Եթե հրամանատարը չզոհվեր, պատերազմի ելքն այլ կլիներ. այսօր ազգային հերոս Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է

Թեմա

Հունվարի 14-ն այն օրերից է, երբ Եռաբլուրում լռությունը խոսում է։ Չեն հնչում բարձրախոսներ, չեն տրվում հրամաններ, բայց ամեն քարը հիշում է մի ձայն՝ վստահ, հանգիստ, հրամանատարական։ Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է։

Դեռ գիշերվանից թարմ ծաղիկներով ջերմանում է հերոսի ձյունածածկ շիրմաքարը, նրա զինվորների ու հարազատների լուռ աղոթքները մի բան են ասում՝ Վահագն Ասատրյանը բացակա չէ։ Նա պարզապես այլ դիրքում է։

Նրա անունը պատերազմի ընթացքում դարձավ վստահության նշան։ Այնպիսի վստահության, երբ դիրքերում ասում էին. «Ասատրյանը այստեղ է, ուրեմն՝ ամեն ինչ վերահսկելի է»։ Այդ զգացողությունն այսօր էլ ապրում է նրա զինակիցների մեջ՝ որպես կիսատ մնացած խոստում եւ ավարտին հասցնելու պարտք։

Վահագն Ասատրյանը հրամանատար էր ոչ միայն կոչումով։ Նա այն մարդն էր, ով առաջինը գնում էր, վերջինը հեռանում, ով իր զինվորի քաղցը սեփական սովից առաջ էր դնում, վիրավորին՝ հաղթանակից առաջ։ Նրա համար քարտեզը թղթի կտոր չէր, այլ կենդանի տարածք՝ ամեն թփով, ամեն քարաբեկորով, ամեն թիզ հողով։

Զինակիցները պատմում են, որ պատերազմի ամենաթեժ օրերին նա միշտ դրսում էր։ Տեղազննման աշխատանքները կատարում էր անձամբ, որոշումները՝ նույնպես։ Կանխազգում էր հակառակորդի քայլերը, դեռ չսկսված՝ խափանում դրանց ընթացքը։ Եվ ամենակարեւորը՝ երբեք չէր կորցնում սառնասրտությունը։ Շրջափակման մեջ, ավիահարվածների տակ, թվային ու տեխնիկական գերազանցության պայմաններում նա կարողանում էր անել անհնարինը՝ մարդկանց դուրս բերել ողջ։

Հադրութի, Ջրականի, Շահումյանի մարտերը նրա անվան հետ են կապվում ոչ միայն որպես ռազմական գործողություններ, այլ որպես հոգեբանական շրջադարձեր։ Երբ իրավիճակը ծանր էր, հենց նրան էին կանչում՝ պարզապես ներկայությամբ ոգին բարձրացնելու համար։ Նրա ձայնը ռացիայով լսելիս զինվորները վստահ էին՝ դեռ հնարավոր է դիմանալ, դեռ կարելի է պահել դիրքը։

Նրա մարդկային կերպարն այնքան ամբողջական էր, որքան զինվորականը։ Մայրը նրա համար անառիկ դիրք էր. ամենածանր պահին անգամ նա գտնում էր մի պահ՝ հեռախոսը վերցնելու եւ ասել. «Մամ ջան, լավ ենք, առաջ ենք գնում»։ Այդ խոսքերն այսօր էլ հնչում են նրա մոր սրտում՝ որպես ցավ եւ հպարտություն միաժամանակ։

Վահագն Ասատրյանը սիրում էր կենդանիներին, բնությունը, իր զինվորներին։ Թույլ չէր տալիս վնասել անօգնականին, չէր տարբերակում իրեն ենթակային։ Նրա համար հրամանատարի մահճակալը նույնքան զինվորի տեղն էր, որքան գետինն՝ իրենը։ Այդ պարզ, բայց մեծ մարդկայնության մեջ էր նրա իրական ուժը։

Թշնամին նրան որոնում էր հատուկ հանձնարարությամբ։ Ռադիոհետախուզությունը ֆիքսել էր հրաման՝ հայտնաբերել ու ոչնչացնել ցանկացած գնով։ Բայց Վահագն Ասատրյանը երբեք չէր թաքնվում։ Նա գիտեր՝ հրամանատարը իրավունք չունի վախենալու, երբ իրեն նայում են հարյուրավոր աչքեր։

Նրա զոհվելուց հետո շատերը նույն միտքն են կրկնում՝ առանց բարձրաձայնելու կասկածի ձեւով. եթե նա չզոհվեր, պատերազմի ընթացքը կարող էր այլ լինել։ Դա ցավոտ ենթադրություն չէ, այլ զինվորականների փորձից ծնված համոզմունք։

Այսօր նրա քարտեզները պահպանվում են որպես պատմություն։ Ոչ միայն գծագրեր, այլ մտածողություն, ռազմարվեստ, պատասխանատվություն։ Երբ մի օր բացվեն այդ քարտեզները, նրա զինակիցները կրկին կտեսնեն ոչ թե անցյալը, այլ հրամանատարի շարունակվող ներկայությունը։

Վահագն Ասատրյանը գնաց հաղթած։ Գնաց այնպես, ինչպես ապրեց՝ առաջին գծում։ Եվ այսօր, նրա ծննդյան օրը, Եռաբլուրում հստակ է մի բան.
Ազգային հերոսները չեն լքում իրենց բանակը։ Նրանք պարզապես դառնում են նրա խիղճը։

Ծնունդդ շնորհավոր, ամենահրամանատար։
Հիշատակը՝ հավերժ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում