«Բանակի քեֆի» ընթացքում վիճաբանություն է եղել․ձերբակալվածը ոստիկանությունում հայհոյանքներ է հնչեցրել

Քրեական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են հավաստի օպերատիվ տեղեկություններ, որ «Եղեգն» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ զինվորական ծառայության մեկնելու միջոցառման ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Լյովա Է․-ն վիճաբանել է Վայոց ձորի մարզի բնակիչներ 33-ամյա Արթուր Ս․-ի և 44-ամյա Գևորգ Մ․-ի հետ, որի ընթացքում հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով և արարողությունը խոչընդոտելով դուրս են եկել ռեստորանի բակ, որտեղ միմյանց հասցեներին հնչեցրել են հայհոյանքներ և հարվածել միմյանց՝ անտեսելով միջոցառման մասնակիցների կողմից վիճաբանությունը դադարեցնելու վերաբերյալ վերջիններիս ներկայացված պահանջը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկների հետ համատեղ՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի և վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Գևորգ Մ․-ին և Լյովա Է․-ին հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ Գևորգ Մ․-ն գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում բերված անձանց պահման խցում շարունակել է իր հակահասարակական վարքագիծը և անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից հայհոյանքները դադարեցնելու վերաբերյալ ներկայացված օրինական պահանջը, շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ոստիկանության ծառայողների հասցեներին, ոտքերով հարվածներ է հասցրել բերված անձանց պահման խցի պատերին և մետաղական դռանը, վնասել դրանք՝ խաթարել բնականոն աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ոստիկանության նկատմամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում