«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինքնախոստովանական ցուցմունք է տվել. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻՆ տեղափոխել են պատժախուց։ Պատճառը՝ ՔԿՀ-ն ի վիճակի չի եղել համապատասխան պայմաններ ապահովել, որպեսզի նա կարողանա հացադուլ անցկացնել իր խցում: Այո՛, ճիշտ հասկացաք՝ այն պահին, երբ պետությունն առնվազն պարտավոր էր ապահովել նվազագույն մարդկային պայմաններ կալանավորի համար, անում է ճիշտ հակառակը՝ հավելյալ պատիժ է սահմանում: Իհարկե, այս իշխանության որեւէ օղակի կատարած հերթական անտրամաբանական քայլն այլեւս մեծ զարմանք չի առաջացնում, բայց մի բան, այնուամենայնիվ, շարունակում է ապշեցնել, ինչի մասի բարձրաձայնել է նախկին քաղբանտարկյալ Տաթեւիկ Վիրաբյանը. «Ինչպես է հնարավոր, որ մարդկային բնական ճանապարհով այս աստիճանի հրեշներ են ձեւավորվել։ Սրանք մինչեւ վերջին ընդդիմադիրը բանտ կնետեն, պատրաստ են մինչեւ վերջին ընդդիմադիրի դիակի վրայով քայլեն, որ հանկարծ աթոռը չկորցնեն, օտար տերերի աչքից չընկնեն, որ Հայաստանի թուրքացման ծրագիրը մինչեւ վերջ իրագործեն»: Նշենք, որ եթերում «հետույք» բառն օգտագործելու համար կալանավորված Սամսոնյանն արդեն հինգերորդ օրն է, ինչ գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն ապօրինի կալանքից: Իսկ Մայր Տաճարի բակում ուղիղ եթերով սեռական բնույթի հայհոյանք հնչեցնող պաշտոնյաները շարունակում են մնալ ազատության մեջ:

Ի դեպ, դեռեւս սրբազանի կարգավիճակ ունեցող, բայց տիրադավ հռչակված Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ ԳԵՎՈՐԳ եպիսկոպոս ՍԱՐՈՅԱՆԸ զարմանալի ինքնախոստովանական ցուցմունք է տվել լրագրողների առաջ: «Հերթական կեղծ պատարագի բեմադրության ժամանակ սույն անձը հայտարարել է՝ «Մեր ( նկատի ունի եկեղեցին, ուզում է տպավորություն թողնել, թե ինքը դեռ եկեղեցու մաս է) ներքաշված լինելը քաղաքականության մեջ, ես համարում եմ ոտնձգություն պետականության հանդեպ»։ Ու սա ասում է մի մարդ, որը Նիկոլի կամքով, հավանաբար, շատ լուրջ կոմպրոմատների ճնշման ներքո դարձել է քաղաքական խաղալիք օրվա իշխանության ձեռքում ու լծվել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին կազմաքանդելու գործին։ Քաղաքական կեղտոտ խաղերի մեջ ներքաշված Գեւորգը փաստացի ինքնախոստովանական ցուցմունք է տալիս՝ խոստովանելով, որ քաղաքական գործիքի կարգավիճակով գործում է ոչ միայն եկեղեցու, այլ նաեւ պետության դեմ», - ասում է քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը։

Իսկ այն, ինչ կատարվում է աշխարհում, լրիվ աբսուրդի ժանրից է: ԱՄՆ նախագահ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ սոցցանցում հրապարակել է փաստաթուղթ, որտեղ ինքն իրեն նշանակել է Վենեսուելայի Հանրապետության «ժամանակավոր նախագահ»: Սա, եթե ոմանց համար չափազանց ծիծաղելի է, ապա միջազգային իրավունքի տեսանկյունից, ուղղակի, ողբերգական է: Թրամփի կողմից այս քայլը վկայում է միջազգային իրավունքի խայտառակ կերպով ոտնահարման մասին՝ հաշվի առնելով, որ նման հայտարարությունները հակասում են պետական ինքնիշխանությանը եւ միջպետական հարաբերությունների հիմունքներին։ Բայց ո՞ւմ ինչ ենք ասում: Հիշեցնենք, որ 2026-ի հունվարին ԱՄՆ-ն իրականացրել է ռազմական գործողություն Վենեսուելայում՝ տապալելով երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Վերջինս՝ իր կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի հետ ձերբակալվել եւ տարվել են Նյու Յորք ու կանգնել դատարանի առաջ՝ մեղադրվելով նարկոահաբեկչության մեջ։ Համաձայնեք, որ այս դեպքը ցայտուն օրինակ է այն մասին, թե ինչպես ժողովրդավարության մասին ամեն օր աղաղակող երկրները կարող են քիթները խոթել այլ երկրի ինքնիշխանության եւ անկախության մեջ ու նույն ժողովրդավարության մասին լոզունգների ներքո՝ առաջադեմ հանրության աչքի առաջ գաղութացնել այն:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը