Քոչարյանի պայմանը կռիվ է գցել դաշնակների «տանը»
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղթելյանը հայտարարեց, որ դեռ հստակ որոշում չկա՝ արդյո՞ք նախընտրական դաշինքը կրկին ղեկավարելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թե՞ ոչ:
Iravunk.com-ին հասած աղբյուրների փոխանցմամբ այս պահին ՀՅԴ-ում եւ Քոչարյանական թեւում լուրջ խժդժություններ են։ Բանն այն է, որ Քոչարյանը առաջարկել է ֆիննանսավորել ողջ ընտրարշավը մի պայմանով, որ դաշինքի լիդեր հայտարարվի կրտսեր Քոչարյանը։ Այս պայմանը հունից հանել է հասկապես հնաբնակ դաշնակներին։ Ըստ նույն լուրերի սա է պատճառը, որ մինչ այս պահը դեռ չեն կողմնորոշվում Քոչարյանի պայմանը ընդունել, թե՞...

