր­վում է, որ այս­տեղ է կենտ­րո­նա­ցած հա­մաշ­խար­հա­յին ռե­սուրս­նե­րի առն­վազն մոտ 30 տո­կո­սը: Գ­րե­թե ձեռք չտրված, նախ­նա­կան վի­ճա­կում: Ու սա այն դեպ­քում, երբ հա­մաշ­խար­հա­յին ռե­սուր­սա­յին պա­շար­նե­րը հյուծ­վում են աչ­քի ա­ռաջ, եւ ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում հիմ­նա­կան շեշ­տը դրվե­լու է հենց արկ­տի­կա­կան պա­շար­նե­րի վրա: Ու հի­մա Թ­րամ­փը, փաս­տա­ցի, փոր­ձում է արկ­տի­կա­կան տի­րույ­թը դարձ­նել եր­կու հիմ­նա­կան ու­ժե­րի` ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի սե­փա­կա­նութ­յու­նը: Գու­մա­րած լո­գիս­տիկ ու­ղի­նե­րը, ո­րոնք այս եր­կու ու­ժե­րի տակ կա­րող են դնել գլո­բալ ծո­վա­յին ա­ռեւտ­րա­շար­ժը:

­Սա ա­պա­գան է, առն­վազն մի 100 տար­վա հաշ­վար­կով: Այս հիմ­քի վրա էլ դա­սա­վոր­վե­լու են մնա­ցած ա­մեն բան: Եվ այն, որ Պու­տինն ու Թ­րամ­փը հան­դի­պե­ցին հենց Ալ­յաս­կա­յում, ի­հար­կե, ո­րե­ւէ կերպ չէր կա­րող պա­տա­հա­կան լի­նել:

Իսկ ի՞նչ հույ­սեր կա­րող է նման զար­գա­ցում­նե­րի դեպ­քում ռե­սուրս­նե­րից զրկված Եվ­րո­պան կա­պել ա­պա­գա­յի հետ. միան­գա­մայն մռայլ: Այ­սինքն, պետք է հի­մա պա­հել Գ­րե­լան­դիա­յի 14 եւ գլո­բա­լիս­տա­կան Կա­նա­դա­յի 21 տո­կոս վե­րահս­կո­ղութ­յու­նը: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ այդ­պես էլ չկա­րո­ղա­ցան խլել ռու­սա­կան 44 տո­կո­սի գո­նե մի մա­սը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում