Հերձվածի քաղաքական ակտիվիզմը՝ որպես կեղծ «աստվածաբանություն»

Թեմա

Նախկին հոգեւորականները շարունակում են հակաեկեղեցական եւ հերձվածային քարոզչության տրամաբանությամբ լցնել փաշինյանական մեդիան։ Հունվարի 12-ին հերթական հարցազրույցով հանդես է եկել նախկին հոգեւորական Հարություն Հարությունյանը՝ զուրկ գիտական եւ աստվածաբանական հիմնավորումից։ Նրա խոսքը կառուցված է եղել ստի, փաստերի աղավաղման, պատմաեկեղեցագիտական անգրագիտության եւ գաղափարական մանիպուլյացիաների վրա․ հավանաբար նպատակը կասկածի տակ դնելն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր նվիրապետական կառուցվածքն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտը։

Նախկին հոգեւորականը խոստովանում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում պետական իշխանությունների եւ նրանց միացած հակաեկեղեցական շրջանակների համատեղ ջանքերը չեն տվել ցանկալի արդյունք՝ ընդգծելով, որ «ոչինչ չստացվեց»։ Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը չի աջակցում այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ազգային-եկեղեցական ինքնության քայքայմանը, որոնք ակնհայտորեն ներդաշնակվում են թուրք-ադրբեջանական քաղաքական օրակարգի շահերին։

Հարություն Հարությունյանի խոսքի ամենախիստ գիտականորեն անընդունելի պնդումներից մեկն այն է, որ պատմական համեմատություն է տարվում «բարենորոգման խորհուրդ» կոչվող հերձվածային նախաձեռնության եւ Հայոց գրերի գյուտի, Աստվածաշնչի թարգմանության, գրատպության կամ Կոմիտաս վարդապետի գործունեության միջեւ։ Այս համեմատությունը բացահայտում է ոչ միայն պատմաեկեղեցագիտական չիմացություն, այլեւ գաղափարական ինքնախաբեություն։ Հայ Եկեղեցու նորագույն պատմության համատեքստում նման նախաձեռնությունները չեն կարող դասվել մշակութային կամ հոգեւոր վերածննդի շարքին․ այն միայն համեմատելի է 20-րդ դարասկզբի «Ազատ եկեղեցական» շարժման հետ, որն ունեցել է հստակ հակաեկեղեցական բնույթ եւ ավարտվել է պատմական լիակատար ձախողմամբ։ Սա ոչ թե նմանություն է, այլ ուղիղ նույնություն՝ թե՛ նպատակների, թե՛ մեթոդների եւ թե՛ կանխատեսելի վախճանի առումով։

Նախկին հոգեւորականը առանձնահատուկ մանիպուլյացիայի է ենթարկում նաեւ «տիրադավ» եզրույթի կիրառությունը։ Չնայած փորձում է մերժել այդ որակումը՝ գիտականորեն ապացուցված է, որ «տիրադավ» բառը ունի հստակ կրոնական եւ եկեղեցագիտական իմաստային դաշտ։ Այն հիմնավորվում է ոչ միայն «Հայկազյան բառարանով», այլեւ Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ում դրա կիրառությամբ եւ Հակոբ Նալյան պատրիարքի տված մեկնություններով։ Տվյալ եզրույթը չի հանդիսանում անձնական վիրավորանք, այլ նկարագրում է այն վարքագիծը, երբ հոգեւոր կոչումը ծառայեցվում է Եկեղեցու դեմ ուղղված գործունեությանը։ Հետեւաբար դրա մերժումը չի փոխում բովանդակային համապատասխանությունը, իսկ համացանցում այդ որակման դեմ մղվող մանիպուլյատիվ պայքարը դատապարտված է անհաջողության։

Զարմանալի է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի իրենց կողմից «բացվելու է» հայտարարությունը։ Գեւորգյան ճեմարանը 1944 թվականից ի վեր անընդհատ գործել է եւ շարունակել է պատրաստել հոգեւորականների նոր սերունդներ։ Այս հայտարարությունը հասարակության գիտակցված մոլորեցման հերթական փորձն է։

Արտաքին ազդեցությունների թեման եւս անուղղակիորեն հաստատվում է հենց խոսողի կողմից։ Փորձելով հեգնանքով շրջանցել ազդեցության գործակալ լինելու մասին հարցադրումները՝ նա փաստացի ընդունում է, որ իրեն վերագրվում են օտար քաղաքական շահերի սպասարկման մեղադրանքներ։ Տարիներ շարունակ Գերմանիայում ուսում ստացած եւ ապրած, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ համակարգված քարոզչություն իրականացրած անձի պարագայում նման կասկածները չեն կարող դիտարկվել որպես զուտ «կատակ»․ դրանք քաղաքական եւ գաղափարական վերլուծության օրինաչափ հետեւանք են։

Այսպիսով, ներկայացված հարցազրույցը քաղաքականացված հերձվածային հայտարարությունների ամբողջություն է, որը նպատակ ունի ապակայունացնել եկեղեցական գիտակցությունը, արժեզրկել նվիրապետական ինստիտուտները եւ հասարակական ընկալման մեջ ստեղծել կեղծ օրակարգեր։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ նման փորձերը ոչ միայն չեն հասնում իրենց նպատակին, այլեւ, ի վերջո, արժանանում են այն գնահատականին, որը լիովին համապատասխանում է դրանց իրական էությանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում