ԿԳՄՍՆ-ի ընտրովի հիշողությունը. ում ծնունդն է կարեւոր, ումը՝ ոչ

Մշակութային

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը շարունակում է աշխատել իրեն հատուկ՝ երկակի ստանդարտների եւ ընտրովի վերաբերմունքի տրամաբանությամբ: Վերջին օրերին նախարարության պաշտոնական էջը բառացիորեն լցվել է շնորհավորական ուղերձներով՝ ուղղված մշակույթի մի շարք հայտնի գործիչների: Շնորհավորել են, այցելել են, լուսանկարվել են, բարձրագոչ խոսքեր ասել պետական հոգատարության, գնահատանքի ու «սիրված լինելու» մասին:

Հունվարի 9-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անձամբ է Կոմիտասի թանգարան ինստիտուտում շնորհավորել կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանին՝ նրա ծննդյան 71-րդ տարեդարձի կապակցությամբ: Շեշտվել է, որ վերջինս «սիրված եւ գնահատված է թե՛ պետության, եւ թե՛ հանդիսատեսի կողմից»: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ փոխնախարարները՝ ցուցադրական ամբողջ կազմով:

Հունվարի 8-ին նախարարությունը պաշտոնական գրառմամբ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին՝ մաղթելով առողջություն եւ նոր բեմադրություններ: Հունվարի 12-ին էլ նախարարն ու փոխնախարարը կրկին այցելել են մեկ այլ արվեստագետի՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանին՝ նրա 85-ամյակի կապակցությամբ: Հնչել են գեղեցիկ ձեւակերպումներ, խոսվել է անգնահատելի ժառանգության, թողած հետքի, հոբելյանական միջոցառումների մասին:

Թվում է՝ ամեն ինչ կարգին է պետությունը հիշում է իր մշակութային դեմքերին: Սակայն, կա մի «մանրուք», որը ԿԳՄՍ նախարարությունը նախընտրում է չնկատել: Հունվարի 10-ին իր ծննդյան 68-ամյակն էր նշում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: Այո՛, նույն Թոխատյանը, որի անունը տասնամյակներ շարունակ ասոցացվում է հայկական թատրոնի, կինոյի եւ դերասանական արվեստի լավագույն ավանդույթների հետ: Սակայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջում այդ օրը լռություն էր: Ո՛չ շնորհավորանք, ո՛չ հիշատակում, ո՛չ անգամ ձեւական գրառում: Ինչո՞ւ: Պատասխանը, ցավոք, ակնհայտ է: Որովհետեւ Հրանտ Թոխատյանը երբեք չի թաքցրել իր ընդդիմադիր հայացքները, չի դասվել «յուրայինների» շարքին, չի երգել գործող իշխանությունների գովքը: Իսկ այս իշխանությունների օրոք մշակույթն էլ է բաժանվել «մերոնց» եւ «ոչ մերոնց»-ի:

Պարզվում է՝ կարեւոր չէ՝ արվեստագետն ինչ ավանդ ունի, ինչ ճանապարհ է անցել, ինչ հեղինակություն ունի հանրության շրջանում: Կարեւոր է՝ նա հարմար է օրվա իշխանության քաղաքական օրակարգին, թե՝ ոչ: Քաղաքականապես լոյա՞լ է, թե՞ համարձակվում է ունենալ սեփական կարծիք:

ԿԳՄՍ նախարարության այս վարքագիծը հերթական անգամ ապացուցում է՝ խոստացված «մշակութային հեղափոխությունը» իրականում վերածվել է ընտրովի հիշողության, ընտրովի շնորհավորանքների եւ ընտրովի պետական վերաբերմունքի: Իսկ արվեստագետների նկատմամբ նման մոտեցումը ոչ միայն անհարգալից է, այլեւ վտանգավոր՝ պետական մտածողության տեսանկյունից: Մշակույթը չի կարող լինել իշխանամետ կամ ընդդիմադիր: Սակայն, ինչպես երեւում է, ԿԳՄՍ նախարարության համար դա վաղուց արդեն դարձել է քաղաքական հաշվարկի գործիք: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բոլորովին վերջերս ասում էր, թե «սպորտը պետք է լինի սպորտի մասին», հարց է ծագում՝ իսկ մշակույթը պե՞տք է լինի մշակույթի մասին, թե՝ ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում