Ոչ մի կարգապահական կանոն չի կարող գործել մարդու հիմնարար իրավունքների հաշվին․ Բացառիկ հարցազրույց հայտնի իրավապաշտպանի հետ

Հանդիպում

Իտալիայում կայացած մրցաշարում մարզահագուստի վրայի «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակած հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը քայլը հիստերիա է առաջացրել ոչ միայն Ադրբեջանում, այլ ողջ միջազգային մամուլում։

Հիշեցնենք, որ Միքայել Միքայելյանը iravunk.com-ի հետ զրույցում պատմել է, որ առավոտյան՝ մրցույթի մեկնարկից մոտ 2 ժամ առաջ է ստացել հանդերձանքը և տեսնելով «Ադրբեջան» գրությունը՝ որոշել է, որ այդ երկրի անունը կրծքին սահքի դուրս չի գա։

Միառժամանակ նշելով, որ ինքն իր արաքի, իր տուգանքի տերն է, իսկ տուգանքի բեռը կիսել ցանկացողներին մի բան է խնդրել՝ աջակցել Աշոցքում դահուկային սպորտի զարգացմանը։


Արդյո՞ք միջազգային իրավունքի տեսանկյունից կատարվածը մարդու իրավունքի կոպտագույն խախտում չէ՞, երբ մարզիկին ստիպում են այլ երկրի անունը կրել մարզաշապիկի վրա, առանց հաշվի առնելով ազգային, կրոնական պատկանելիությունը։ Փաստացի միջազագային կարգի մարզիկին դարձնելով քայլող գովազդային պաստառ։ Այս հարցի իրավական պատասխանը ստանալու համար դիմել ենք հայտնի միջազգային ատյաններում նախադեպային որոշումների հասած, ՀՀ-ում աղմկոտ գործերի առյուծի բաժինը իր ուսերին կրած եւ դրանիցից յուրաքանչյուրը պատվով հաղթահարած հայտնի իրավապաշտպան, այժմ նաեւ ԴՕԿ կուսակցության շտաբի պետ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց․

-Իրավամբ, Ձեր բարձրացրած հարցը միայն մարզական միջադեպ չէ․ այն ունի միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և էթիկայի լրջագույն բաղադրիչ, և ես Ձեր խնդրանքով կտամ դրա հետ կապված հետևյալ մասնագիտական կարծիքս։ 
Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի կողմից մրցաշարի ընթացքում իր մարզաշապիկի վրա նշված «Ադրբեջան» գրության ծածկումը, իսկ դրա համար Միջազգային դահուկային և սնոուբորդի ֆեդերացիա-ի կողմից կիրառված տուգանքը, առերևույթ ներկայացվում է որպես կարգապահական կանոնների խախտում։
Օբյեկտիվորեն արձանագրում եմ հետեւյալը. ոչ մի կարգապահական կանոն չի կարող գործել մարդու հիմնարար իրավունքների հաշվին։ Նախ, անձի արժանապատվությունը բնական իրավունքի նորմ է։ Այսինքն, Աստվածային Իրավանորմ է։
Եվրոպական մարդու իրավունքների կոնվենցիայի 9-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն կրոնական, այլև քաղաքական, ազգային և բարոյական համոզմունքները։
Մարդուն չի կարելի պարտադրել հանրայնորեն արտահայտել այն, ինչ հակասում է իր ներքին համոզմունքներին։
 Այլ երկրի անունը, հատկապես հակամարտող և ագրեսոր պետության, սեփական մարմնի վրա կրելը հարկադրաբար, անթույլատրելի է։
ԵՄԻԿ 10-րդ հոդվածը և ՄԻԵԴ նախադեպային իրավունքը բազմիցս հաստատել են, որ
խոսքի ազատությունը ներառում է նաև չխոսելու կամ չարտահայտվելու իրավունքը։
Միքայել Միքայելյանի քայլը ոչ թե քաղաքական ակցիա էր, այլ հրաժարում հարկադրական գովազդից,քանի որ կպնում էր տվ յալ անձի արժանապատվությանը։ Ավելին, Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են չլուծված զինված հակամարտության հետևանքների մեջ, ադրբեջանական զինված ստորաբաժանումներ մինչ այսօր ապօրինի գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, կան շարունակական մարդու իրավունքների խախտումներ հայ ժողովրդի նկատմամբ։
 Վերջապես, երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները։ Այս պայմաններում հայ մարզիկին պարտադրել կրել «Ադրբեջան» գրությունը նշանակում է. անտեսել նրա ազգային ինքնությունը, արժանապատվությունը և անվտանգության զգացումը։
Միջազգային սպորտային կազմակերպությունները հաճախ փորձում են հանդես գալ «քաղաքականությունից դուրս» կարգախոսով, սակայն իրավական իրականությունն այլ է․
Սպորտային կանոնները չեն կարող գերակայել մարդու հիմնարար իրավունքներին։
Եթե կարգապահական նորմը հանգեցնում է. արժանապատվության նվաստացման,
ազգային ինքնության ճնշման, հարկադրական քաղաքական կամ բարոյական ուղերձի,
ապա այդ նորմը իր կիրառման մեջ դառնում է իրավախախտ։
Իմ մասնագիտական գնահատմամբ՝ Միքայել Միքայելյանի նկատմամբ կիրառված պատիժը միջազգային իրավունքի տեսանկյունից ունի մարդու իրավունքների խախտման լուրջ հատկանիշներ, մասնավորապես՝ խղճի և համոզմունքների ազատության, խոսքի ազատության (չխոսելու իրավունքի), անձնական և ազգային արժանապատվության պաշտպանության ոլորտներում։

Հեղինակավոր իրավապաշտպանը վստահ է․

- Այս գործը կարող է և պետք է դառնա միջազգային իրավական քննարկման և նույնիսկ դատական քննության առարկա, քանի որ այն դուրս է զուտ սպորտային կարգապահության շրջանակներից և մտնում է մարդու իրավունքների պաշտպանության տիրույթ։ Շահագրգիռ անձանց, այդ թվում'լիազոր մարմիններին պատրաստ 
եմ տրամադրել իրավաբանական, փաստաբանական ֆուլ ծառայություններ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում