Աշխատանքից ազատել եմ ՊՆ բոլոր այն աշխատակիցներին, որոնց զավակներն այլ երկրի քաղաքացի են. Պապիկյան

Ներքաղաքական

Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ կա արմատավորված մի վատ ավանդույթ,  յուրաքանչյուր «պատվախնդիր ծնող» «կաշվից դուրս է գալիս», ամեն ինչ պատրաստ է վաճառել, ամեն տեսակ խարդախության մեջ պատրաստ է մտնել, որպեսզի արու զավակին ազատի զինծառայությունից։ Այս մասին 2025 պաշտպանական տարին ամփոփելով՝ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 
«Սա չգիտեմ ինչի բերումով, համարվել է սոցիալական որոշակի կարգավիճակի մասին հայտարարություն, որը համարում եմ ամենախայտառակ բանը, որ մեր հասարակության մեջ առկա է։ Ես վերջին մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատել եմ բոլոր այն պաշտպանության նախարարության համակարգում գտնվող ծնողներին, ովքեր ունեն զավակներ՝ այլ երկրի քաղաքացի։ Իհարկե, անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, որոշակի վերապահումներ ունեմ նաև հիվանդություն ունեցողների նկատմամբ, բայց ամեն դեպքում կասկածի որդը շարունակում է ինձ ներսից կեղեքել, որպեսզի ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ։ Սա ի գիտություն մեր շատ սիրելի պաշտպանության նախարարության աշխատակիցների»,-ասաց Պապիկյանը։ 

Նա ընդգծեց, որ սա հանրային պրոբլեմ է։ «Սա միայն իմ պրոբլեմը չի, որը ազգային անվտանգության խնդիր է նաև։ Սա այն հիմնական սողանցքն է, շատ-շատ մարդկանց զավակներ կամ ուղղակի իրոք հիվանդ մարդիկ ազատվել են՝ այսպես կոչված գլխուղեղի կիստայով, սա այն հայտնի հիվանդությունն է, որը մարդկանց ուշադրության կենտրոնում է եղել, բայց սա ավելի զարգացել է տեխնոլոգիայի զարգացման բերումով; Մարդիկ գնացել և ամենափոքր խնդիրը ֆիքսել են, ընդ որում՝ մենք չենք փորձաքննվել, կարող է պարզվի, այդ թվում՝ նաև ձեր շրջանակներում գտնվող ծառայած մարդիկ՝ ձեր եղբայրները, ձեր ամուսինները, զավակները ծառայել են այդ խնդիրը ունենալով։ Մենք այս փոփոխության բերումով միայն հարյուրավոր առողջ երիտասարդների զորակոչել ենք բանակ։ Սա ունեցել է էական փոփոխություն մեր զորակոչի թվերի վրա։ Սա վերաբերում է բազմապիսի այլ հիվանդություններին,  ամեն տարի մենք 404 որոշման մեջ որոշակի փոփոխություններ ենք կատարում, մոնիտորինգի ենթարկելով նախորդ տարվա հիվանդությունների ավելացման տենդենցը։ Երբեմն լինում են դեպքեր, երբ կառավարության որոշման ցանկում հայտնվում է հիվանդություն, որը բանակ զորակոչելու ենթակա է, ու նախորդ տարվա հետ համեմատ՝ 80%-ով էդ հիվանդությունը հաջորդ տարի պակասում է, սա նրա մասին է, որ դա եղել է սողանցք, որը մենք փակել ենք մեր հետևողական աշխատանքի արդյունքում»,-ասաց Պապիկյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում