ԲԱՆԱԿ ՄԵԿՆԵՑԻՆ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ

Հասարակություն

Հունվարի 12-ին, մարդաշատ էր Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի զինկոմիսարիատի բակը։Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Արթիկ համայնքում տրվեց 2026 թվականի Ձմեռային զորակոչի մեկնարկը։ Պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին 70 նորակոչիկներ։ Նրանց Հայոց բանակ ճանապարհեցին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, համայնքապետարանի պատասխանատուներ, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ, ընկերներ ։Տեր Նարեկ Սրբազանի օրհնությունից ու Տերունական աղոթքից հետո, համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը բարի երթ, խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթեց Հայոց բանակի շարքերը համալրող տղաներին, նա մաղթեց, որ տղաների ծառայությունը անցնի անփորձանք ու առողջ վերադառնան հայրական օջախներ։

Հոռոմ գյուղից բանակ էր մեկնում նորակոչիկ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, ով տան երրորդ զավակն է, որ համալրում է Հայոց բանակի շարքերը,  Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց.

«Շատ բարձր տրամադրությամբ եմ մեկնում Հայոց բանակ, որպեսզի նույն բարձր տրամադրությամբ էլ 1,5 տարի հետո վերադառնամ հայրենի տուն։ Ծառայությունը տղամարդու համար է, նույնիսկ աղջիկներն են ծառայում, մենք ինչպես կարող է չգնանք պաշտպանելու մեր հայրենիքը։

Իսկ Սպանդարյան գյուղից բանակ մեկնող ՆԱՐԵԿ ԱՂԱԼԱՐՅԱՆԸ, մեզ հետ զրույցում նշեց.

«Մեր մայրերին, քույրերին, բոլորին ենք գնում պաշտպանելու, սա յուրաքանչյուր տղայի պարտքն է, սա սրբազան պարտք է, որը պիտի կատարենք, լինի 2 տարի, կամ 1,5 տարի, միևնույնն է, ծառայությունը մնում է ծառայություն»։

Հարազատների աչքերում միախառնվել էին հուզմունքն ու հպարտության զգացողությունները, մի կողմից հպարտ են, որ իրենց պիտի պաշտպանեն, մի կողմից էլ չէին կարողանում զսպել արցունքները, բոլոր մայրերի ու հարազատների ցանկությունը մեկն է, երբեք պատերազմ չլինի, խաղաղ ծառայեն ու բարով հայրենի օջախներ վերադառնան բոլոր տղաները։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում