ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՍԿՍԵՑԻՆ ՄԵՍԻՋՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԳԱԼ

Միջազգային

Ի­հար­կե, որ­քան էլ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը ցու­ցադ­րա­բար հետ են քաշ­վում ռու­սա­կան գոր­ծո­նից, ա­վե­լին` մանկ­լա­վիկ­նե­րի մա­կար­դա­կով էլ ա­վե­լի են ակ­տի­վաց­րել հա­կա­ռու­սա­կան հռե­տո­րա­բա­նութ­յու­նը, մեկ է, դա ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կի վրա քիչ բա­նով կա­րող է ազ­դել: Փաս­տը մնում է փաստ. Ռու­սաս­տա­նը հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում ներ­կա է, կա, եւ ոչ մեկն այդ ի­րո­ղութ­յու­նը չի կա­րող հաշ­վարկ­նե­րից դուրս թող­նել:

Ընդ ո­րում, երբ գլո­բալ ի­րա­վի­ճակն այս­քան ցու­ցադ­րա­բար դուրս է ե­կել «մի­ջազ­գա­յին ի­րա­վունք» կոչ­ված դաշ­տից, այ­սինքն, ե­թե Թ­րամ­փը կա­րող է հան­գիստ գնալ ու կա­լա­նա­վո­րել Վե­նե­սո­ւե­լա­յի նա­խա­գա­հին, ա­պա ռու­սա­կան շրջա­նակ­նե­րում ար­դեն սկսում են բա­ցա­հայտ խո­սել, թե ին­չո՞ւ նույն բա­նը նաեւ Մոսկ­վան չպետք է ա­նի: Եվ այդ խո­սակ­ցութ­յուն­նե­րին շատ ա­վե­լի լուրջ տեսք է տա­լիս այն, որ նման թե­մա­ներ օ­րա­կարգ է բե­րում, օ­րի­նակ, ռու­սա­կան քա­րոզ­չա­կան հա­մա­կար­գի այն­պի­սի հայտ­նի եւ ոչ պա­տա­հա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ, ինչ­պի­սին է Վ­լա­դի­միր Սո­լով­յո­վը:

­Մինչ­դեռ նա­խօ­րեին նրա հնչեց­րած հայ­տա­րա­րութ­յու­նը կա­րե­լի է որ­պես միան­գա­մայն լուրջ մե­սիջ գնա­հա­տել: Հի­շեց­նենք`­Սո­լով­յո­վը հրա­պա­րա­կավ սկսեց խո­սել այն մա­սին, որ Ռու­սաս­տա­նը, բա­ցի Ուկ­րաի­նա­յից, պետք է սկսի հա­տուկ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­նել նաեւ իր «ազ­դե­ցութ­յան գո­տու» այլ տա­րածք­նե­րում: Բա­ցատ­րում է այս­պես. «Այն, ինչ տե­ղի է ու­նե­նում Հա­յաս­տա­նում, մեզ հա­մար շատ ա­վե­լի ցա­վոտ է, քան այն, ինչ տե­ղի է ու­նե­նում Վե­նե­սո­ւե­լա­յում։ Հա­յաս­տա­նի կո­րուս­տը հսկա­յա­կան խնդիր է։ Մեր Ա­սիա­յի՝ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի հար­ցը կա­րող է հսկա­յա­կան խնդիր լի­նել մեզ հա­մար»: Ըստ այդմ`­Ռու­սաս­տա­նը պետք է «շատ հստակ ձեւա­կեր­պի իր նպա­տակ­ներն ու խնդիր­նե­րը» եւ հս­տակ բա­ցատ­րի, որ «խա­ղերն ա­վարտ­ված են»: Ա­վե­լին` ե­թե Ռու­սաս­տա­նի կեն­սա­կան շահն է պա­հան­ջում, ա­պա` «Թ­քած մի­ջազ­գա­յին ի­րա­վունքի ու մի­ջազ­գա­յին կար­գի վրա։ Ե­թե մեզ անհ­րա­ժեշտ էր հա­տուկ գոր­ծո­ղութ­յուն­ներ սկսել Ուկ­րաի­նա­յում մեր ազ­գա­յին անվ­տան­գութ­յան հա­մար, ին­չու՞ նույն պատ­ճառ­նե­րով չենք կա­րող հա­տուկ գոր­ծո­ղութ­յուն­ներ սկսել մեր ազ­դե­ցութ­յան գո­տու այլ տա­րածք­նե­րում»:

Ու Սո­լով­յո­վը միա­կը չէ, ով խո­սում է այդ մա­սին: Օ­րերս Կ­րեմ­լին մոտ գտնվող փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­նե­րից մեկն էլ այն գնա­հա­տումն էր տվել, որ այս տա­րի Ռու­սաս­տա­նը հետ­խորհր­դա­յին տա­րած­քում կբախ­վի իր շա­հե­րին սպառ­նա­ցող նոր մա­կար­դա­կի սպառ­նա­լիք­նե­րի: Իսկ դա եր­կու տար­բե­րա­կի տեղ է թող­նում: Նախ, կար­ող է պար­զա­պես լիո­վին հրա­ժար­վել Հա­րա­վա­յին Կով­կա­սում կամ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում իր բո­լոր ռազ­մա­վա­րա­կան շա­հե­րից, ո­րոնք ձե­ւա­վոր­վել եւ ամ­բող­ջա­կան տեսք են ստա­ցել վեր­ջին եր­կու-ե­րեք հար­յուր տա­րի­նե­րին, ընդ ո­րում` բա­զում պա­տե­րազմ­նե­րի եւ այլ բա­խում­նե­րի մի­ջո­ցով: Այ­սինքն, այդ շա­հե­րից հրա­ժար­վե­լը Ռու­սաս­տա­նին եր­կու-ե­րեք դա­րով հետ կտա­նի, ո­րի պա­րա­գա­յում եր­կի­րը կպահ­պան­վի՞ ներ­կա տես­քով` մեծ հարց է: Քա­նի որ այդ դեպ­քում Հա­րա­վա­յին Կով­կա­սը եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիան ա­րա­գո­րեն կհայտն­վեն այն վի­ճա­կում, ո­րում ներ­կա­յումս բալթ­յան երկր­ներն են: Երկ­րորդ տար­բե­րակն է`լիո­վին կոշ­տաց­նել կուր­սը, ե­թե ան­գամ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով ռե­սուր­սա­յին խնդիր­ներ կան:

­Բայց մյուս կող­մից էլ դեռ մին­չեւ վերջ պարզ չէ հար­ցը, թե որ­քա­նո՞վ է ներ­կա ի­րա­վի­ճա­կը տե­ղա­վոր­վում Պու­տին-Թ­րամփ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշ­տում, եւ, առ­հա­սա­րակ, կա՞ն նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ: Մի կող­մից, մաս­նա­վո­րա­պես Վե­նե­սո­ւե­լա­յի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը հատ­կա­պես գլո­բա­լիս­տա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան փոր­ձեց ներ­կա­յաց­նել, որ­պես Մոսկ­վա­յի դեմ ուղղ­ված Թ­րամ­փի ճնշում կամ մե­սիջ` Ուկ­րաի­նա­յում ո­րոշ զի­ջում­նե­րի գնա­լու հա­մար: Ընդ ո­րում, ռուս­նե­րի նոր հար­վածն «Օ­րեշ­նիկ» հրթի­ռով ներ­կա­յաց­րին որ­պես Պու­տի­նի պա­տաս­խան քայ­լը: Բայց մյուս կող­մից բաց է այն հար­ցը, թե որ­քա­նո՞վ է Վե­նե­սո­ւե­լա­յում տե­ղի ու­նե­ցա­ծը հե­տաքրք­րում Ռու­սաս­տա­նին, երբ, օ­րի­նակ, Սո­լով­յովն ակ­նար­կում է, որ այդ­քան էլ չի հե­տաքրք­րում: Եվ դրա­նում մաս­նա­կի տրա­մա­բա­նությ­ուն կա, հաշ­վի առ­նե­լով, որ երբ Վե­նե­սո­ւե­լա­յից նավթ են ար­տա­հա­նում, ա­պա դա հաս­տատ Ռու­սաս­տան չի գնում. ռուս­ներն ի­րենք են նավթ ար­տա­հա­նող: Վե­նե­սո­ւե­լա­յի նավ­թի հիմ­նա­կան գնոր­դը Չի­նաս­տանն է, եւ Մոսկ­վա­յին, ի­հար­կե, նույ­նիսկ ձեռն­տու է, որ Վե­նե­սո­ւե­լա­յից այդ հոս­քե­րը կանգ­նեն, եւ ին­քը վերց­նի այդ մաս­նա­բա­ժի­նը: Նույ­նը Գ­րե­լան­դիա­յի դեպ­քում. այս­տեղ ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յու­նը մե­ծա­պես կօգ­նի հյու­սի­սա­յին գո­տում ռուս-ա­մե­րիկ­յան գոր­ծակ­ցութ­յա­նը, ո­րի մա­սին, հի­շեց­նենք, նաեւ Պու­տին-Թ­րամփ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում շատ խոս­վեց:

­Կարճ ա­սած, այս պա­հին տե­սա­նե­լի են միայն ո­րո­շա­կի դե­տալ­ներ եւ դրանց կա­մա­յա­կան մեկ­նա­բա­նութ­յուն­ներ` այս կամ այն կող­մի շա­հե­րին հա­մա­հունչ: Բայց մեկ բան հաս­տատ է. կա ռուս-ա­մե­րիկ­յան ինչ-որ միաս­նա­կան զար­գա­ցում­նե­րի հե­տե­ւո­ղա­կան շղթա, եւ մաս­նա­վո­րա­պես կով­կաս­յան ուղ­ղութ­յա­նը դա ի՞նչ վերջ­նա­կան տեղ է տա­լիս. սա է ներ­կա­յիս հիմ­նա­կան հար­ցը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում