Թաթոյանը՝ պատերազմի սադրիչ

Ներքաղաքական

Ամերիկյան The Washington times պարբերականում հրապարակված իր հոդվածով է կիսվել «Միասնության թեւեր» կոչվող քաղաքական նախաձեռնության ղեկավար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ, որը տպավորություն է, թե ոչ այլ ինչ է, քան պատերազմի սադրանք:

«Խաղաղություն հաստատելը բացարձակ է, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային եւ մոռացության մատնել: Չի կարելի ապրել մարող հույսերով, իսկ բանակցությունները չեն կարող ձեւացնել, թե բռնությամբ տարածքների զավթումը գոյություն չունի: Խաղաղություն հաստատելու հարցում ԱՄՆ-ի դերն իսկապես կարեւոր է: Պետք է հասնել նրան, որ ամերիկացի ու եվրոպացի միջնորդները հստակ հայտարարեն այն, ինչի մասին բոլորը գիտեն. ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Հայաստանի ինքնիշխան տարածքը, եւ դա անհամատեղելի է որեւէ արժանահավատ խաղաղ համաձայնագրի հետ»,- մասնավորապես նշել է նա:

Փաստորեն, ինչ է ստացվում՝ ճիշտ այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է միջազգային իրավունքի անպետքության մասին, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսում է, որ աշխարհում միջազգային իրավունք գոյություն չունի, բոլորը պետք է մոռանան դրա մասին, Թաթոյան Արմանը նստած սպասում է ամերիկացիների եւ եվրոպացիների միջնորդական հայտարարություններով ՀՀ ինքնիշխան տարածքների ազատագրմանը: Թաթոյանը կիլոմետրորով այնքան հեռու է քաղաքականությունից, որ փորձենք ավելի հանրամատչելի բացատրել. նոր դարաշրջան է սկսվել, որտեղ ում ուժը ում վրա պատի, կուտի: Իսկ արդեն գոյություն չունեցող միջազգային իրավունքը այլեւս հետաքրքիր չէ դրսից բերված միջնորդ տղաներին: Ավելին՝ չմոռանանք, որ հենց այդ նույն ամերիկացի եւ եվրոպացի միջազգային գործընկերները դավադիր լռությամբ հետեւում էին, թե ինչպես էր օկուպացվում Հայաստանի ինքնիշխան տարածքները: Այսքանից հետո՝ ի՞նչ է սպասում Թաթոյանը, որ հիմա պիտի ամերիկացիներն ու եվրոպացիները հուզված իր այս գաղափարներից ոչ միայն հոտընկայս ծափահարեն, այլեւ օկուպացված տարածքները վերադարձնե՞ն, Գանձակն ու Գետաշենն էլ վրադի՞ր:

Այն, որ Թաթոյանն ասում է, թե Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային եւ մոռացության մատնել, մոտավորապես՝ նույնն է, ինչ ասում էր իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ժամանակին. «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Ոգեւորիչ մի հայտարարություն, որը բերեց Արցախի ամբողջական հանձնման, հայաթափման ու կործանման: Հետեւապես, հարց է ծագում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Արման Թաթոյանը հիմա, նա էլ է՞ փորձում նիկոլաբար պատերազմ հրահրել եւ Հայաստանի դեռ չօկուպացված տարածքները հանձնել Ադրբեջանի՞ն:

Ուշագրավ է այն, որ նույն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական ուժերը դուրս բերելու հարցում անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանության ասածն է ավելի տրամաբանության մեջ, քան Արման Թաթոյանինը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ տված իր ասուլիսում ընդգծեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական ուժերը դուրս են բերվելու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների արդյունքում:

«Սա կառավարության դիրքորոշումն է, եւ այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում»,- ասել է Պապիկյանը:

Համաձայնեք, որ սա որքան էլ անիրական է, թե ադրբեջանական ուժերը կամովին կհամաձայնեն լքել օկուպացված տարածքները, բայց, համենայնդեպս, իրավիճակի սրման էլ չեն հանգեցնում: Մինչդեռ Արման Թաթոյանն առաջարկում է, այսպես ասած, տղա բերել Ադրբեջանի դեմ եւ արդեն իսկ տրամադրություններ է ստեղծում նոր էսկալացիայի համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում