Արդյո՞ք ԱՄՆ-ը կարող է ռմբակոծություններով իշխանափոխություն իրականացնել Իրանում

Միջազգային

«ԱՄՆ-ի կողմից «ռմբակոծությամբ իշխանափոխության» գաղափարը պարբերաբար հայտնվում է քաղաքական հայտարարությունների և մեդիա դիսկուրսի մեջ։ Այդ թեզը նոր թափ ստացավ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, երբ նա ակնարկեց Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը՝ ներքին անկարգությունների պայմաններում։ Սա ինչ-որ չափով նաև Վենեսուելայում իրականցված գործողություններից բխած ոգևորություն է։ Սակայն Վենեսուելայի և Իրանի դեպքերը սկզբունքորեն տարբեր են։ Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունները ցույց տվեցին ժամանակակից հիբրիդային պատերազմի դասական մոդելը․ ԿՀՎ-ի երկարատև նախապատրաստում, ներքին քաոսի խորացում, կապի և էներգետիկ ենթակառուցվածքների խափանում, GPS համակարգերի խլացում, տեղեկատվական մեկուսացում։ Այս ամենը կիրառվեց հարաբերականորեն թույլ պետության նկատմամբ՝ սահմանափակ ռազմավարական խորությամբ և արտաքին ռազմական դիմադրության փոքր հնարավորություններով։

Իրանը հիմնովին այլ դեպք է։ Այս երկիրն ունի՝

- լայն ռազմավարական խորություն,

- բացի ամերիկյան GPS համակարգից օգտվում է այլ տեղորոշման և կապի համակարգեր,

- հակախլացման տեխնոլոգիաներ,

- ունի ինքնուրույն հակա օդային պաշտպանության համակարգ և հրթիռային կարողություններ,

- կանոնավոր բանակ և դրան զուգահեռ զինված միավորումներ, որոնց թիվը հասնում է մինչև 1 միլիոնի։

2020 թվականին Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո և 2025 թվականի 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանն ապացուցեց, որ պատրաստ է ուղիղ պատասխան հարվածների՝ ԱՄՆ ռազմաբազաների դեմ։ Սա կտրուկ սահմանափակում է ԱՄՆ-ի ռազմական մանևրի հնարավորությունները։

Իրանական հասարակության գործոնը

Իրանի ներքին կայունության առանցքային գործոններից մեկը հասարակության վարքագծային օրինաչափությունն է։ Պատմականորեն արտաքին սպառնալիքի պայմաններում իրանական հասարակությունը համախմբվել է պետության տարածքային ամբողջականության շուրջ՝ նույնիսկ ներքին դժգոհությունների առկայության դեպքում։ Սա էականորեն նվազեցնում է արտաքին ուժի կողմից բողոքի շարժումներն իշխանափոխության վերածելու հնարավորությունը։

Ռազմական միջամտությունից դեպի քաոսի մոդել

Հաշվի առնելով ուղիղ ռազմական ներխուժման բարձր գինը և անորոշ արդյունքը՝ արևմտյան ռազմավարությունը վերջին տարիներին փոխվել է։ Նպատակը դարձել է ոչ թե արագ իշխանափոխությունը, այլ անվտանգության զգացողության քայքայումը։

Այս մոտեցումն ուղղված է հասարակության «գորշ զանգվածին»՝ այն շերտին, որը քաղաքականապես ակտիվ չէ, բայց դժգոհ է առկա իրավիճակից։ Քաոսի, անկանխատեսելիության և մշտական սպառնալիքի միջավայրում այդ զանգվածը կարող է դուրս գալ փողոց՝ դառնալով անկայունացման գործիք։

Ռեժի Դեբրիի մոդելը և «փոքր շարժիչների» մեխանիզմը

Այս ռազմավարության մեջ կիրառվում է Ռեժի Դեբրիի հայտնի մոդելը, որի համաձայն՝ փոքր, կազմակերպված և հաճախ զինված խմբերը կարող են հանդես գալ որպես շարժիչ՝ ակտիվացնելով լայն զանգվածային շարժումներ։

Այս սցենարը ենթադրում է՝

- անկարգությունների շարունակական պահպանում,

- բռնության սահմանափակ, բայց տեսանելի կիրառություն,

- ուժային կառույցների սադրիչ ներգրավում,

- մեդիայի և սոցիալական ցանցերի ակտիվ օգտագործում։

Ջորջթաունի համալսարանի ահաբեկչության և միջազգային անվտանգության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքական դժգոհությունը, երբ զուգակցվում է բռնության սպառնալիքով, կարող է բողոքի շարժումները վերածել իրական ահաբեկչական մեխանիզմների։ Նման պարագայում մի քանի առանցքային կետեր են կարևորվում.

  1. Ոստիկանությունը որպես հիմնական թիրախ
  2. Զենքի կիրառման առաջնահերթություն՝ այլ ահաբեկչական մեթոդների փոխարեն
  3. Ինտերնետի և ծայրահեղական մեդիայի ակտիվ ներգրավում։
  4. Բռնության գաղափարական արդարացում՝ զանգվածներին կազմակերպելու համար։

Վենեսուելայի փորձը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը կարող է ճնշում գործադրել փոքր և թույլ պետությունների վրա։ Սակայն Իրանի կամ Եմենի նման պետությունների դեպքում այդ մեխանիզմները չեն աշխատում նույն արդյունավետությամբ։ Ուստի Իրանի դեմ կիրառվող ներկայիս ռազմավարությունը ոչ թե արագ իշխանափոխությունն է, այլ երկարաժամկետ անկայունացումը՝ քաոսի, վախի և հասարակական վստահության քայքայման միջոցով։ Սակայն նման սցենարները ոչ միայն չեն երաշխավորում ցանկալի արդյունք, այլ մեծ հավանականությամբ կհանգեցնեն լայնածավալ արյունահեղության և տարածաշրջանային լուրջ քաոսի», - գրում է Հայաստանի Ժողովրդային Շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում